Սոնա Սեֆերյան

հայ լեզվաբան, թարգմանչուհի

Սոնա Սարգսի Սեֆերյան (հուլիսի 1, 1940(1940-07-01), Հալեպ, Սիրիա - հունիսի 8, 2017(2017-06-08), Երևան, Հայաստան[1]), հայ լեզվաբան, թարգմանչուհի։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2006)։ Հայաստանի վաստակավոր մանկավարժ։

Սոնա Սեֆերյան
Ծնվել էհուլիսի 1, 1940(1940-07-01)
Հալեպ, Սիրիա
Մահացել էհունիսի 8, 2017(2017-06-08) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1960)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2006)
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Սոնա Սեֆերյանը ծնվել է 1940 թվականին Հալեպում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը։ 1963-1965 թվականներին բարձրագույն մանկավարժական կուրսեր է անցել Լենինգրադի պետական համալսարանում։ 1965 թվականին դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 1990 թվականից միաժամանակ՝ «Սահակ Պարթև» հրատարակչության հիմնադիր-տնօրեն։ Սեֆերյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970), հրատարակում է «Աստղիկ» (1988) տարեգիրքը[2]։ Շեքսպիրագիտության կենտրոնի ղեկավարն է, հանդիսանում է Երիտասարդ թարգմանիչների ասոցիացիայի պատվավոր անդամ[3]։

Կազմել է «Իմաստախոս Շեքսպիրը» (անգլերեն-հայերեն ծեքսպիրյան իմաստախոսությունների բառարան, 1986), «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850-1950)[4]» (2002), «Իմաստախոս ժողովուրդը» (անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն ասացվածքների բառարան, 2005[5])[6]: Թարգմանել է անգլիացի, ամերիկացի գրողների (Լուիս Քերոլ[7], Ռադյարդ Կիպլինգ, Ք. Մենսֆիլդ, Սքոթ Ֆիցջերալդ, Քենեթ Գրեհեմ) վեպեր, պատմվածքներ[8]։

