Քարիմ Ռաշիդ (արաբ․՝ كريم رشيد‎‎, (անգլ.՝ Karim Rashid; սեպտեմբերի 18, 1960(1960-09-18)[1], Կահիրե, Եգիպտոս[2]), հայտնի արդյունաբերական դիզայներ։ Քարիմ Ռաշիդը մոտ 2500 մշակումների արտադրություն է սկսել, ներառյալ կահույքի, սպասքի, նորաձևության աքսեսուարների, փաթեթավորման, ֆուրնիտուրայի, լուսավորման սարքերի, ինչպես նաև ինտերիերի ինստալյացիաների և այլ ճարտարապետական նախագծեր։

Քարիմ Ռաշիդ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1960(1960-09-18)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[2]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Եգիպտոս[3]
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունԿարլտոնի համալսարան
Մասնագիտությունդիզայներ և գրող
ԱշխատավայրՌոդ Այլենդի դիզայնի դպրոց
Կայքkarimrashid.com
 Karim Rashid Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քարիմ Ռաշիդը ծնվել է 1960 թվականին Կահիրեում (Եգիպտոս)։ Կիսով չափ եգիպտացին (ըստ հոր), կիսով չափ անգլիացին, Քարիմը մեծացել է Անգլիայում և Կանադայում։ Ընտանիքը ունեցել է երեք երեխա, Քարիմի գեղարվեստական ճաշակը սերմանել է նրա հայրը՝ նկարիչ և թատրոնի դեկորատոր, որը սիրում էր որդուն ուրվագծեր վերցնել։ Ռաշիդը արդյունաբերական դիզայն է սովորել Կանադայի Օտտավա քաղաքի Կարլետոնի համալսարանում (անգլ.՝ Carleton University):1982 թվականին ստանացել է բակալավրի աստիճան՝ ուսումը շարունակել է Նեապոլում (Իտալիա), իսկ այդ ընթացքում մեկ տարով տեղափոխվել է Միլան, որտեղ վերապատրաստվել է Ռոդոլֆո Բոնետոյի ստուդիայում (իտալ.՝ Rodolfo Bonetto Studio):

Վերապատրաստումից հետո վերադարձել է Կանադա և յոթ տարի աշխատել «KAN Industrial Designers»-ի հետ։ Այդ ժամանակվանից նա սկսում է սերտ համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Սոնի-ն, Citibank-ը, Իսսեյ Միյակե-ը և այլն` քայլ առ քայլ տեղափոխվելով մեր ժամանակների ամենահաջողակ, նորաձև և հեղինակավոր դիզայներների մերձավոր շարքը։

1985-ից 1991 թվականներին նա եղել է «Babel Fashion Collection and North»-ի հիմնադիրներից և դիզայներներից մեկը։

1993 թվականին Նյու Յորքում բացել է իր սեփական դիզայնի ստուդիան։

Քարիմի աշխատանքները ներկայացված են աշխարհի 20 մշտական թանգարաններում, ներառյալ MoMA- ն,Կենտրոն Ժորժ Պոմպիդուն և SFMOMA-ն[4]։

2012 թվականին Քարիմ Ռաշիդը համագործակցել է նկարիչ Տերենս Կոյի հետ՝ սահմանափակ քանակությամբ ձմեռային վերարկուներ թողարկելով իտալական Peuterey ապրանքանիշի 10-ամյակի համար[5]։

2016 թվականին հայտարարվել էր, որ Ռաշիդը ձեռնամուխ է եղել Մեքսիկայում «Temptation Resort and Spa»-ի բազմամիլիոնանոց արդիականացմանը[6]։

Գործունեություն խմբագրել

Ամեն քայլափոխի Քարիմ Ռաշիդը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն առանձին առարկաների կամ տարածքների նախագծման կամ ստեղծման նկատմամբ, այլ բառի ամենալայն իմաստով բնակության միջավայրի դիզայնի նկատմամբ։ «Մի սահմանափակիր քո հնարավորությունները նեղ մասնագիտացմամբ՝ մասնագիտացիր ընդհանրապես կյանքում», — ասում է դիզայների ձևակերպած 50 պատվիրաններից մեկը[7]։

Մոռանալ ոճի մասին, մտածել հարմարավետության մասին։ Հասկանալ ազատության շքեղությունը` նյութի շքեղության փոխարեն։ Սա է Քարիմ Ռաշիդի ստեղծագործական և աշխարհընկալման էությունը հասկանալու բանալին։ Մաքուր և վառ գույների անհոգություն, հարթ փայլուն մակերեսներ, պարզ և փափուկ ուրվագծեր…

  «Ինձ թվում է, որ արհեստականը վերջերս բնական է դարձել, այսինքն` մենք այլևս չպետք է տարբերակել արհեստականն ու բնական նյութերը։ Ինչպես չբաժանել տեխնոլոգիականը մարդկայինից»
- Քարիմ Ռաշիդ (գիտության տեղեկագրի պորտալին տված հարցազրույցից)[8]
 

:

Ռաշիդը գերադասել է ժամանակակից սինթետիկ նյութերը, քան ավանդական բնականը։ Վերջին տեխնոլոգիաները օգնել են յուրաքանչյուր առարկան դարձնել գործնական, հարմար և էժան։ Դիզայները համոզված է, որ հնարավոր է աշխարհը դեպի լավը փոխել միայն այն ժամանակ, երբ մարդիկ հրաժարվեն անցյալի կարոտից՝ ցանկացած ձևով։ «Ես ուզում եմ փոխել աշխարհը», - ասել է նա աշխարհին իր առաջին մանիֆեստի գրքի շապիկից, որը լույս է տեսել 2001 թվականին «Universe Publishing»- ի կողմից։

Ռաշիդի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ թանգարաններում. Ժամանակակից արվեստի թանգարան Նյու Յորքում, Musee des Arts Decoratifs- ը` Մոնրեալում, Tokyo Gas- ը ` Տոկիոյում, Գրոնինգենի թանգարանը` Հոլանդիայում և շատ այլ թանգարաններ։ Դիզայները ավելի քան երեք հարյուր պարգևատրումների և մրցանակների է արժանացել, այդ թվում ` Daimler Chrysler Design Award (1999), George Nelson Award (1999), Silver IDEA Award (1999), Industrial Design Excellence Award (1998), ոսկե մրցանակ կահույքի համար Ամերիկայի արդյունաբերական դիզայներների ընկերությունից (IDSA) (2001 թ.), Լավագույն նոր ռեստորանային դիզայն Esquire ամսագրի կողմից (2003 թ.) և IDSA - ի (Արդյունաբերական դիզայնի գերազանցության մրցանակ, 2005 թ.) և շատ ուրիշներ։

Նա դասախոսություններ է կարդացել, շնորհանդեսներ և վարպետության դասեր անցկացրել աշխարհի տարբեր երկրներում և մասնակցել է միջազգային դիզայներական մրցույթների ժյուրիի կազմում։ Ռաշիդը դասավանդել է արդյունաբերական ձևավորումը Ֆիլադելֆիայի Արվեստի համալսարանում, դիզայնի արհեստ է դասավանդել Պրատի ինստիտուտում, Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոցում և Օնտարիոյի Արվեստի քոլեջում և ունի պատվավոր դոկտորի կոչում Վաշինգտոնի Կոնկորան արվեստի և դիզայնի քոլեջից (Corcoran College of Art + Design) Վաշինգտոնում։

Անձնական կյանք խմբագրել

Քարիմ Ռաշիդը ծնվել է ազգամիջյան ընտանիքում՝ նրա հայրը եգիպտացի է, իսկ մայրը՝ անգլիացի։ Պայմանավորված է այն հանգամանքով, որ ծննդաբերության ընթացքում պորտալարը փաթաթված էր Քարիմի պարանոցին, նա ունեցել է զարգացման ձգձգումների և խոսքի խնդիրներ։ Քարիմի եղբայրն ու քույրը նույնպես ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներ են. Հաննի Ռաշիդը դարձել է հայտնի ճարտարապետ, իսկ քույրը՝ Սորայա Ռաշիդը զբաղվում է գեղանկարչությամբ և երաժշտությամբ[9]։

Ռաշիդի առաջին ամուսնությունը եղել է Web-դիզայներ Մեգան Լանգի հետ 1995 թվականին։ Ավելի ուշ զույգը բաժանվել է 2005 թվականին։ Նա ծանոթացել է Լանգին 1991 թվականին, երբ Ռաշիդը որոշ ժամանակ դասավանդել է որպես դոցենտ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում, որտեղ նա այդ ժամանակ ուսանող էր։

2008 թվականին Ռաշիդն ամուսնացել է Իվանե Պուրիչի հետ։ Քարիմ Ռաշիդը Իվանե Պուրիչից բաժանվել է 2018 թվականին։ Նրանք հանդիպել են Բելգրադում կայացած երեկույթին 2006 թվականին, երբ Քարիմը Բելգրադի դիզայնի շաբաթվա դեսպանն էր։ Զույգը ունի երեխա՝ Կիվա Ռաշիդը, որը ծնվել է 2013 թվականին։

Քարիմ Ռաշիդը, ինչպես նաև մի շարք ստեղծագործական գործիչներ ունեն հագուստի սեփական ոճը, նա հայտնի է սպիտակ և վարդագույն գույների հանդեպ իր սիրով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  2. 2,0 2,1 2,2 Artists + Artworks
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. «Karim Rashid, Oh chair, 1999 · SFMOMA». www.sfmoma.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  5. «karim rashid: peuterey 10th anniversary coats» (անգլերեն). designboom | architecture & design magazine. 2012 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  6. «ArtPremium – Karim Rashid: Designing the Future» (անգլերեն). ArtPremium. 2016 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  7. Сайт Карима Рашида
  8. Никита Алексеев. Он симулирует счастье. Интервью знаменитого дизайнера Карима Рашида — Портал Известия Науки, 30.09.05
  9. «karim rashid interview» (անգլերեն). designboom | architecture & design magazine. 2002 թ․ փետրվարի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարիմ Ռաշիդ» հոդվածին։