Քեթրին Ջուսթեն (անգլ.՝ Kathryn Joostenդեկտեմբերի 20, 1939(1939-12-20), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունիսի 2, 2012(2012-06-02)[1], Westlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Էմմիի» երկու մրցանակների դափնեկիր[2]։ Նա առավել հայտնի է «Հուսահատ տնային տնտեսուհիներ» հեռուստասերիալում Քարեն ՄաքՔլասկիի (2005-2012 թվականներ) և «Արևմտյան թև» (1999-2002) քաղաքական սերիալներում Դոլորես Լենդինգհեմի դերերով։

Քեթրին Ջուսթեն
Ծնվել էդեկտեմբերի 20, 1939(1939-12-20)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհունիսի 2, 2012(2012-06-02)[1] (72 տարեկան)
Մահվան վայրWestlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, բուժքույր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
kathrynjoosten.com

Անձնական կյանք խմբագրել

Քեթրին Ջուսթենը ծնվել է Ֆլորիդա նահանգի Յուստիս քաղաքում[3]։ Նա ամուսնացած է եղել մի հոգեբույժի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ջոնհաթանին և Թիմոթիին, ովքեր ապրում են Իլինոյս նահանգի Լեյք Ֆորեստ արվարձանում[4]։ 1980 թվականին նրանք ամուսնալուծվել են, և Ջուսթենը Չիկագոյում դերասանական դասընթացները ավարտելուց հետո սկսել է տիրապետել դերասանական արհեստին։ Միաժամանակ գումաար էր վաստակում ներկարարությամբ ևև տներում սոսնձվող պաստառներ փակցնելով։ Նա դերասանական գործունեությունը սկսել է 42 տարեկանում, իսկ դերասանական կարիերան սկսելուց առաջ նա աշխատել է որպես բուժքույր հոգեբուժական կլինիկայում։

Կարիերա խմբագրել

Քեթրին Ջուսթենը իր կարիերայի ընթացքում խաղացել է հարյուրից ավելի ֆիլմերում և հեռուստատսերիալներում։ Նա իր նորամուտը կատարել է 1984 թվականին՝ Grandview ֆիլմում աննշան դերակատարմամբ, և բեմում հանդես եկել հաջորդ մի քանի տարիներին։ 1992 թվականին նա մասնակցել է Դիսնեյ Ուորլդի թատերախմբի լսումներին և հաջողությամբ անցնելով այն նա տեղափոխվել Օրլանդո, որտեղ հանդես է եկել շոուներում։ Հետո նա վերադարձել փոքր թատրոն և որոշ ժամանակ աշխատել է բարմեն։

1995 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես և այնտեղ The Matters Family կատակերգական սերիալում ստացել հյուր դեր։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Ջուսթենը հյուր դերեր է խաղացել այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Ռոզանը», «Գրեյսը կրակի վրա», «Արևի երրորդ մոլորակը», «Շտապ օգնությունը», «Սեյնֆելդը»։ Նկարահանվել է նաև մի շարք գովազդային հոլովակներում։ 1999 թվականին նա ստացել է իր առաջին կանոնավոր հեռուստատեսային դերը «Շնորհակալություն» սիթքոմում, որը չեղարկվել է մի քանի դրվագներից հետո։ Հաջորդ տարի նա շահել է «Օվացիա» մրցանակը «Լեդին միջանցքում» ֆիլմում իր դերի համար։

Ջուսթենը առավել հայտնի է դարձել «Արևմտյան թև» քաղաքական հեռուստասերիալում ԱՄՆ նախագահի քարտուղար Դոլորես Լենդինգհեմի դերով։ Նա նկարահանվել է սերիալի երկու սեզոններում, մինչև ավտովթարի արդյունքում հերոսի մահը։ Նա ստացել է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի» երկու մրցանակ «դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ «Արևմտյան թևը» նկարահանումներին զուգահեռ, Ջուսթենը խաղացել է «Դհարմա և Գրեգ» սիթքոմում։ Հետագայում դերասանուհին սկսել է ավելի մեծ դերեր ստանալ և խաղացել է «Հմայություն», «Ուիլն ու Գրեյսը», «Այրու սերը», Գիլմօրի աղջիկները», «Գրեյի անատոմիա», «Մալքոլմը կենտրոնում», «Խուզարկու շուն», «Իմ անունն է Էռլ», «Հետախույզ Մոնկ» և «Կլինիկա» ֆիլմերում։ Մեծ էկրանին «Պատանդ», «Անկոչ հյուրեր», «Հեքիաթներ քնելուց առաջ» և «Էլվինը և բուրունդուկները 2» ֆիլմերում խաղացել է առանձնահատուկ դերեր։ Դերասանուհու կարիերան վեր բարձրանալուց հետո նա ամեն տարի պարբերաբար հայտնվում էր մի քանի հեռուստաշոուներում։ 2003-2005 թվականների ընթացքում նա գլխավոր դեր է խաղացել «Նոր Ժաննա դ'Արկը» հեռուստասերիալում։

