Կարլտոնի համալսարան

համալսարան Կանադայի Օտտավա քաղաքում

Կարլտոնի համալսարան (անգլ.՝ Carleton University), համալսարան, որը գտնվում է Կանադայի Օտտավա քաղաքում։ Պատմականորեն տեղակայված է Կարլտոն շրջանում, 1960-ականներին միավորվել է Օտտավայի հետ, որտեղից էլ ստացել է իր անունը։ Որպես փոքր քոլեջ հիմնադրվել է 1942 թվականին, իսկ համալսարանի կարգավիճակ ստացել է 1957 թվականին։ Ներկայումս այն ներառում է 65 տարբեր առարկաների ծրագրեր։ Մինչ Օտտավայի համալսարանը, որն ավելի բարձր է վարկանիշում, ներառում է 2 լեզուներով ծրագրեր (անգլերեն և ֆրանսերեն), համալսարանում միայն անգլիախոսներ են։ 21-րդ դարի սկզբին համալսարանն ուներ ավելի քան 2000 աշխատակից և մոտ 23000 ուսանող։ Ընդգրկված է Կանադայի ամենաուժեղ համալսարանների տասնյակում։

Կարլտոնի համալսարան
Dunton Tower 20080311.jpg
Տեսակազատ հասանելիության հրատարակություն, թանգարան, Կորպորացիա և university in Ontario?
Հիմնադրված է1943[1]
Ընդհանուր անձնակազմ3742 մարդ
ԱնդամակցությունOntario University Athletics?, Association to Advance Collegiate Schools of Business?[2], Հետազոտական գրադարանների կենտրոն[3], Canadian Association of Research Libraries?[4], ORCID[5], Universities Canada?[6] և Digital Research Alliance of Canada?[7]
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա[8]
ՏեղագրությունCapital Ward?
Կայքcarleton.ca(անգլ.)
##Կարլտոնի համալսարան (Կանադա)
Red pog.png
Կարլտոնի համալսարան, Կանադա
Commons-logo.svg Carleton University Վիքիպահեստում
Գայ Կարլտոն, անունով էլ կոչվել է համալսարանը
Գորդոն Համոնդ Սմիթի «Թևեր» (1961) քանդակը Քարլթոնի համալսարանում

ՂեկավարումԽմբագրել

Համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրել են, մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրներ Գերհարդ Հերցբերգը և Լեսթեր Փիրսոնը (վերջինս նաև Կանադայի նախկին վարչապետ), Կանադայի շքանշանի վեց կրողներ։ Համալսարանի ներկայիս ռեկտորը Պատվավոր Հերբ Գրեյն է՝ երկարամյա պատգամավոր և նախկին նախարար Պ.Տրյուդոյի և Ջ.Կրետյենի կառավարության ժամանակներում, ով մահացել է 2014 թվականին[9]։

ՎարկանիշԽմբագրել

2010 թվականին The Times-ը դասակարգել է Կարլտոնի համալսարանն իր համալսարանների վարկանիշում 201-րդն աշխարհում և 10-րդը Կանադայում[10]։

Ծեսեր և ավանդույթներԽմբագրել

Համալսարանի ուսանողների ավանդական համայիլը Ագռավն է։ Ուսանողական թերթը կոչվում է «Շարլատան» (The Charlatan)։

Համագործակցություն կանադական ուժերի հետԽմբագրել

Ամեն ամառ համալսարանի մի քանի սրճարանները զեղչերով սնունդ են տրամադրում Կանադայի զորքերի արարողակարգային գվարդիայի պահակներին։ Պահակները կատարում են պահակախմբի փոփոխության արարողությունը խորհրդարանում, Ռիդոյի սրահում և պատերազմի հուշահամալիրում։ Հունիս-օգոստոս ամիսներին գվարդիականները նույնպես արարողակարգային վարժություններ են կատարում Կարլտոնի համալսարանում։

Կարլտոնի համալսարանը մասնակցում է «Հերոս» (Project Hero) նախագծին, գեներալ Ռիք Հիլերի կրթաթոշակային ծրագրին՝ կանադական զորքերի մահացած անձնակազմի ընտանիքներին օգնելու համար[11]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Ի պատիվ համալսարանի անվանվել է հազվագյուտ սիլիկատային միներալ կարլտոնիտը, որը մինչ այժմ հայտնաբերվել է միայն Մոն Սենտ-Հիլայի հանքավայրում (Քվեբեկ

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. An Act Respecting the Ottawa Association for the Advancement of Learning
  2. http://www.aacsb.edu/en/about/governance/election-results/
  3. http://www.crl.edu/membership/members
  4. https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
  5. https://orcid.org/members/001G000001wNd3BIAS-carleton-university
  6. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  7. https://alliancecan.ca/en/membership/our-members
  8. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  9. Грей, Херб(ռուս.) // Википедия. — 2016-04-19.
  10. «Carleton University Newsroom » News Archive » Carleton Places 10th in Canada in Times World University Rankings»։ .carleton.ca։ 2010-09-20։ Վերցված է 2011-03-10  (չաշխատող հղում)
  11. «Project Hero»։ Accc.ca։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-13-ին։ Վերցված է 2011-03-10 

Արտաքին հղումներԽմբագրել