Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել

«Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել» (անգլ.՝ Alvin and the Chipmunks: The Squeakquel), «Էլվինը և բուրունդուկները» ֆիլմի շարունակությունը։ Ռեժիսորը Բեթի Թոմասն է։

Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել
անգլ.՝ Alvin and the Chipmunks: The Squeakquel
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, մանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
Թվականդեկտեմբերի 25, 2009 և դեկտեմբերի 24, 2009[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմաս Բեթի
ՊրոդյուսերՋենիս Քարման և Ռոս Բաղդասարյան կրտսեր
Սցենարի հեղինակՋոն Վիտի, Ջոնաթան Այբել[3] և Գլեն Բերգեր[3]
ԴերակատարներԶաքարի Լևի, Դևիդ Քրոս, Ջեյսոն Լի, Ուենդի Մելիկ, Քեթրին Ջուսթեն, Քևին Շմիդտ, Քրիս Ուորեն, Բրիջիթ Մենդլեր, Էյմի Կառերո, Արչի Հան, Բեռնարդ Ուայթ, Բրանդո Իթոն, Չարիս Պեմպենգկո, Օնոր Սոսայիթի, Ռեյչել Բրուք Սմիթ, Ռիչարդ Ջեքսոն, Շոն Օսթին, Ջասթին Լոնգ, Մեթյու Գրեյ Գաբլեր, Ջեսսի ՄակՔարթնի, Էմի Փոլեր, Աննա Ֆերիս, Քրիստինա Էփլգեյթ, Էրիկ Բաուզա, Գրեգ Բինքլի[3], Արչի Հան[3] և Ալեքսանդրա Շիփ[3]
ՕպերատորԷնթոնի Բ․ Ռիչմոնդ
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ՄոնտաժՄեթյու Ֆրիդման
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Կինոընկերություն20th Century Studios և Արնոն Միլչեն
Տևողություն88 րոպե
Շահույթ443 100 000 $[4]
ՆախորդԷլվինը և բուրունդուկները
ՀաջորդԷլվինը և բուրունդուկները 3D
Պաշտոնական կայքէջ
 Alvin and the Chipmunks: The Squeakquel Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Բուրունդուկները նորից բարեգործական համերգ է տալիս Փարիզում։

Համերգի ժամանակ Դեյվը վնասվում է։ Դեյվը խնդրում է իր մորաքրոջը՝ Ջեկիին հետևել Էլվինին, Սայմոնին և Թեոդորին, ովքեր պետք է գնան դպրոց, իսկ ինքը մնում է ապաքինվելու։ Մեկ այլ վթարից հետո (հիվանդանոց է ընկնում մորաքույրը) բուրունդուկները մնում են Թոբիի խնամքի տակ։

Գնալով դպրոց՝ Էլվինն ասում է, որ դպրոցն ավելի բարդ չէ, քան այգում քայլելը, բայց այն ավելացնում է զբոսանքին մղձավանջներ և սարսափներ։ Բուրունդուկներին դիմավորում է դպրոցի տնօրենը և ճանապարհում է մինչև դասարանը, որտեղ նրանք սովորելու են։ Այդտեղ բոլոր աղջիկները ուշադրություն են դարձնում նրանց։

Շուտով Jett Records-ը, ով սնանկացրել է Յան Հոուկին, պատմում է Յանի մասին, ասելով, որ նա ապրում է հիմա ձայնագրության ստուդիայի նկուղում և ուզում է վրեժ լուծել բուրունդուկներից իր կյանքը ձախողելու համար։ Ավելի ուշ հայտնվում են նոր երգող կենդանիներ աղջիկ բուրունդուկները՝ Բրիտանին, Ժանեթը և Էլեոնորան։ Նրանք հույս ունեին գտնել Հոուկին, ով իրենց կհասցներ բարձունքի։ Երբ Յանը տեսնում է նրանց, հրավիրում է իր «գրասենյակ», որը գտնվում է շինության տանիքում։ Այնտեղ աղջիկ բուրունդուկները կատարում են «Put Your Record On» երգը, և Յանը ասում է, որ ինքը կլինի նրանց ամենաառաջին երկրպագուն։ Յանը նաև ասում է, որ նա էլ չի զբաղվում Էլվին և բուրունդուկներ խմբով և վատ բաներ է պատմում նրանց մասին։ Նա աղջիկներին խորհուրդ է տալիս չվստահել նրանց, եթե հանդիպեն։

