Քարահունջ (Մարտունու շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)

Քարահունջ, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։

Գյուղական համայնք
Քարահունջ
ադրբ.՝ Qarazəmi
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան (Արցախ)
ՀամայնքՄարտունու շրջան
Մակերես344,4 հա կմ²
ԲԾՄ760 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն168 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարահունջ (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քարահունջ (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն

խմբագրել

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 344,4 հա տարածք, որից 296,76 հա գյուղատնտեսական նշանակություն, 21,0 հա անտառային հողեր։ Քարահունջ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ`«Շենին», «Արզումանանց», «Զոլոնց», «Էլլի-ղուրղեն», «Ջրի», «Սալ քարեն», «Աղեն», «Կալերն», «Ղում» և «Պրկակեր»։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Քարահունջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 168 մարդ, կա 45 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 163 163 167

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պետական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 21 աշակերտներ[2]։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 269.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)