Քեթրին Ջուսթենը առավել հայտնի է «Հուսահատ տնտեսուհիներ» հեռուստասերիալում Կարեն Մաքքիզի դերով։ Նա նկարահանվել է շոուի բոլոր ութ սեզոններում։ Ի սկզբանե նախատեսվում էր որ նա սերիալ միայն առաջին սեզոնում ունենալու է էպիզոդիկ դեր։ Ջուսթենը լավ արձագանքների է արժանացել իր դերասանական խաղի համար և 2005 թվականին «կատակերգական սերիալի լավագույն հյուրի դերասանուհ» անվանակարգում արժանանացել Էմմի մրցանակի։ Նա շարունակելով սերիալում իր դերը 2008 թվականին արժանացել է մեկ այլ Էմմիի, իսկ 2010 թվականին առաջադրվել մեկ ուրիշ անվանակարգում։ Նա նաև հաղթել է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի» երկու անվանակարգերում։ 2009 թվականին նրա կերպարի հանրաճանաչության պատճառով ABC հեռուստաալիքը նախատեսում էր նկարահանել սերիալի սփին-օֆֆը, որտեղ «Լիլի Թոմլին» կլիներ գլխավոր դերում, սակայն դերասանուհու կրկնվող քաղցկեղի պատճառով նախագիծը սառեցվել է։ Հատկանշական է, որ սերիալում դերասանուհու կերպարն էլ է ունեցել է քաղցկեղ[5]։ Նրա հերոսը մահացել է սերիալի եզրափակչում՝ 2012 թվականի մայիսին, իսկ դրանից երկու շաբաթ անց մահացել է նաև դերասանուհին[6][7][8][9]։

Մահից հետո դերասանուհին հետմահու չորրորդ անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի[10]։

Հիվանդություն և մահ խմբագրել

2001 թվականին Քեթրին Ջուսթենի մոտ առաջին անգամ ախտորոշվեց թոքերի քաղցկեղ[11]։ Չնայած նրան, որ նա հաջողությամբ ավարտել էր բուժումը, 2009 թվականի վերջին հիվանդությունը կրկնվում է։ 2010 թվականի դեկտեմբերին նա հյուրընկալվել է որպես «Գեղեցիկ և վայրի» հաղորդաշարում, որտեղ խոսել է իր հիվանդության հետ կապված փորձի մասին[12]։ Հետագայում նա դարձել է Pfizer ընկերության դեմքը[13]։

Քեթրին Ջուսթենը մահացել է 2012 թվականի հունիսի 2-ին թոքերի քաղցկեղից։ Դա տեղի ունեցավ «Հուսահատ տնտեսուհիներ» սերիալի վերջին սերիալի թողարկումից 20 օր անց, որում նրա հերոսը` Կարեն ՄաքՔլասկին, մահացավ քաղցկեղից[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Actress Kathryn Joosten Dead at 72from lung cancerTVLine.
  2. «Awards for Kathryn Joosten». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  3. Michael Carlson (4 июня 2012). «Kathryn Joosten obituary». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին. «American actor best known for her roles in Desperate Housewives and The West Wing»
  4. Bio Page Արխիվացված 2009-10-13 Wayback Machine, official website, March 26, 2010
  5. «'WIVES' SPINS SHADES OF 'GOLDEN GIRLS,' SISTERS MAY GET SHOW». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  6. «'Desperate Housewives' series finale: How it all ended». Entertainment Weekly. 14 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  7. «'Desperate Housewives': After that heart-wrenching finale, what's next for Mrs. McCluskey actress Kathryn Joosten?». Entertainment Weekly. 15 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  8. «Kathryn Joosten, 'Desperate Housewives' and 'West Wing' star, dies at 72». Entertainment Weekly. 2 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  9. «KATHRYN JOOSTEN Dead at 72». TMZ. 2 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  10. Lynette Rice (19 июля 2012). «Emmys 2012: And the nominees are...». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  11. «'Desperate Housewives' actress has lung cancer». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. «'The Bold and the Beautiful' exclusive: Kathryn Joosten to tell her cancer survival story in soap's 6000th episode». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  13. Interview with Desperate Housewives' Kathryn Joosten Արխիվացված 2013-08-27 Wayback Machine, MetroSeeker.com, retrieved March 12, 2012.
  14. «Kathryn Joosten, 'Desperate Housewives' actress, dead from lung cancer at 72». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.