Իսկ դպրոցում բուրունդուկները բոլոր աղջիկների ուշադրության տակ են, ինչը դուր չի գալիս Ռայանին՝ ֆուտբոլային թիմի առաջնորդին, և նա սպառնում է, որ եթե բուրունդուկները խոսեն աղջիկների հետ, նայեն նրանց, և նույնիսկ եթե մտածեն նրանց մասին, ապա իրենց վերջը կգա։ Էլվինը հենց այդ պահին մտածում էր նրանց մասին, և ամբողջ ֆուտբոլային թիմը սկսում է վազել նրա հետևից և հասնելով նրան՝ մտցնում են պետքարանի անցքի մեջ։ Էլվինը փրկում է Սայմոնին կոյուղոմ հայտնվելուց։ Նրանք սկսում են փնտրել Թեոդորին, և տեսնում են, որ ֆուտբոլիստները ծաղրում են նրան։ Այստեղ Սայմոնն ու Էլվինը հարձակվում են նրանց վրա։ Այս դեպքից հետո տնօրենը բարկանում է, բայց խնդրում է բուրունդուկներին հանդես գալ դպրոցի կողից երաժշտական մի միջոցռաման ժամանակ։ Գրասենյակում տնօրենը խոստովանում է, որ բուրունդուկների երկրպագուն են, և որ նա երջանիկ է նրանց տեսնել։ Եվ բուրունդուկները համաձայնվում են։

Հաջորդ օրը բուրունդուկները մտնում են տակառի մեջ և զանգում են կենդանիների պաշտպանության հասարակություն, ասելով, որ Թոբի անունով մի տղա ուզում է իրենց տանել մի սարսափելի վայր՝ դպրոց։ Թոբին լսում է դա և գտնում է նրանց։ Թոբին ասում է, որ երկրորդ օրը միշտ առաջինից լավն է։

Ֆիզկուլտուրայի դասին բոլորը խաղում են ամերիկյան ֆուտբոլ։ Սայմոնը և Թեոդորը միանգամից դուրս են գալիս խաղից, իսկ Էլվինը մնում է մենակ։ Երբ Ռայանը գնդակ է նետում, նա բռնում է, և Ռայանը առաջարկում է Էլվինին իրենց թիմում խաղալ։ Ընթրիքին Էլվինը պտամում է թե ինչպես է պատկերացնում իրեն ամերիկյան ֆուտբոլ խաղալիս, և Սայմոնն ասում է, որ նա կարող է նստել ֆուտբոլիստների սեղանի մոտ։

Յանը տեսնելով, որ Էլվինը և բուրունդուկները ելույթ են ունենալու համերգին, ասում է աղջիկ բուրունդուկներին, որ նրանք էլ են դպրոց գնալու։

Դպրոցի միջանցքում բուրունդուկները տեսնում են աղջիկ բուրունդուկներին, և նրանց միջև միանգամից գայթակղություն է առաջանում։ Փորձի ժամանակ բուրունդուկները չեն կարողանում լավ երգել, քանի որ մտածում են աղջիկ բուրունդուկների մասին։ Այդ ժամանակ գալիս է Յանը և առաջարկում է, որ խումբը մասնակց համերգին։ Դրա համար քվեարկություն են ացնկացնում։ Սկզբում աղջիկ բուրունդուկները կատարում են «Hot-n-Cold», ապա «Single Lady» երգը։ Իսկ քվեարկությանը բուրունդուկները չեն կարողանում մասնակցել, քանի որ Էլվինը ֆուտբոլի առաջնությանը խաղալու պատճառով ուշանում է։ Դրա պատճառով նա վիճում է Սայմոնի հետ։ Առավոտյան Թեոդորը գնում է կենդանաբանական այգի սուրիկատների մոտ, բայց նրանք այլ վանդակ էին տարել, իսկ նրանց գտնվելու վայրում (ուր գնաց Թեոդորը) արծիվ էր։ Ժամանակին հասան Էլվինը և Սայմոնը Թոբիի հետ միասին և փրկեցին Թեոդորին։ Բոլորը նորից հաշտվեցին։

