Քերթ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Քերթ
ադրբ.՝ Quzumkənd
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
ԲԾՄ815 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն567 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քերթ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քերթ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1531,2 հա տարածք, որից 1293,86 հա գյուղատնտեսական նշանակության, 145,22 հա անտառային հողեր։ Քերթ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Տիզկեն», «Ղևին», «Ղռուսուն», «Շռշռան» և «Փղանց»։ Քերթ համայնքում կան 2 չգործող ջրահավաք սրահներ։ Գյուղը բարձրադիր է:Արևելքից սահմանակից է Ղուզե Ճարտար, հարավից Քարահունջ,Արևմուտքից Հերհեր, Ծովատեղ,Խերխան,հյուսիսային կողմից Կոլխոզաշեն և Մուշկապատ գյուղերի տարածքներին։ Գյուղի հյուսիսարևելյան մասում գտնվող Ալամբոթ սարի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1028 մետր, իսկ հյուսիսարևմտյան մասում գտնվող Ռիսկհանը (Ռսկհան) 1041 մետր:Քերթը շրջկենտրոն Մարտունի քաղաքից հեռու է 25 կմ, իսկ հանրապետության կենտրոն Ստեփանակերտից Կարմիր Շուկայի ճանապարհով 46 կմ։ Գյուղի տարածքն ունի ալիքաձև ռելիեֆ և մասնատված է մի քանի ձորակներով, որոնք հսկա վիհերի նման սեղմվում են հյուսիս-հարավ ուղղությամբ։ Գյուղը նախկինում հիմնադրված է եղել հյուսիսարևելյան և հյուսիսային կողմերից ձգվող, նրա ստորոտում միավորվող երկու ձորակների միջև գոյացող մեկ եռանկյունաձև ալիքավորման վրա։ Գյուղը արևմուտքից, հյուսիսից, հյուսիս-արևելքից և արևելքից օղակված է պայտաձև բարձրավանդակներով:Գյուղի արևելյան կողմում, անմիջապես բնակատեղին կպած գտնվում է հին գերեզմանոցը։ Նոր գերեզմանոցը գտնվում է գյուղի արևմտյան մասում Տնջուրեն բաղ կոչված տարածքում:Գյուղի հողերը հիմնականում գորշ շագանակագույն են, տեղ-տեղ սևահողեր:Գյուղի տարածքը հարուստ է հանքաքարերով, որոնք օգտագործվում են գերեզմանաքարեր պատարաստելու համար։ Եղել է ժամանակ երբ, գյուղից պատրաստի գերեզմանաքարեր են արտահանվել։ Կան նաև ավազահանքեր։ Գյուղի արևելյան կողմում պահպանվել են Դերունց ծմակ և Ղուզե ծմակ անվանումներով փոքր անտառները։ Նման մի անտառ էլ, որը վերականգնվել է վերջին տասնամյակում, գտնվում է Ալամբոթի ստորոտում։

Գյուղի տարածքի տեղանուններ խմբագրել

Արաբի տափ, Խաչուն քոլ, Առու կերակ, Ջվադանց բաղ, Քարկապի ձոր, Ռիսկահա տափ, Ղուրուն ձոր, Թովմասանց բաղ, Կետեն ձոր, Շալվար տափ, Պիծին ջուր, Գևորգանց բաղ, Ղահրամանանց բաղ, Տնջրուն յալ (գյադուկ), Երե ջուր, Տիզկին աղբյուր, Ծակ քար, Տնջրուն տափ

Գյուղի պատմական տեղանուններ խմբագրել

Արաբի տափ Հին Քարահունջ Հին գյուղատեղ Հին Գերեզմանոց Նոր գերեզմանոց Ռիսկհան մատուռ Կարմիր ավետարան Տոնունց օջախ Հնձանց օջախ Ղուլունց օջախ Սևանց օջախ

Գյուղի տարածքի անտառներ խմբագրել

Ղզուն ծմակ Բեգունց ծմակ Դերունց ծմակ Խուդունց ծմակ Ջվադանց ծմակ

Գյուղի տարածքի բարձունքներ խմբագրել

Ծակ քար Բայդաղի յալ Ալամբոթ Ռիսկհան Քամհար յալ Ղզուն յալ

Գյուղի տարածքի գետեր խմբագրել

Ղուզան բաղի գետ, Խաչին քոլի գետ, Վերին ջրի գետ

Գյուղի տարածքի աղբյուրներ խմբագրել

Մնացականի աղբյուր Տհնակեն աղբյուր Բուշուն աղբյուր Կզմեն աղբյուր Առու կերակի աղբյուր Ջավադանց աղբյուր Գևորգանց աղբյուր[1]

Բնակչություն խմբագրել

Քերթ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 572 մարդ, կա 146 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 561 550 551

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղի տարածքի և շրջապատի ձորակներում անցյալում եղել են թթի (շահ) տնկարկներ։ Նախապատերազմյան տարիներին, անավանդ 1930-ականների վերջին, գյուղի կոլտնտեսությունն ունեցել է 40 հա շահ թթենու այգի։ Զարգացած էր նաև շերամապահությունը։ Խորհրդային տարիներին գյուղը տարեկան արտադրում էր 2-3 տոննա շերամ։ Գյուղում խաղողենու հին այգիները պահպանվել են մինչև 20-րդ դարի վաթսունական թվականները։ Գյուղի տարածքում կան նաև ընկուզենու դարավոր ծառեր։ Շրջակայքի ձորակներում, այգիներում, թփուտներում ու բաց դաշտերում աճում են փիփերթ, դաղձ, թրթնջուկ, սիբեխ, խնջլոզ, շաղգամ, թելուկ և այլն։ Գյուղի շրջապատում կան բնական խոտհարքներ և արոտներ։ Գյուղը բաղկացած է մի շարք թաղամասերից. Սյամանց, Սևանց, Լալունց, Քելունց, Տոնունց, Պղուսանց, Փշանց, Քթանանց և այլն։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Քերթում և շրջակայքում պահպանվել են Քերթաբերդը (18-րդ դար), Սբ․ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), գյուղատեղեր, խաչքարեր (13–15-րդ դարեր), Սբ. Գևորգ եկեղեցին (19-րդ դար)։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 85 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՔԵՐԹ. Երևան: Զանգակ-97. 2010.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 270.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։