Քերի Մեյ Ուիմս

աֆրոամերիկացի լուսանկարիչ

Քերի Մեյ Ուիմս (անգլ.՝ Carrie Mae Weems, ապրիլի 20, 1953(1953-04-20)[1][2][3][…], Պորտլենդ[3]), ամերիկացի նկարիչ, որն աշխատում է տեքստի, տեքստիլի, աուդիո, թվային պատկերների, վիդեո և ինստալյացիայի հետ, բայց առավել հայտնի է լուսանկարչության ոլորտում իր աշխատանքներով[8]։

Քերի Մեյ Ուիմս
Ծնվել էապրիլի 20, 1953(1953-04-20)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, ինստալյացիոն արտիստ և վիդեոնկարիչ
ԱշխատավայրՀամփշիրի քոլեջ, Սիրաքյուսի համալսարան և Light Work?
ԱմուսինJeffrey Hoone?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքcarriemaeweems.net
 Carrie Mae Weems Վիքիպահեստում

Իր ստեղծագործության մեջ նկարչուհին բարձրացրել է ռասայի, գենդերի, դասակարգային իրողությունների, ինքնության, մշակույթի, պատմության, իշխանության խնդիրները։

Կենսագրություն խմբագրել

Քերի Մեյ Ուիմսը ծնվել է 1953 թվականին Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Արվեստով նա սկսել է հետաքրքրվել 60-ական թվականների կեսերից, երբ սկսել է մասնակցել փողոցային թատրոնի և պարային ներկայացումների։ 1973 թվականին նրա ընկերը նրան ֆոտոխցիկ է նվիրել իր 20-ամյակի համար, և նա հասկացել է, որ լուսանկարչությունն իր կոչումն է։

1976 թվականին Ուիմսը տեղափոխվել է Նյու Յորք՝ լուսանկարչություն սովորելու, այնուհետև տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել Կալիֆորնիայի Արվեստի ինստիտուտից 1981 թվականին, իսկ 1984 թվականին մագիստրոսի կոչում՝ Սան Դիեգոյի համալսարանում[9]։

Ստեղծագործություն խմբագրել

Ուիմսը բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել խոշոր ազգային և միջազգային թանգարաններում, այդ թվում՝ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, վիզուալ արվեստների Ֆրիսթ կենտրոնում, Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում և Սևիլյայում գտնվող Centro Andaluz de Arte Contemporáneo-ում[8]։

Նկարչի առաջին լուսանկարների շարքը վերնագրվել է «Ընտանեկան նկարներ և պատմություններ» (1978-1984 թվականներ), ստեղծագործությունը ներառել է տեքստային և աուդիո ձայնագրություններով պատկերներ, որտեղ Քերի Մեյ Ուիմսը խոսել է Օրեգոնում հաստատված իր ընտանիքի կյանքի մասին։

Նկարչի որոշ գործեր ստեղծվել են «ստրկատիրության ճարտարապետությունն» ուսումնասիրելիս՝ առևտրային ճանապարհի երկայնքով գտնվող խոշոր բնակավայրերում, որոնցով ուղարկվել են ստրուկներ։ Օրինակ՝ «Կղզին ծովում» շարքը (1992), որը Հարավային Կարոլինայի և Ջորջիայի ափերի Գուլա սևամորթ համայնքների կյանքի վավերագրությունն է, «Ստրուկների ափ, Աֆրիկա» շարքը (1993)՝ ստեղծված դեպի ճամփորդություններ Գանա, Սենեգալ և Մալի քաղաքներ։

Իր աշխատություններում Ուիմսը նաև անդրադարձել է աֆրոամերիկացի արվեստագետների, կանանց և այլ ստեղծագործողների թեմային, ովքեր զրկված են եղել իրավազորությունից և որոնց արվեստը մարգինալացված է եղել համաշխարհային արվեստի աշխարհի աչքերում։ Առաջին անգամ նկարիչը նման թեմաների դիմել է «Սա Մանեի տեսակը չէ» (1997) սադրիչ շարքում, որը ենթադրել է քննադատություն սպիտակամորթ տղամարդ արվեստագետների, վարպետների ձևի նկատմամբ՝ իրենց նկարներում ստեղծելու տեղեկատու տիպ։ Այս շարքում հեղինակը հանդես է գալիս որպես նկարչի մոդել՝ կա՛մ բարակ թափանցիկ ներքնազգեստով, կա՛մ մերկ պառկած՝ անկողնու վրա։

Նրա ստեղծագործությունների մեծ մասում շեշտը դրված է ժամանակակից մշակույթում ռասիզմի դրսևորման վրա։ «Կատակ» (1988) տեքստով բեմադրված լուսանկարների շարքում նկարիչը նկարազարդել է ռասիստական կատակներ՝ չնկատելով քաղաքական կոռեկտությունը։ «Աֆրիկայի շքեղությունը» (2009) տեսահոլովակում, որը նկարահանվել է ժամանակակից նորաձևության ցուցադրության ժամանակ, նա սրամտորեն խաղացել է 1960-ական թվականներին տարածված արտահայտության վրա. «Սևը գեղեցիկ է»։