Իսկ այդ ժամանակ աղջիկ բուրունդուկներին հրավիրել էին Բրիթնի Սփիրսի շոուն բացելու, ու պետք է բաց թողներին դպրոցի երաժշտական մրցույթը, և Բրիտանին ասում է, որ չի թողնի իր քույրերին, բայց Յանը սպառնում է իրենց և ասում է, որ եթե նրանք չմասնակցեն բացմանը, ապա ինքը նրանց «խորոված կանի»։ Ավելի ուշ Բրիտանին զանգում է Էլվինին և խնդրում է փոխարնել իրենց դպրոցի միջոցառմանը, բայց Էլվինն ասում է, որ կփրկի իրենց։ Հետո Էլվինը խաղալիք մոտոցիկլով փրկում է աղջիկ բուրունդուկներին, իսկ Յանը որոշում է նրանց բռնել խաղալիք ուղղաթիռի միջոցով։ Էլվինը և աղջիկները թռչում են ուղղաթիռի վրա և սկսում են սաղավարտներ նետել դեպի Յանը։ Թոբին ամենուր փնտրում է Էլվինին և չի գտնում նրան։ Նա որոշում է ժամանակ շահել բուրունդուկների համար․ նա դուրս է գալիս բեմ և երգում է մի հորինված երգ, իսկ երգի վերջում Էլվինն ու աղջիկ բուրունդուկները ներս են մտնում պատուհանից և հաղթում են մրցույթը «We Are Family» երգով։

Այդ ժամանակ Յանը փորձում է համերգ տալ ստադիոնում, բայց դա նրա մոտ չի ստացվում։

Բուրունդուկների ելույթին հասցնում է ներկա գտնվել Դեյվը։ Էլվինը խնդրում է Դեյվին, որ աղջիկ բուրունդուկներն էլ իրենց հետ մնան, քանի որ քնելու տեղ չունեն։ Բոլորը զվարճանում են «Shake Your Groove Thing» երգի ներքո։ Ֆիլմի վերջում Դեյվը և Էլվինը վիճում են, թե արդյոք հոգնել է Էլվինը թե ոչ։ Էլվինը անջատում է լույսը, և Դեյվը փորձելով մոտենալ նրան, կպնում է սքեյթբորդին ու սահում՝ կրկին ընկնելով հիվանդանոց։

Տիտրերում լսվում է «You Spin Me Round (Like A Record)» երգի ամբողջական տարբերակը։

Տիտրերից հետո ցույց են տալիս, որ Յանին նետում են աղբամանը։

Դերերում խմբագրել

  • Զախարի Լևի - Թոբինա «Թոբի» Սևիլ
  • Դևիդ Քրոս - Յան Հոուկ
  • Ջեյսոն Լի - Դևիդ «Դեյվ» Սևիլ
  • Ջասթին Լոնգ - Էլվին Սևիլ (ձայնավորում)
  • Մեթյու Գրեյ Գուբլեր - Սայմոն Սևիլ (ձայնավորում)
  • Ջեսի Մաքքարթնի - Թեոդոր Սևիլ (ձայնավորում)
  • Էմի Փոլեր - Էլեոնորա Միլլեր (ձայնավորում)
  • Աննա Ֆերիս - Ժանեթ Միլլեր (ձայնավորում)
  • Քրիստինա Էփլգեյթ - Բրիտանի Միլլեր (ձայնավորում)
  • Ուենդի Մելիկ -դպրոցի տնօրեն
  • Անժելա Ջոնսոն - Ջուլի Օրտեգա
  • Քեթրին Ջուսթեն - Ջեկի Սևիլյե
  • Քևին Շմիդտ - Ռայան Էդվարդս
  • Քրիս Ուորեն կրտսեր - Կսանդեր
  • Բրիջիտ Մենդլեր - Բեկա Քինգսոն

