Նիկի դե Սեն Ֆալլ

ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ

Նիկի դե Սեն Ֆալլ (ֆր.՝ Niki de Saint Phalle, իրական անունը` Catherine-Marie-Agnès Fal de Saint Phalle, հոկտեմբերի 29, 1930(1930-10-29)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն[4][5][6] - մայիսի 21, 2002(2002-05-21)[1][2][3][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), թատրոնի Ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ, կինոգործիչ, նոր ռեալիզմի ներկայացուցիչ։

Նիկի դե Սեն Ֆալլ
ֆր.՝ Niki de Saint Phalle
Ի ծնեֆր.՝ Catherine Marie-Agnès Fal de Saint-Phalle
Ծնվել էհոկտեմբերի 29, 1930(1930-10-29)[1][2][3][…]
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն[4][5][6]
Վախճանվել էմայիսի 21, 2002(2002-05-21)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա[8][6],  Շվեյցարիա[8][6] և  ԱՄՆ[8]
ԿրթությունԲրերլի դպրոց
Մասնագիտությունմոդել, նկարչուհի, վիզուալ արտիստ, քանդակագործ, նկարազարդող, ակնագործ, կոնցեպտուալ արվեստագետ, ջրանկարիչ, ինստալյացիոն արտիստ, performance artist, բեմանկարիչ, կինեմատոգրաֆ, նկարիչ-փորագրող, գծագրող, գծանկարիչ և արվեստագետ
Ոճֆեմինիստական արվեստ և Նոր ռեալիզմ[9]
Ժանրֆիգուրատիվիզմ[10] և հանրային արվեստ[10]
Թեմաներգեղանկարչություն, քանդակագործություն և ակնագործություն[11]
Ուշագրավ աշխատանքներLe Cyclop, Նանա, Գոլեմ, Տարո զբոսայգի, Ստրավինսկու շատրվան և Sun God?[12]
Պարգևներ
ԱնդամակցությունՆոր ռեալիզմ
ՀայրAndré, Comte de Saint Phalle?[14]
ՄայրԺան Ժաքլին Մարգերիտ Հարփեր
ԱմուսինՀարրի Մեթյուս[15] և Ժան Թեգլի[15]
ԶավակներԼաուրա Դյուկ Կոնդոմինաս
Կայքnikidesaintphalle.org(անգլ.)
 Niki de Saint Phalle Վիքիպահեստում

Քանդակագործ Ժան Տենգլիի կինը։ Ամուսինների ամենահայտնի գործերից է Փարիզի Ստրավինսկու շատրվանը։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Մարի-Ագնես դե Սեն-Ֆալլը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 29-ին Փարիզի մերձակայքում գտնվող Նյոիի-սյուր-Սեն քաղաքում, Ֆրանսիացի բանկիր, կոմս Անդրե-Մարի Ֆալ դե Սեն-Ֆալլի (1906-1967) և ամերիկուհի Ժաննա Ժակլին Հարփերի (1908-1980) ընտանիքում։ Մարի-Ագնեսը Սենթ-Ֆալլիի հինգ երեխաներից երկրորդն էր[16]։

Մարի-Ագնեսի ծնվելուց անմիջապես հետո նրա հայրը փակեց իր բիզնեսը Ֆրանսիայում` Մեծ դեպրեսիայի պատճառով։ Ծնողները մեկնեցին ԱՄՆ՝ աղջկան թողնելով Նյևրում բնակվող մայրական կողմի տատիկի և պապիկի խնամքին[17]։ 1933 թվականին Մարի-Ագնեսը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ անցնում է ապագա նկարչի մանկության և պատանեկության մեծ մասը[16]։ 1937 թվականին ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորքի ֆեշենբելյան շրջանի Վերին Իսթ Սայդ արևելյան 88-րդ փողոցում։ Այդ պահին ընտանիքում Մարի-Ագնեսին սկսեցին կոչել «Նիկի», հենց այս անունով էլ նա հայտնի դարձավ հետագայում[18]։