Ուիմսի համար այս թեմայով ամենացավոտ աշխատանքը «Այստեղից ես տեսա այն, ինչ տեղի է ունեցել և լաց եղա» (1995-1996 թվականներ) ստեղծագործությունն է։ Այս ցուցահանդեսն ստեղծելու համար նկարիչը վերալուսանկարել է վաղ շրջանի դագերոտիպեր՝ 19-20-րդ դարերի աֆրիկացի ստրուկների պատկերներով՝ մեծացված և կարմիր ներկված։ Յուրաքանչյուր պատկեր լրացվել է արտահայտություններով, որոնք բացահայտել են սևերի և սպիտակների աշխարհի հսկայական հեռավորությունը։

«Գունավոր մարդկանց մեջ» (1990) փոքր երեխաների գունավոր լուսանկարների շարքը, նկարիչը նշել է մաշկի գույնի բազմազանությունը աֆրոամերիկացիների սևի բազմաթիվ երանգներով, միևնույն ժամանակ մատնանշելով կաստաների համակարգի գոյությունը, որը հիմնված է մաշկի գույնի տարբերությունների վրա։ Յուրաքանչյուր դիմանկար ունի իր գույնը՝ «Տխուր, կապույտ, աղջիկ», «Կապույտ, սև, տղա», «Ոսկե, դեղին, աղջիկ»։ Black's Slow Fading (2011) ֆիլմում հայտնի աֆրոամերիկացի դերասանուհիների նուրբ պատկերները՝ Ժոզեֆին Բեյքերից մինչև Մարիան Անդերսոն և Նինա Սիմոն, միտումնավոր դուրս են ուշադրության կենտրոնում։

Քերի Մեյ Ուիմսի ընտանեկան և կենցաղային ֆոտոշարքերը նման են գրական միկրոնովելների։ Օրինակ՝ «Խոհանոցի սեղան» (1990) շարքը բաղկացած է 20 լուսանկարից, 14 վահանակից՝ ժամանակակից սևամորթ կնոջ պատմության մասին տեքստերով։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել խոհանոցում, որտեղ սեղանի շուրջ նստած են տղամարդը, երեխաներն ու ընկերուհիները։ Ֆիլմն ավարտվել է նրանով, որ նկարչուհին սեղանի շուրջ նստած պատմում է, թե ինչպես փորձություններին և տառապանքներին դիմանալով նա անկախացել է[10]։ Նա ավարտել ընտանեկան կյանքի սև-սպիտակ լուսանկարների այս շարքը 80-ական թվականների կեսերին՝ ֆիքսելով իր ընտանիքի տարբեր վիճակները։ «Խոհանոցի սեղանը» նաև համաշխարհային համբավ է բերել նկարչին, քանի որ հենց այս նախագծով նա դարձել է առաջին աֆրոամերիկացի կինը, որը հետահայաց ցուցադրություն է ունեցել Սողոմոն Գուգենհայմի թանգարանում[11]։

Նրա մի շարք սինգլ ստեղծագործություններ և շարքեր նվիրված են ժամանակակից ամերիկյան պատմության այնպիսի ողբերգական իրադարձություններին, ինչպիսիք են Ջոն և Ռոբերտ Քենեդիների, Մարտին Լյութեր Քինգի սպանությունները և Քենթի համալսարանի ուսանողների վրա կրակոցները, որոնք բողոքել են Վիետնամի պատերազմի դեմ[9]։

Մրցանակներ խմբագրել

  • The Anonymous was a Woman award (2007)
  • 2012 թվականին Ուիմսին շնորհվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին մեդալներից մեկը՝ ի նշան Պետդեպարտամենտի դեսպանատների արվեստի ծրագրին իր նվիրվածության[8]
  • MacArthur «Genius» մրցանակ, և Կոնգրեսի սևամորթների հավաքման հիմնադրամի կողմից «կյանքի նվաճումների» մրցանակը (2013)
  • BET Honors Visual Artist Award-ը, Lucy Award for Fine Art, Գուգենհայմի միջազգային գալայի ժամանակ արժանացած չորս արտիստներից մեկը (2014)
  • ICP Spotlights մրցանակ Լուսանկարչության միջազգային կենտրոնից, WEB Dubois մրցանակ Հարվարդի համալսարանից, Պատվավոր դոկտորի կոչում Գեղարվեստի դպրոցի կողմից (2015)
  • Արվեստի դոկտորի պատվավոր կոչում Սիրակուզայի համալսարանից (2017)

Ուիմսի աշխատանքները գտնվում են ամբողջ աշխարհի հանրային և մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Հյուսթոնի Գեղարվեստի թանգարանում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում և Լոնդոնի Թեյթ պատկերասրահում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/375743
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. https://www.anonymouswasawoman.org/previous-recipients/
  6. https://news.syr.edu/blog/2017/04/19/syracuse-university-to-award-five-honorary-degrees-at-2017-commencement/
  7. https://news.syr.edu/blog/2023/03/15/university-artist-in-residence-carrie-mae-weems-h17-receives-prestigious-hasselblad-award/
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Carrie Mae Weems Biography». carriemaeweems.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 Сулькин, Олег Кэрри Мей Уимс: афроамериканцы – крупным планом // «Голоса Америки». — 2014.
  10. Эдвард Рубин [http://di.mmoma.ru/upl/pdf/di_2013_06.pdf Журнал "Диалог искусств"//Фрист — малый музей Нью-Йорка] // Московский музей современного искусства. : статья. — 2013. — С. 132-133. Архивировано из первоисточника 2 Դեկտեմբերի 2020.
  11. «Helmut Lang выпустили капсулу с художницей Керри Мэй Уимс». Buro 24/7. 10.05.18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել