Քամին ուռիների մեջ

հեքիաթ

Քամին ուռիների մեջ (անգլ.՝ The Wind in The Willows), շոտլանդացի գրող Քենեթ Գրեհեմի հեքիաթային պատմվածք։ Առաջին անգամ հրատարակվել է Անգլիայում, 1908 թվականին և հեղինակին հռչակ է բերել։

Քամին ուռիների մեջ
անգլ.՝ The Wind in The Willows
1913 թվականի հրատարակության կազմը
ՀեղինակՔենեթ Գրեհեմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)պարոն Դոդոշ
Նկարագրում էԲերկշիր և Անգլիա
ՆկարազարդողՊոլ Բրենսոն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ1908
Թարգմանիչ հայերենՍոնա Սեֆերյան
Հրատարակում հայերեն2012
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/kenneth-grahame/the-wind-in-the-willows
 The Wind in the Willows Վիքիպահեստում

Հեքիաթը պատմում է չորս կենդադիների կյանքի և արկածների մասին՝ միստեր Խլուրդի, միստեր Գորշուկի, պարոն Դոդոշի, և Ջրամուկի։

Գործող անձինք

խմբագրել
  • Միստեր Խլուրդ, գրքի առաջին եռյակի գլխավոր հերոսն է, իսկ հետո արդեն խաղում է կարևոր, բայց ոչ կենտրոնական դեր։ Քաջ, բարի, անկեղծ, արդար, մի քիչ միամիտ, աշխատասեր, նոր բաներ տեսնել ու հայտնաբերել սիրող։ Սկզբում նա չի համարվում ուժեղ անհատականութուն, քանի որ հաճախ գտնվում էր ավելի փորձառու և իմաստուն միստեր Ռեթի ազդեցության տակ։ Սակայն հետագայում նա դառնում է ավելի նախաձեռնող, ցուցաբերում է ճկուն հոգեբանություն այն պահին, երբ Ռեթը գտնվում էր մելանխոլիայի մեջ։
  • Միստեր Ռեթ (Ռեթի, Ռիսի), ջրային առնետ, ով ապրում է գետի ափին։ Լուրջ, ինքնուրույն, խելացի, սկզբում թողնում է ռեալիստի տավորություն, ով նախընտրում է հանգիստ կյանքը գետի ափին ու հեռավոր վայրերում։ Բայց հետո նրա համար բացվում է մի բանաստեղծական կյանք։ Գրքի երկրորտ եռյակում միստեր Ռեթը մղվում առաջնային պլան դառնում է գլխավոր գործող անձ։ Գրքի մնացած մասում նա խաղում է պատվավոր ու խելամիտ ընկերոջ՝ նշանակալի, բայց արդեն ոչ հիմնական դեր։
  • Միտեր Ջաբս (Ժաբբի կամ Ժաբ), հարուստ ջենթլմեն, ով ծայրահեղ հետաքրքրվում է բնությամբ։ Գրքի առաջին երկու եռյակնում նա լիովին տհաճ կերպար է՝ խորամանկ և միևնույն ժամանակ, նաև հիմար, իրեն կարևոր համարող ու եսասեր։ Գրքի վերջին եռյակում, երբ նա վերածվում է գլխավոր գործող անձի, նրա կերպարը ավելի խորությամբ բացահայտվում։ Նա հայտնվում է, որպես բարեհոգի, հնարամիտ, տաղանդավոր, իսկ իր բոլոր թերությունները (մեծախոսությունը, սուտասանությունը, և այլն) չեն դիտվում վիրավորական, և ավելի շուտ ծիծաղ են առաջացնում։ Նա գրքի ամենակոլորիտային կերպարն է։
  • Միստեր Փորսուղ, խիստ, խելացի, լրջամիտ, սակայն մի փոքր մեծախոս ընկերը գլխավոր հերոսների։ Այնուամենայնիվ, նա միշտ ճիշտ է, և համագործակցային դրություններում խաղում է առաջնորդի դեր։ Սակայն ստեղծագոծույան մի հատվածում նա չի համարվում կենտրոնական կերպար։ Նրա բնավորությունը այնքան փակ չէ, որքան մյուս կերպարներինը։