Երեխաները մեծացան խիստ կաթոլիկ միջավայրում, որի ճնշումների դեմ Նիկին բազմիցս ընդվզում էր։ Նրա մայրը եռանդուն էր զբաղվում կրթության կոշտ մեթոդներով[Նշում 1]։ Տանը լարված մթնոլորտ էր, միակ տեղը, որտեղ Նիկին հարմարավետ էր զգում, խոհանոցում էր, որտեղ աշխատում էր սև խոհարարը։ Տարիներ անց Նիկին խոստովանում է, որ ինքը տառապել էր հոր սեռական ոտնձգություններից՝ սկսած 11 տարեկանից[18][19][Նշում 2]։

Աղջիկը հաճախ գալիս էր Ֆրանսիա՝ հյուրընկալվելով հարազատների մոտ[16], նա տիրապետել է ինչպես ֆրանսերենի, այնպես էլ անգլերենի[18]։ 1937 թվականին Նիկին ընդունվել է Մանհեթենի Արևելյան 91-րդ փողոցում գտնվող Սուրբ Սրտի միաբանության դպրոց։ 1941 թվականին նրան վտարել են դպրոցից և մորական կողմի տատիկի ու պապիկի հետ ապրել է Պրինսթոնում և երկար ժամանակ չի հաճախել հանրակրթական դպրոց[20]։

Նա վերադարձել է Վերին Իստ Սայդ և 1942-1944 թվականներին հաճախել է Բրիրլիի դպրոց, բայց հեռացվեի է դպրոցից դասական քանդակների թզենու տերևները կարմիրով ներկելու համար։ Ավելի ուշ Նիկին հաստատեի է, որ հենց այդտեղ «[ինքը] դարձավ ֆեմինիստ։ Նրանք մեզ ներշնչեցին, որ կանայք կարող են և պետք է մեծ գործեր անեն»։ Միջնակարգ դպրոցից հետո Բրիրլին սովորել է Նյու Յորք նահանգի Սաֆֆերն քաղաքում գտնվող վանական դպրոցում, բայց կրկին վտարվել է այնտեղից[17]։ 1947 թվականին նա ավարտել է Մերիլենդ նահանգի Գլենկո քաղաքում գտնվող Օլդֆիլդսի դպրոցը։

Նա աշխատել է որպես մոդել, 16 տարեկան հասակում նկարվել է Լայֆ ամսագրի շապիկին, 22 տարեկանում՝ Վոգ ամսագրում։ Նրա լուսանկարները հրատարակել են նաև Harper's Bazaar-ը և Elle-ն[16]։

Առաջին ամուսնություն խմբագրել

18 տարեկանում Սեն Ֆալլն ամուսնացել է իր հասակակից, բանաստեղծ և արձակագիր Հարի Մեթյուզի հետ, որը հետագայում դարձավ ՈՒԼԻՊՈ խմբի անդամ։ Նրանք ծանոթացել էին մանկության տարիներին, երբ մոտ 11-12 տարեկան էին։ Վեց տարի անց նրանք պատահաբար հանդիպել է Պրինսթոն ուղևորվող գնացքում և որոշ ժամանակ անց կապ են հաստատել։ Քաղաքացիական ամուսնության արարողությունը տեղի է ունեցել 1949 թվականի հունիսի 6-ին Նյու Յորքում։ 1950 թվականի փետրվարին, Նիկայի մոր պնդմամբ, նրանք ամուսնացել են կաթոլիկ եկեղեցում։

