Կոլխոզաշեն
Կոլխոզաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, շրջկենտրոնից՝ 30 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 49 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Կոլխոզաշեն | ||
ադրբ.՝ Arpadüzü | ||
Երկիր | Արցախ | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Գյուղապետ | Բաբայան Սևակ Բորիկի | |
Մակերես | 14,39 կմ² | |
ԲԾՄ | 871 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 241 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կոլխոզաշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 1439 հա տարածք, որից 1143 հա գյուղատնտեսական նշանակության, 237 հա՝ անտառային հողեր։ Կոլխոզաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ` «Սրաբունց», «Կանունց», «Ախպրի ծոր», «Հռումեն», «Դոնգոմի», «Գարաքի», «Աբունց», «Չաման», «Կետեն արտի» և «Պլպլան»։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Բնակչությունը կազմում է 241 մարդ, կա 66 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 318 | 309 | 270 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿոլխոզաշենի տարածքում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), գյուղատեղի (XVII-XVIII դդ.), խաչքար (XV-XVII դդ.), հաշվառված է 15 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 46 աշակերտ[2]։
Կոլխոզաշենցիներ
խմբագրելԱրտաքին հղում
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 239.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 513)։ |