Բացել գլխավոր ցանկը

Ծովատեղ, գյուղ Արցախի Մարտունու շրջանում։

Գյուղական համայնք
Ծովատեղ
Կոորդինատներ: 39°43′12″ հս․ լ. 46°57′19″ ավ. ե. / 39.72000° հս․. լ. 46.95528° ավ. ե. / 39.72000; 46.95528
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն151 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ծովատեղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Գտնվում է Հերհեր գյուղից մի փոքր հյուսիս, տեղադրված է թույլ թեքություն ունեցող լեռնալանջային գոգավորությունում։ Պահպանվող պատմական հնությունների արձանագրությունները վկայում են, որ գյուղը հիմնադրվել է Մելիք-Փաշայանների տոհմի կողմից։ Ծովատեղի մոտ մինչև այժմ էլ պահպանվում են այդ տոհմի դամբարանային համալիրի մնացորդները։ Պատմական այս հուշարձանների խումբը կոչվում է Կարմիր եկեղեցի։ Ի դեպ, հանրահայտ երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ մեծ թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը սերում է այս տոհմից։

Որոշ աղբյուրներում այս գյուղը նշվում է նաև Քոչից։ Այդպես է կոչվել այժմյան Ծովատեղի մոտ եղած մի բնակավայր, որի հետքերը, գերեզմանաքարերն այժմ էլ մնում են։ Կարմիր եկեղեցու և Քոչիցի հին շինությունների փլատակների պահպանվող վիմագիր արձանագրությունները ցույց են տալիս, որ Ծովատեղի պատմությունը սերտորեն կապված է Ամարասի հետ։

Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1200 մետր է, կլիման մեղմ է, օդը մաքուր։ Հեռավորությունը շրջկենտրոնից 32 կմ է։
1890-ական թվականների սկզբներին այս գյուղն ուներ 86 տուն, 576 բնակիչ։ Ըստ 1989 թ. տվյալների այստեղ կար ընդամենը 44 տուն, 146 բնակիչ։ Կոլտնտեսություն կազմակերպվել է 1930 թ., իսկ 1950 թ. Հերհերի հետ կազմել է միացյալ տնտեսություն։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և պտղաբուծությամբ։ Պայմանները նպաստավոր են խնձորենու, տանձենու և այլ մրգատուների աճման համար։
Ծովատեղում ծխական դպրոց է բացվել 1873 թ., ունեցել է 21 աշակերտ։ Հետագայում՝ 1908 թ. բացվել է մեկդասյա երկսեռ դպրոց, 35 աշակերտով (որից 17-ը աղջիկ)։ Այժմ գործում է ութամյա դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտ, աշխատում են 11 ուսուցիչ։ Կա միայն խանութ, բուժկետ, ակումբ։

Օգտվում է Հերհերի կենցաղ-սպասարկման օբյեկտներից։ Էլեկտրաֆիկացվել է 1968 թ.։ Տները բարեկարգ են, երկհարկանի։ Գյուղն ամառանոցի տեսք ունի, թաղված է պտղատու այգիների մեջ։ Ճանապարհներն ու գյուղամիջյան փողոցներն անբարեկարգ են։

Գյուղում պահպանվում է 1895 թ. կառուցված եկեղեցին։ Խմելու ջրով հիմնականում ապահովված է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 126 մարդ, 68-ը զոհվել է։ Նրանց հիշատակին կանգնեցված է հուշարձան։