Քանի որ Նիկին կաթոլիկ էր Մետյուզի բողոքական ընտանիքը, բաժանվել է նրանից և նա համարյա զրկվել է իր ապրուստի միջոցներից։ Ամուսինները երբեմն նույնիսկ խանութներից գողանում էին գրքեր կամ համեղ ուտեստներ, որոնք չէին կարող գնել[17]։ Մետյուզները տեղափոխվել են Քեմբրիջ, (Մասաչուսեթս) որպեսզի Հարրին կարողանա երաժշտություն սովորել Հարվարդի համալսարանում[17][20]։ Նիկին սկսել է նկարել յուղաներկով և գուաշով, բայց միևնույն ժամանակ երազել է դերասանական կարիերայի մասին։ Մետյուզների առաջին երեխան՝ դուստրը՝ Լորան, ծնվել է 1951 թվականի ապրիլին։ 1952 թվականին նրանք տեղափոխվել են Փարիզ, որտեղ Հարրին շարունակել է դիրիժորություն սովորել Նորմալ երաժշտական դպրոցում, իսկ Նիկին ընդունվել է թատերական դպրոց[20]։ Հարրին և Նիկին եղել են բավականին անփույթ ծնողներ, նրանք հաճախ փոքրիկ Լաուրային քնած են թողել (ըստ Հարրիի՝ ինքը սալյամիի կտորներ էր դնում օրորոցի շուրջը, որպեսզի աղջիկը արթնանա և ուտի։ Մի անգամ, Մետյուզների բացակայության ընթացքում, տանը տեղի է ունենում գազի արտահոսք և Լաուրային փրկում են հարևանները), սակայն ընտանիքի ֆինանսական դրությունը կտրուկ բարելավվել է, քանի որ Մետյուզը ժառանգություն է ստացել։ Արձակուրդների ընթացքում Մեթյուզները ճանապարհորդել են Ֆրանսիայի հարավ, Իսպանիա և Իտալիա։ Այստեղ Նիկիին հրապուրվել է միջնադարյան տաճարի գաղափարով՝ որպես հավաքական գործունեության պտուղ, որը հետագայում իր ազդեցությունն է ունեցել նրա աշխատանքների վրա։ Նրա պահպանողական հարազատները կասկածանքով են վերաբերվել Նիկիի գեղարվեստական աշխատանքներին։ Սակայն Նիկին շուտով հասկացել է, որ ամուսնանալով նա վարում է նույն բուրժուական ապրելակերպը, որի դեմ նախկինում ըմբոստացել էր[21]։

Մոտ տաս տարի ամուսինները ճամփորդել են Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում։ 1953 թվականին Նիցցայում զույգն ապրել է առանձին, այն բանից հետո, երբ Նիկին Հարիին բռնացրել է իր սիրուհու հետ. նա խմել է մեծ քանակությամբ քնաբեր դեղեր, բայց ողջ է մնացել։ Մեթյուզը Նիքիի ներքնակի տակ հայտնաբերում է դանակի, ածելիի և մկրատի պահոց և նրան ուղարկում են Նիցցայի հոգեբուժական հիվանդանոց։ Նիկիին նշանակվում է էլեկտրաշոկային և ինսուլինային շոկի թերապիա[17]։ Կլինիկայում, ազատվելով սովորական տնային հոգսերից, նա կենտրոնացել է ստեղծագործական աշխատանքների վրա և դա բարենպաստ ազդեցություն է ունեցել նրա վիճակի վրա ու վեց շաբաթ անց նրան դուրս են գրել։ Միևնույն ժամանակ, Մեթյուզը հրաժարվել է դիրիժոր աշխատելու իր երազանքից, թողել է ուսումը և սկսել աշխատել իր առաջին վեպի վրա[20]։

1954 թվականին մոդելային բիզնեսի հարցերով գտնվելով Փարիզում, Սեն Ֆալլը ծանոթացել է ամերիկա-ֆրանսիական ծագումով նկարիչ Հյու Վայսին, ով դարձավ նրա ընկերը և գեղարվեստական դաստիարակը։ Նա համոզել է Նիկիին շարունակել նկարել նույն նաիվ, ինքնուս ոճով, որով նա սկսել էր[20]։

1954 թվականի սեպտեմբերին Մեթյուզը տեղափոխվել է Մայորկա՝ Դեյում, որտեղ 1955 թվականի մայիսի 1-ին Նիկին ունեցել է իր որդուն` Ֆիլիպին։ Իսպանիայում մնալը դարձել է Սեն Ֆալլի ստեղծագործական կյանքի կարևոր փուլերից մեկը։ Նա կարդացել է Մարսել Պրուստ, այցելել Մադրիդ և Բարսելոնա, որտեղ հատկապես հրապուրվել է Անտոնիո Գաուդիի աշխատանքներով։ Նա հրապուրվել է քանդակագործության և ճարտարապետության մեջ անկանխատեսելի նյութերի և տեխնոլոգիաների օգտագործման վերջին գաղափարներով։ Նիկիի վրա անջնջելի տպավորություն է թողել Գուելի զբոսայգին, որը նրամոտ ցանկություն է առաջացրել երբևէ ստեղծել նմանատիպ պուրակային համալիր, որտեղ ներդաշնակորեն կհամատեղվեն բնությունն ու ձեռակերտ կառույցները։ Հետագայում նա ասել է. «Գաուդին որոշեց իմ ճակատագիրն ու երազանքը։ Ես պատկերացնում էի ինձ հոգսերից հեռու ապաստանում և ուրախ միջավայրում։ Մի օր ես նույնպես ֆանտաստիկ պուրակ կկառուցեմ»[22]։