Սյուժեն

խմբագրել

Մի անգամ միստեր Խլուրդը դուրս է գալիս իր ստորգետնյա տնից և հայտնվոմ երկրի մակերևույթին, իսկ աշխարհը նրա համար զարմանալի է, որտեղ թագավորում են արևի լույսը և թարմ ամառային օդը, իսկ կողքիդ հոսում է գետը։ Միստեր Խլուրդը իր համար նոր ընկերներ է ձեռք բերում՝ Ռեթ անունով ջրային առնտին, միստեր փորսուղին և միստեր Ջաբսին՝ հարուստ ու ինքնագոհ դոդոշին՝ տեղի ազնվականին։ Խլուրդը վայելում է իր առջև բացված նոր կյանքով։ Հեքիաթային ամառը փոխվում է հեքիաթային աշնան։ Եվ հանկարծ նա նկատում է իր սեփական տունը՝ հին և վաղուց լքված (այդ ողջ ժամանակահատվածում նա ապրում էր բարեհոգի միստեր Ռեթի մոտ), սակայն հարմարավետ ու սիրելի, որը նախկինում կիսում էր իր միայնությունը։ Միստեր Ռեթը օգնում է Խլուրդին վերանորոգել այդ տնակը և անգամ այնտեղ կազմակերպում է Սուրբ ծննդյան երեկույթ, որին նաև հրավիրում է պատուհանի տակ երգող մկներին։

Միստեր Ջաբսը իր համար ավտոմեքենա գնում։ Բայց, դառնալով արագ ընթացքի սիրահար, նա վթարի է ենթարկում այն, իսկ հետո մեկը մյուսի հետևից իր համար նորերն է գնում՝ ամեն մեկը մի նոր ավտովթարից հետո։ Նրա անվայելուչ պահվածքից և աղմկոտ կենսակերպից վիրավորված ընկերները փորձում են ուղղել նրան։ Նրանք սիրում են միստեր Ջաբսին, չնայած նրա գոռոզ ու ամբարտավան բնավորությանը, շատ են տանջվում նրա անդաստիարակության պատճառով։ Բայց Ջաբսը նրանց չի լսում, և, գրավված իր ավտոմանիայով, գողանում է ուրիշի մեքենան, որի պատճառով նա դատապարտվում է քսան տարի ազատազրկման։ Բանտապիտի բարի դուստրը հասկանում է որ իր առջև չի կանգնած մի վտանգավոր ոճրագործ, այլ մի հիմար, վախկոտ, և իր կարծիքով՝ քնքուշ դոդոշ, և օգնում է նրան փախուստի դիմե բանտից։ Դրանի հետո Ջաբսը ընկնում է մի շարք զավեշտալի արկածների մեջ և ծիծաղելի իրավիճակներում հայտնվում։

Վերադառնալով՝ նա իմանում է, որ իր բնակարանը՝ Ջաբսհոլլը, գրավվել է կզաքիսների հանցագործ խմբավորման՝ Գորշ Անտառի բնակիչների կողմից, ովքեր Գետի բնակիչների վրա ահ ու սարսափ էին տարածում։ Բայց քաջությունը խելացի ծրագիրը օգնում են Փորսուղին, Խլուրդին, Ռեթին ու Ջաբսին պայքարել բնակարանի համար։ Միստեր Ջաբսը իր տուն երադառնալու առթիվ երեկույթ է կազմակերպում։ Ընկերների համար անսպասելիորեն՝ նա չի սկսում ասել պաթոսային ու ինքնագովեստային խոսքեր ու, ոտանավոր-գովերգներ իր հասցեին, որոնք նախկինում իր համար սովորական էին։ Նա սկսում է ուղղվել և դառնալ կարգապահ, պատվավոր ազնվական ու բարի ընկեր։

Գիրքը լի է բնության, հայրենի տան, հեռավոր աափերի հիանալի նկարագրություններով։ Հեղինակը ստեղծում է մի հրաշալի աշխարհ, որտեղ ժամանակն ընթանում է անշտապ քայլերով, փոխվում են տարվա եղանակները և նրանցից ամենքը իրենց հետ բերում են մի նոր հիացունք։ Գրքում եղանակները փոխում են հերոսներին և ավելի իմաստնացնում նրանց։ Գրքի հերոսնրի մեծամասնությունը կենդանիներ են, սակայն այն պատկերում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի անգլիական հասարակության նկարագիրը։

Ներկայացումներ

խմբագրել

Թատերական ներկայացումներ

  • 1929 թվականին Ալան Ալեքսանդր Միլնը գրքի մոտիվներով մի կատարում բեմադրեց «Toad of Toad Hall» անվանումով։
  • 1985-ին Բրոդվեյում ընթացավ «Wind in the Willows»-ի ներկայացումը Նաթան Լեյնի մասնակցությամբ։
  • 1991-ին դուրս եկավ Ալան Բենեթի ներկայացումը (Alan Bennett)
  • «Mr. Toad’s Mad Adventures» Վերա Մորիս (Vera Morris)
  • «Wind in the Willows» (UK National Tour) Յեն Բելինգզ (Ian Billings)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամին ուռիների մեջ» հոդվածին։