Միջազգային գիտաժողովների է մասնակցել Հայաստանում, Անգլիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իտալիայում, Հունաստանում։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի վաստակավոր մանկավարժ
  • Սոնա Սեֆերյան, Իմաստախոս Շեքսպիրը «Անգլերեն-հայերեն իմաստախոսությունների բառարան» | Բառարան, Երկրորդ մշակված հրատարակություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2010։
  • Հովհաննիսյան Լ., Սեֆերյան Ս., Հայերեն-Անգլերեն, Հայերեն-Անգլերեն բառարան | Բառարան, Երևան, Արեգ, 2009 թ., 752 էջ։
  • Հովհաննիսյան Լ., Սեֆերյան Ս., Խաչատրյան Ա., Քալաեջյան Տ., Գրիգորյան Գ., Հայերեն-Անգլերեն գրպանի բառարան | Բառարան, Արեգ հրատ., Երևան, 2009թ., 336 էջ։
  • Սեֆերյան Ս., Հովհաննիսյան Լ., Խաչատրյան Ա., Գ. Գրիգորյան, Քալաեջյան Տ., Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան (շուրջ 40 000 բառ և արտահայտություն) - | Բառարան, Արեգ հրատ., Երևան, 2009։
  • Սոնա Սեֆերյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան, Տաթևիկ Քալաեջյան, Գայանե Գրիգորյան, Հայերեն-անգլերեն (22000 բառ) | Բառարան, «Արեգ», Երևան, 2009։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • XX դարի արտասահմանյան արձակ։ Հատոր 1. Անգլո-ամերիկյան պատմվածք (Ժողովածու) /Կազմ՝ Ա. Ո. Խաչատրյան.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 574 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ֆիցջերալդ Ֆրենսիս Սքոթ. Մեծն Գեթսբին; Գիշերն անույշ է։
  • Անգլերեն-հայերեն բառարան։ Շուրջ 18000 բառ և արատահայտություն /Կազմ.՝ Ս. Սեֆերյան և ուրիշն.- Երևան։ Արեգ, 2009.- 383 էջ.- (Գրպանի բառարան)։
  • Անգլերեն-հայերեն գրպանի բառարան։ Շուրջ 18000 բառ և արտահայտություն /Ս. Սեֆերյան և ուրիշն.- Երևան։ Արեգ, 2009.- 383 էջ։
  • Անգլերեն-հայերեն դարձվածաբանական բառարան։ 5194 դարձված /Ս. Սեֆերյան, Ա. Լազարյան.- Երևան։ Երևանի համալսարանի հրատ., 1986.- 246 էջ։ Վերատպությունը տե՛ս 2-րդ լրացված հրատ.- Երևան։ Անկյունաքար, 2005.- 334 էջ։
  • Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան։ Շուրջ 40000 բառ և արտահայտություն /Կազմ.՝ Ս. Սեֆերյան, Լ. Հովհաննիսյան, Ա. Խաչատրյան, Տ. Քալաեջյան, Գ. Գրիգորյան.- Երևան։ Արեգ, 2009.- 748 էջ.- (Արեգի բառարաններ)։
  • Անգլերեն-հայերեն/հայերեն-անգլերեն բառարան։ Շուրջ 22 000 բառ և արտահայտություն /Կազմ.՝ Ս. Սեֆերյան, Լ. Հովհաննիսյան, Ք. Գասպարյան.- Երևան։ Արեգ, 2013.- 735 էջ.- (Արեգի բառարաններ)։
  • Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն ասացվածքների և արտահայտությունների ուսումնական բառարան։ Իմաստախոս ժողովուրդը /Կազմ.՝ Ս. Սեֆերյան, Ա. Լազարյան։ Լրացված և մշակված հրատ.- Երևան։ Արեգ, 2005.- 312 էջ։
  • Քենեթ Գրեհեմ, Քամին ուռիների մեջ (The Wind in The Willows), Երևան, «Զանգակ», 2022 — 256 էջ, ISBN 978-9939-68-842-8։
  • Հեքիաթների քո աշխարհը։ Ինքնուրույն ընթերցանության համար.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2010.- 256 էջ.- Բովանդ-ից՝ Քիփլինգ Ռ. Փղիկը։
  • Պետրոչենկով Ալեքսանդր Վ. Անգլերենի 1000 ամենաանհրաժեշտ բառերը։ Անգլերեն-հայերեն ուսումնական բառարան.- Երևան։ Արեգ, 2005.- 303 էջ.- (Ուսումնական բառարան)։
  • Քերոլ Լուիս։ Ալիսը հայելու աշխարհում /Թարգմ.՝ Ս. Սեֆերյան, Ս. Մկրտչյան.- Երևան։ Զանգակ, 2014.- 200 էջ.- (Մանկապատանեկան դասական մատենաշար)։ Վերատպությունը տե՛ս Ալիսը Հայելու աշխարհում, և ինչ տեսավ Ալիսն այնտեղ.- Երևան։ Զանգակ, 2021.- 187 էջ.- (Մանկապատանեկան դասական մատենաշար)։
  • Քերոլ Լուիս:Ալիսը հրաշքների աշխարհում /Թարգմ.՝ Ս. Սեֆերյան, Ս. Մկրտչյան.- Երևան։ Զանգակ, 2014.- 184 էջ.- (Մանկապատանեկան դասական մատենաշար)։ Վերատպությունը տե՛ս Ալիսը Հրաշքների աշխարհում.- Երևան։ Զանգակ, 2021.- 163 էջ.- (Մանկապատանեկան դասական մատենաշար)։
  • Ֆիցջերալդ Ֆրենսիս Սքոթ։ Գիշերն անույշ է։ Սիրավեպ.- Երևան։ Զանգակ, 2015.- 512 էջ։ Վերատպությունը տե՛սԳիշերն անույշ է։ Սիրավեպ.- Երևան։ Զանգակ, 2020.- 509 էջ.- (Աշխարհը հայերենով. Ամերիկյան վիպաշար)։
  • Ֆիցջերալդ Ֆրենսիս Սքոթ։ Մեծն Գեթսբին։ Վեպ.- Երևան։ Զանգակ, 2014.- 216 էջ.- (Աշխարհը հայերենով ։ Ամերիկյան վիպաշար)։ Վերատպությունը տե՛ Մեծն Գեթսբին.- Երևան։ Զանգակ, 2022.- 196 էջ։
  • Օրբելի Հովսեփ։ Անի։ Նվիրվում է Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին.- Երևան, 2011.- 76 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Սոնա Սեֆերյան». zarkfoundation.com.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Սոնա Սարգսի Սեֆերյան». ysu.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  4. Սեֆերյան, Սոնա (2002 թ․ հունվարի 1). Շեքսպիրը հայ իրականության մեջ. Սահակ Պարթև. ISBN 9789993093862.
  5. Սեֆերյան, Սոնա (2005 թ․ հունվարի 1). Անգլերեն-հայերեն դարձվածաբանական բառարան. Անկյունաքար. ISBN 9789994194964.
  6. «Անգլերեն Archives - ԱՐԵԳ հրատարակչություն». ԱՐԵԳ հրատարակչություն (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  7. «Սոնա Սեֆերյան». Goodreads. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  8. %20%D5%8D%D5%B8%D5%B6%D5%A1%20%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%AB, %22 «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան, Սեֆերյան, Սոնա Սարգսի». 37.26.174.99. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնա Սեֆերյան» հոդվածին։