1950-ականների կեսերին Փարիզ տեղափոխվելուց հետո Նիկայի համար սկսվել է ինտենսիվորեն գեղանկարչությամբ զբաղվելու մի շրջան։ Նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1956 թվականին Շվեյցարիայում, ցուցահանդեսում ներկայացված էին նաիվ ոճով յուղաներկ նկարներ։

Ծանոթություն Տենգլի հետ։ Քանդակագործություն խմբագրել

1956 թվականին Նիկին հանդիպել է Ժան Տենգլիին, որն այդ ժամանակ ամուսնացած էր նկարչուհի Եվա Էփլի հետ։ Տենգլին հայտնի դարձավ իր կինետիկ քանդակներով, որոնք ստեղծվել էին տարբեր մեխանիզմներից և ոչ պիտանի իրերից։ Առաջին անգամ Սեն Ֆալլը սկսել է զբաղվել քանդակագործությամբ՝ խնդրելով Տենգլիին օգնել պատրաստել ամրանային շրջանակ, որը նա սվաղեց և ներկեց։

1950-ականների վերջին Սեն Փալլը հիվանդացել է հիպերթիրեոզով և տախիկարդիայով և օպերատիվ միջամտությունը փրկել է նրա կյանքը[23]։

1959 թվականին նա ծանոթացել է նոր ռեալիստների (Իվ Քլեյն, Մարսել Դյուշան, Դանիել Սպերի և ուրիշներ) աշխատանքներին և դադարել է զբաղվել յուղաներկով գեղանկարչությամբ՝ անցնելով գուաշի և փայլուն ներկի։ Այնուհետև, այս նկարիչների ազդեցության տակ, նա սկսել է հետաքրքրվել ասամբլյաժով հավաքվելով կենցաղային առարկաներ։ Միաժամանակ, նա որոշել է ավելի շատ ժամանակ հատկացնել իր ընտանիքին[24]։

1960 թվականին Տենգլին ներկայացրել է Նիկիին Ստոկհոլմի Moderna Museet-ի (Ժամանակակից թանգարան) տնօրեն Պոնտուս Հուլտենին։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Հուլտենը Սեն Ֆալլին հրավիրել է մասնակցելու կարևոր ցուցահանդեսների և թանգարանի համար ձեռք է բերել նրա աշխատանքներից[20]։ Հետագայում, դառնալով Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի առաջին տնօրենը (1974-1981), նա շարունակել է պրոպագանդել Սեն Փալլի ստեղծագործությունները։

1960 թվականին Նիկը և Հարրին փոխադարձ համաձայնությամբ բաժանվել են, երեխաներն ապրել են իրենց հոր հետ, մայրը ժամանակ առ ժամանակ այցելել է նրանց։ Հարրին երբեմն Նիկիից գնել է նրա ստեղծագործությունները, այդպիսով նրա համար ապահովելով ապրուստի միջոցներ։ Շուտով Նիկին իր կյանքը կապել է Տենգլիի հետ, որն այդ ժամանակ բաժանվել էր կնոջից։ Նրանց համատեղ կյանքը բուռն էր, նշանավորվել է բազմաթիվ սկանդալներով և փոխադարձ դավաճանությամբ, այնուամենայնիվ, հարաբերությունները տևել են մի քանի տասնամյակ։ Սեն Ֆալլի և Տենգլիի ամուսնությունը օրինականացվել է միայն 1971 թվականին։ Նրանց համագործակցությունը չի ընդհատվել մինչև Տենգլիի մահը՝ 1991 թվականը, նույնիսկ ամուսինների բաժանվելուց հետո (նրա մահից երկու տարի առաջ)[25]։