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմը ստացել է հիմնականում բացասական կարծիքներ։ Ըստ Rotten Tomatoes կայքի, 80 %-ից 20-ը ֆիլմին դրական գնահատական են տվել, իսկ միջին բալը կազմել է 3,9 10-ից[5]։ Ըստ հայտնի թերթերի, վեբ-կայքերի, հեռուստատեսային և ռադիո հաղորդումների ինը թոփ-քննադատների կարծիքների, ֆիլմը ռեյտինգը 33 % է։ Ըստ կայքի․ «Այս „պիսկվելը“ կարող է զբաղեցնել փոքրիկ երեխաներին, բայց այն ամենևին եռանդուն չէ և իր մեջ շատ կոպիտ հումոր է ներառում»[6]. На Metacritic средняя оценка по стобалльной шкале составляет 41 балл[7]։

Որոշ կարծիքներ դրական են եղել։ Օրինակ, Ջո Լեյդոնը «Variety» ամսագրում ֆիլմը անվանել է «վարակող, բայց անհերքելիորեն ծիծաղելի շարունակություն, որը առաջարկում է հեռուստադիտողին կրծողների կրկնակի քանակ, ովքեր երգում և պարում են կենդանի դերասանների հետ»[8]։ «Common Sense Media»-ի համար հոդվածում Ջեֆրի Անդերսոնը գնահատել է ֆիլմը 5 աստղից 3-ով և գրել․ «Ծիծաղելի երգեր, բարի բուրունդուկներ, և ֆիլմը, կարծես, սիրտ ունի»[9]։

Սյու Ռոբինսոնը «Radio Times»-ից ասել է, որ «նույնիսկ մեծ տարիքի հեռուստադիտողները ֆիլմում ինչ-որ հետաքրքիր բան կգտնեն, էլ ի՞նչ խոսք երեխաների մասին, որոնց դուր կգա էկշնը և հեշտ հիշվող սաունդթրեքը»[10]։

Այն բանից հետո, որ ֆիլմը հավաքեց 112 միլիոն դոլլար համաշխարհային կինովարձույթի առաջին շաբաթում, շատ կինոքննադատներ հուսահատված էին, քանի որ այս ֆիլմը նախընտրեցին ավելի շատ, քան այլ ընտանեկան ֆիլմեր[11][12]։

Սաունդթրեք խմբագրել

  • You Really Got Me (feat. Honor Society)
  • Hot n Cold
  • So What
  • You Spin Me Round (Like a Record)
  • Single Ladies (Put a Ring on It)
  • Bring it On
  • Stayin' Alive
  • The Song (feat. Queensberry)
  • It’s OKEY
  • Shake Your Groove Thing
  • Put Your Records On
  • I Want To Know What Love Is
  • We Are Family
  • No One (feat. Charice)
  • I Gotta Feeling
  • Follow Me Now
  • In The Family (Bonus Track)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Box Office Mojo — 1999.
  5. «Alvin and the Chipmunks: The Squeakquel (2009)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  6. «Alvin and the Chipmunks: The Squeakquel (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. «Alvin and the Chipmunks: The Squeakquel». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  8. Leydon, Joe (2009 թ․ դեկտեմբերի 20). «Alvin and the Chipmunks: The Squeakquel Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. Anderson, Jeffrey M. «Alvin and the Chipmunks: The Squeakquel Movie Review». Common Sense Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.      
  10. Robinson, Sue (2009 թ․ դեկտեմբերի 24). «Alvin and the Chipmunks: The Squeakquel». RadioTimes. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. Ryan Michael Painter (2009 թ․ դեկտեմբերի 28). «Weekend Box Office Reaction». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Scott Mendelson (2009 թ․ դեկտեմբերի 27). «HuffPost Weekend Box Office in Review: Avatar Dominates Record-Breaking Weekend». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել