Բացել գլխավոր ցանկը

Քենեթ Գրեհեմ (անգլ.՝ Kenneth Grahame, ծնվել է 1859 թ. մարտի 8-ին Էդինբուրգում, մահացել է 1932 թ. հուլիսի 6-ին Բերքշիրում), բրիտանացի արձակագիր, որին համաշխարհային հռչակ է բերել «Քամին ուռիների մեջ» գիրքը։

Քենեթ Գրեհեմ
KennethGrahame.jpg
Ծնվել էմարտի 8, 1859(1859-03-08)[1][2][3][4][5][6][7][8][7][9]
ԾննդավայրԷդինբուրգ[10]
Վախճանվել էհուլիսի 6, 1932(1932-07-06)[1][2][3][4][5][6][7][8][7][9] (73 տարեկանում)
Վախճանի վայրԲերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունSt Edward's School?
Ուշագրավ աշխատանքներՔամին ուռիներում
ԶավակներAlastair Grahame?[11]
Kenneth Grahame Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ընտանիքը։ Մանկությունն ու պատանեկությունըԽմբագրել

Քենեթ Գրեհեմը վաղ հասակից որբ է մնացել. մոր մահից հետո հայրը լքել է երեք երեխաներին ու հեռացել Ֆրանսիա։ Քենեթի դաստիարակությամբ զբաղվել է Բերքշիրում ապրող նրա տատիկը։ Տունը, որտեղ մեծացել է նա, Թեմզայի ափին էր, որն էլ հետագայում դարձավ «Քամին ուռենիների մեջ» ստեղծագործության հերոսների կյանքի բաղկացուցիչ մասը։ Դպրոցից հետո Քենեթը ցանկանում է ընդունվել Օքսֆորդի համալսարան, բայց չի կարողանում շարունակել ուսումը, քանի որ նրա ծախսերը հոգացող հորեղբայրը ստիպում է նրան աշխատանքի անցնել անգլիական բանկում 1879 թվականին։ Այսպիսով, Քենեթը հետագա երեսուն տարիներն անցկացրեց Լոնդոնում։ Բանկային ծառայողի միապաղաղ կյանքում կային լուսավոր պահեր. նա ժամանակ առ ժամանակ տպագրվում էր «Նեշընըլ օբզերվեր» ամսագրում։ Դրանք հիմնականում մանկության մասին պատմություններ էին, որոնք հետագայում հիմք ծառայեցին «Ոսկե տարիներ» և «Երազի օրեր» գրքերի ստեղծման համար։

Անձնական և ստեղծագործական կյանքԽմբագրել

1899-ի հուլիսի 22-ին Քենեթն ամուսնացավ, սակայն այդ ամուսնությունը երջանկություն չպարգևեց նրան և որոշ ժամանակ գոյատևեց միայն որդու՝ Էլիսթերի նկատմամբ նրա անհուն սիրո շնորհիվ։ Ընտանիքը շուտով քայքայվեց։ Հայրը հաղորդակցվում էր որդու հետ նամակների միջոցով, գրում էր զարմանալի պատմություններ, որոնք էլ հետագայում ամփոփվեցին «Քամին ուռիների մեջ» հեքիաթում։ Դեռ 20 տարեկան հասակից Քենեթի պատմվածքներն ու համառոտ գրվածքները տպագրվում էին Լոնդոնի պարբերականներում։ Ամերիկյան հրատարակչություններից մեկը հրաժարվեց տպագրել «Քամին ուռիների մեջ» գիրքը, սակայն 1908-ին այն լույս տեսավ Անգլիայում։ Հենց դրա շնորհիվ էր, որ Գրեհեմը ճանաչում գտավ, սակայն տարօրինակն այն էր, որ այս գրքի հրատարակումով ավարտվեց նրա ստեղծագործական գործունեությունը։ Ինչ-ինչ պատճառներով նա թողեց նաև բանկային աշխատանքը, որդու ինքնասպանությունը վերջնականապես կոտրեց նրան։ Գրեհեմը վերադարձավ Բերքշիր և այնտեղ էլ մահացավ 1932-ին։

Գրքեր. «Քամին ուռիների մեջ»Խմբագրել

«Քամին ուռիների մեջ», 2012-ին հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից[12]։ Թարգմանությունը անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի, նկարազարդումները՝ Արա Բաղդասարյանի, 280 էջ։ Գիրքը նվիրվել է հայ տպագրության 500-ամյակին։

Գրքի հանձնարարականըԽմբագրել

Հեքիաթասաց Քենեթը՝ ուռիների ու բարդիների աշխարհից, թելիկ-մելիկ աղջիկների և քաջ ու անվախ տղաների համար։ «Քամին ուռիների մեջ» հեքիաթի հերոսները կենդանիներ են, որոնք օժտված են մարդկային հատկանիշներով՝ ընկերություն ու դավաճանություն, ազնվություն ու խաբեություն, խոհեմություն ու խենթություն. բարի, համեստ Խլուրդը, խելամիտ, խելացի Ջրամուկը, արդարամիտ, մռայլ Գորշուկը և կենսուրախ, թեթևամիտ դոդոշը։ «Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը, անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ։ Կարդացողին թվում է՝ այդ հերոսները իր ընկերներն են, միասին թափառել են աշխարհեաշխարհ, ճաշակել բարին ու չարը և մնացել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ են եկել։ Այնուամենայնիվ, այս պատմությունը ոչ թե կենդանիների, այլ մարդկանց մասին է։ Այս վիպակը կյանքի մասին է՝ ժամանակի, որը գետի նման հոսում է իր հունով և իր հետ տանում ամեն ինչ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Kenneth Grahame
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 http://web.archive.org/web/20170323060756/http://jeugdliteratuur.org/auteurs/kenneth-grahame
  7. 7,0 7,1 7,2 7,3 NooSFere — 1999.
  8. 8,0 8,1 BD Gest'
  9. 9,0 9,1 Brockhaus Enzyklopädie
  10. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118718398 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  12. Քամին ուռիների մեջ, «Զանգակ» հրատարակչություն