Հրաձգարաններ խմբագրել

1960-ականների սկզբին Սեն Ֆալլը ստեղծել է մի շարք աշխատանքներ, որոնք կոչվում էին «Հրաձգարաններ» (Tirs (Shootings or Shots, «Գնդակահարված նկարներ») միավորում էին փերֆորմանսը, բոդի-արտը, գեղանկարչությունն ու քանդակագործությունը[26]։ Շարքը սկսվել է «թիրախային նկարներով» նկարված թիրախներով, ինչպիսիք են «Սեբաստիան» («Իմ սիրելիի դիմանկարը» «Դժբախտ նահատակի դիմանկարը») (1961)[27] կամ «Ասամբլաժ» (տեգախաղի գլխիկով պատկեր) (1962)[28]։

Շուտով Նիկին սկսեց պերֆորմանսներ անցկացնել «կրակոցներով» տնային գործածության իրերի ասամբլյաժով տախտակների վրա տեղադրված ներկերի պարկերով և սվաղով ծածկված, նկարիչը նրանց վրա կրակում էր ատրճանակից կամ հրացանից։ Առաջին նման պերֆորմանսը անցկացրել է Սեն Ֆալլը 1961 թվականի փետրվարին, որին, բացի Նիկիից, մասնակցում էին Ժան Տենգլին, Դանիել Սպյորրին, Պիեռ Ռեստանին և ուրիշներ։ Նրանց համար, ովքեր ցանկանում էին մասնակցել հրացանի միջոցով աշխատանքների ստեղծմանը, Նիկին կազմել էր հրահանգ, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձրել զենքի և զինամթերքի ընտրությանը, ինչպես նաև պահպանել ստացված գունավոր էֆեկտները։ Հիմնական իմաստը գործընթացի շարունակությունն էր մինչև այն պահը, երբ ստացված նկարը դուր չէր գալիս դրա ստեղծողին[29]։ Իր պերֆորմանսների շնորհիվ նա հանդիպեց շատ այլ սկսնակ նկարիչների, այդ թվում՝ Ռոբերտ Ռաուշենբերգին, Ադ Ռեյնհարդտին, Ֆրենկ Ստելլային և Էդվարդ Կիենհոլցին[20][29]։ Ռեստանին ՝ որպես նոր ռեալիզմի շարժման հիմնադիր, Սենթ Ֆալլին հրավիրեց միանալ իրեն և նա դարձավ շարժման միակ կին անդամը[29]։ Նոր ռեալիստները (շարժումը միավորում էր շատ նկարիչների) մերժեցին նկարիչ-ստեղծողի պաշտամունքային նշանակությունը (աբստրակցիոնիզմ դավանող) և հանդիսատեսին ներգրավեցին արվեստի գործերի ստեղծման գործընթացում։

1961 թվականի հունիսին Նիկի դը Սեն Ֆալլը և Ժան Տենգլին, Ջասպեր Ջոնսի և Ռոբերտ Ռաուշենբերգի հետ միասին, մասնակցեցին ավանգարդիստ ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Քեյջի կազմակերպած «Վարիացիաներ II» համերգին։ Համերգը տեղի ունեցավ Փարիզում Ամերիկյան դեսպանատան շենքում։ Մինչ Դեյվիդ Թյուդորը դաշնամուրի վրա կատարում էր Քեյջի ստեղծագործությունները, նկարիչները բեմում ստեղծում էին իրենց գործերը, իսկ հանդիսատեսը ականատես էր լինում կատարվողին։

1962 թվականին Նյու Յորքում կայացած պերֆորմանսի ժամանակ, Նիկին «կրակում» է Միլոսյան Վեներայի արձանի վրա, որը պարունակում էր ներկերի տարաներ՝ «սպանելով» կանանց իդեալի մարմնավորումը։ Այսպիսով, նկարչուհին դրսևորեց իր վերաբերմունքը հասարակության մեջ հաստատված կանանց գեղեցկության կարծրատիպի և ընդհանրապես կանանց դերի նկատմամբ։ Սեն Ֆալլը «կրակոցներ» է իրականացրել արվեստի թանգարաններում և պատկերասրահներում, վարձել այլ նկարիչների՝ մասնակցելու պերֆորմանսներին և հրավիրել այցելուներին լուսանկարելու տեղի ունեցող արարողությունը։ Անսովոր կատարումները գրավել են ԶԼՄ-ների ուշադրությունը, քննադատները Սեն Ֆալլին դասում էին ժամանակակից արվեստի ավանգարդը ներկայացնող նկարիչների շարքին[30]։

«Նանա» խմբագրել

1963-1964 թվականներին Սեն Ֆալլը զարգացնելով հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերի դեմ բողոքի թեման, աշխատել է մի շարք կերպարների վրա, որոնք պատրաստված են պապյե-մաշեից, բրդից և գործվածքների կտորներից և պատկերում են ուրվականներ կամ կիսաքայքայված մարմիններ հարսանեկան զգեստներով կամ հրեշներ աշխարհ բերող կանանց տեսքով[20]։ Քննադատները զուգահեռներ են անցկացրել այս պատկերների և Չարլզ Դիքենսի «Մեծ սպասումներ»–ի միսս Հավիշամի միջև։

Ժամանակի ընթացքում քանդակագործը դիմել է ավելի կենսուրախ պատկերների՝ ստեղծելով քանդակների շարք, որոնք միավորել են «Նանա» անվան տակ։ Ապակեթելային լայնամասշտաբ պատկերները, որոնք ներկված են վառ ակրիլային ներկերով, պատկերում են հաստլիկ, անհոգ կանանց տարբեր իրավիճակներում՝ հիմնականում ակրոբատիկ կեցվածքներում և պարելիս։ Նոր կերպարը ստացվել է ամերիկացի նկարիչ Լարի Ռիվերսի նկարի շնորհիվ, որտեղ պատկերված է նրա հղի կինը՝ Քլարիս Փրայսը։ «Նանա» քանդակների շարքը արվեստաբանները նույնականացնում էին Մատիսի «Պարի» կենսուրախ կանանց հետ, ովքեր իրենց կողմը գրավեցին Գաստոն Լաշեզին, Մայոլին և Ռոդենին[31]։

«Նանա» անունը տրվել է1965 թվականին ստեղծված մի շարք քանդակների, իսկ Ֆրանսերեն այս ժարգոնային բառը մոտավորապես նշանակում է « ժիր կին», «երինջ» կամ «ճուտ»[30]։ Այս քանդակներից առաջինը` պատրաստված էր պապյե-մաշեից, մանվածքից և գործվածքից և ցուցադրվել է Փարիզի Ալեքսանդր Իոլաս պատկերասրահում 1965 թվականի սեպտեմբերին։ Ցուցադրությանից առաջ՝ Իոլասը հրատարակեց Սեն Ֆալլի առաջին ձեռագիր գիրքը։ Այդ ցուցադրության ընթացքում նա մասնակցեց Նյու Յորքի նկարիչների ակումբի կազմակերպած վիճակախաղին, որտեղ խաղարկվում էին Փենսիլվանիա կայարանի բեռնախցիկներում թողնված իրերից ստեղծված արվեստի գործեր։ Բանալիները հանրությանը առաջարկվում էին յուրաքանչյուրը 10 ԱՄՆ դոլարով[32]։ Ոգեշնչված Իոլասից՝ Սեն Ֆալլը սկսեց ստեղծել իր գծանկարչական աշխատանքները ցուցահանդեսներին ներկայացնելով աշխատանքներ, որոնք վերարտադրվեցին մետաքսե տպագրությամբ, պաստառներով և գրքերով[20]։

1966 թվականին Սեն Ֆալլը համագործակցելով Ժան Տենգլի և Պեր Օլոֆ Ուլտվեդտի հետ աշխատում է Hon-en katedral (շվեդերեն նշանակում է Մայր տաճար) տեղակայման վրա։ Շենքը տեղակայված էր Ժամանակակից արվեստի թանգարանի (Ստոկհոլմ) ժամանակավոր մեծ պատկերասրահում։ Շինարարության ընթացքում Սեն Ֆալլը աշխատանքի ընդունեց արվեստի շվեյցարացի ուսանող Ռիկո Վեբերին, ով աշխատում էր թանգարանի ռեստորանում որպես աման լվացող (հետագա տարիներին նա դարձավ ինչպես Սեն Ֆալլի, այնպես էլ Թենգլիի գլխավոր օգնականը և աշխատակիցը)։ 8 հոգանոց թիմը 40 օր քրտնաջան աշխատում էր և այդ ընթացքում ստեղծվեց մետաղյա շրջանակ, այն ծածկվեց մետաղական ցանցով և սոսնձվեց կտորով։ Շինության ներսը ներկված էր սև գույնով, արտաքինից ներկված էր վառ գույներով[33]։ Կառուցվածքի երկարությունը 82 ոտնաչափ (25 մ) էր, լայնությունը՝ 30 ոտնաչափ (9,1 մ) և կշռում էր մոտ 6 տոննա։

Շինությունը իրենից ներկայացնում էր պառկած հղի «Նանայի» հսկա քանդակ, որպես կառույցի մուտք ծառայում էր նրա հեշտոցը[34]։ Կնոջ վիթխարի ազդրերից մեկի վրա գրված էր «Թող ամաչի նա, ով դրա մասին վատ է մտածում» կարգախոսը[35]։ Հսկայական քանդակի ներսում կար 12 տեղանոց կինոթատրոն, նրա կրծքի շրջանում կաթնային խորտկարան, ձկնաբուծարան և քանդակի «ուղեղ»-ը, որը ստեղծվել է Տենգլիի կողմից շարժվող մեխանիզմներից[36]։ Բացի այդ, շինությունում գտնվում էր հեռախոսային խցիկ, բազկաթոռ, բնօրինակ նկարների թանգարան, սենգվիչներ վաճառող ավտոմատ, Ուլտվեդտի գեղարվեստական ինստալացիա և մանկական բլրակ։

Սկզբում ինստալացիան տարակուսանքով ընդունվեց և շուտով լայն արձագանք գտավ համաշխարհային լրատվամիջոցներում՝ գովազդ դառնալով թանգարանի համար[33]։ Ավելի քան 100,000 այցելու, այդ թվում շատ երեխաներ, այցելել են ինստալացիա[33]։ Երեք ամիս անց ամբողջ կառույցը ապամոնտաժվեց։ Քանդակի գլուխը թանգարանի մշտական հավաքածուի ցուցանմուշ էր դարձել, և ցուցահանդեսային կատալոգներին կից որոշ փոքր բեկորներ, որոնք թողարկվել են սահմանափակ տպաքանակներով, վաճառվեցին են որպես հուշանվերներ[33]։

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Սեն Ֆալլը դիմում է բեմանկարչությանը։ Նա ստեղծում է գեղանկարչական հավաքածուներ և զգեստներ թատերական ներկայացումների համար` Ռոլան Պյոտիի «Գովք խելագարին» բալետի (1966), Արիստոֆանի «Լիսիստրատա» պիեսի (1966) և Ռայներ ֆոն Դիեսի ICH (All About Me) պիեսները գերմաներեն լեզվով (1968)։ Ներկայացումների ձևավորման համար օգտագործվել են «Նանա» շարքի ստատիկ կամ շարժական պատկերներ։

Գաուդի ազդեցության ներքո նա ստեղծում է ֆանտաստիկ Խաղերի Այգի Կարավիցիո քաղաքում (Հռոմից 100 կմ հյուսիս-արևմուտք), որի վրա աշխատել է ավելի քան 20 տարի (բացվել է 1998 թվականին)։ 1998-2002 թվականներին նա աշխատել է Կալիֆոռնիայում՝ «Թագուհի Կալիֆիայի կախարդական շրջանը» պուրակի վրա։

Գրել է մի քանի ինքնակենսագրական գիրք, աշխատել կինոնկարներում, և նկարահանվել է Պետեր Շամոնի վավերագրական ֆիլմը նրա և Թենգլիի մասին (1996 թ.): Նա մահացել է թոքերի հիվանդությունից, որն առաջացել էր քանդակները պատրաստելիս և ներկելիս թունավոր նյութերի օգտագործման հետևանքով։

2000 թվականին Նիկին դարձավ Հանովերի պատվավոր քաղաքացի։ 2002 թվականին Հանովերի երկաթուղային կայարանում բացվում է Նիկի դե Սեն Ֆալլի ծածկած առևտրասրահը։

Գրականություն խմբագրել

  • Niki de Saint Phalle. my art, my dreams — 2003
  • Niki de Saint Phalle. Vol. 1, Catalogue raisonné: 1949—2000; peintures, tirs, assemblages, reliefs, 1949—2000. — Lausanne: Acatos [u.a.], 2001.
  • Niki de Saint Phalle & Jean Tinguely: l’art et l’amour. — Münch.: Prestel, 2007.
  • Schulz-Hoffmann C., Hultén P. Niki de Saint Phalle. — Münch.; L.: Prestel, 2008

Նշումներ խմբագրել

  1. Նիկիի կրտսեր քույրն ու եղբայրը՝ Էլիզաբեթն ու Ռիչարդը, հետագայում ինքնասպան են եղել։
  2. Признание было сделано через тридцать лет после смерти отца, в автобиографии художницы. Как считала Сен-Фалль, несмотря на то, что об инцесте говорить невероятно тяжело, сказать о нём было необходимо. Парадоксально, но и её отец, и её мать были во многом привлекательными людьми, спустя годы Сен-Фалль сделала вывод, что она очень похожа на них.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Niki de Saint-Phalle (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Niki de Saint Phalle — 2008.
  4. 4,0 4,1 4,2 http://data.bnf.fr/ark:/12148/cb12095568h
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SIKART — 2006.
  7. 7,0 7,1 7,2 http://nikidesaintphalle.org/niki-de-saint-phalle/biography/#1995-2002
  8. 8,0 8,1 8,2 Union List of Artist Names
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. 10,0 10,1 https://artfacts.net/artist/niki-de-saint-phalle/6027
  11. https://hedendaagsesieraden.nl/2021/08/16/sven-boltenstern/
  12. http://stuartcollection.ucsd.edu/artist/de-saint-phalle.html
  13. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  14. Pas L. v. Genealogics — 2003.
  15. 15,0 15,1 Doornbusch E. Niki de Saint Phalle // hedendaagsesieraden.nl — 2018.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Life & Work». Niki de Saint Phalle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Beautiful Monsters. Art and obsession in Tuscany». newyorker.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  18. 18,0 18,1 18,2 Roger Cohen. «AT HOME WITH: Niki de Saint Phalle; An Artist, Her Monsters, Her Two Worlds». nytimes.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. Sculptor finally exorcises her rapist father | World news | The Guardian
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  21. «Niki de Saint Phalle». xamou-art.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. Robert L. Pincus (2002 թ․ մայիսի 23). «Celebrated sculptor dead at 71». The San-Diego Union Tribune (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «Living with Niki. Niki de Saint Phalle I. Harry Mathews». Tate Etc. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  24. Weidemann, Christiane Niki de Saint Phalle. — Prestel, 2014. — ISBN 978-3-7913-4975-6.
  25. SUZANNE MUCHNIC. «Niki de Saint Phalle, 71; Artist Known for Large, Colorful Sculptures». Tate Etc (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  26. 978-3-7913-3956-6. OCLC 195744889. Robb, Andy (4 August 2015). «Niki de Saint Phalle — A Personal Journey in the Public Eye». xamou art
  27. Joseph Nechvatal[en]. «Falling for Niki de Saint Phalle». Hyperallergic.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite web}}: Check |author= value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. Benjamin Sutton. «Discovering Niki de Saint Phalle's Eerie Early Work». Hyperallergic.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  29. 29,0 29,1 29,2 Nicole L. Woods. Niki de Saint Phalle and the Operatic Multiple.
  30. 30,0 30,1 Twitter Icon
  31. Eunice Lipton. «The Darkness Behind Niki de Saint Phalle's Colorful Beauties». hyperallergic.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. http://www.mobot.org/press/Media_Room_Images/Niki/pdfs/Niki%20monograph%20bio.pdf
  33. 33,0 33,1 33,2 33,3 «Hon : a Cathedral». nikidesaintphalle.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  34. Life & Work - Niki Charitable Art Foundation
  35. Weidemann, Christiane (2014). Niki de Saint Phalle. Prestel. ISBN 978-3-7913-4975-6 p. 59
  36. Twitter Icon
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկի դե Սեն Ֆալլ» հոդվածին։