Քաշան (պարս.՝ کاشان), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանում։ Հանդիսանում է Քաշան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 304 487 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Քաշան
պարս.՝ کاشان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍպահան
ՇահրեստանՔաշան
Մակերես21 կմ²
ԲԾՄ942 մետր
Բնակչություն304 487 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0361
Պաշտոնական կայքkashan.ir(պարս.)
Քաշան (Իրան) (Իրան)##
Քաշան (Իրան) (Իրան)

Որոշ ստուգաբանների կարծիքով՝ անվանումը ծագում է կասիաններից, ովքեր քաղաքի բնիկ բնակիչներն են, որոնց մասին հիշատակումներ կան Թափե Սիալքում՝ Ք.ա. 9000 տարի առաջ։ Այնուհետեւ այն անվանել են «Քաշիան», որն էլ հենց քաղաքի անվանումն է։ 12-14-րդ դդ. միջեւ Քաշանը բարձրորակ խեցեղենի եւ հախճասալիկների արտադրության կարեւոր կենտրոն էր։ Արդի պարսկերենում հախճասալիկի անվանումը՝ քաշի, ծագում է այս քաղաքի անվանումից։

Քաշանը բաժանված է երկու մասի՝ լեռնային եւ անապատային։ Արեւմտյան մասում շրջապատում են Կարկասի լեռնաշղթայի երկու մեծ գագաթները, Գարգաշ սարը՝ հարավ-արեւմուտքում (այստեղ է գործում Իրանի ազգային աստղադիտարանը ամենամեծ աստղադիտակով) եւ Արդեհաալ սարը՝ արեւմուտքում, որը նաեւ հայտնի է «Քաշանի Դամավանդ» անվամբ եւ Արդեհաալ լեռների ամենամեծ գագաթը (Կենտրոնական Իրանում Կարկասի լեռնաշղթայի ավարտվող մասով)։

Քաշանի արեւելքից սկսվում է Իրանի անապատի կենտրոնական մասը, որով եւ հայտնի է այս քաղաքը։ Բացի այդ, այն նաեւ հայտնի է Մարանջաբի անապատով եւ իջեւանատնով, որոնք աղի լճի շրջակայքում են։ Այսօր Մարանջաբը եւ շրջապատող Սահող ավազները սաֆարիների շաբաթավերջի համար հայտնի վայրեր են։

2007 թ. օգոստոսի 9-ին Իրանը Պատմական սռնիի թեւը, Սիալքն ու Քաշանը գրանցեց Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում ապագայում հնարավոր գրանցման համար։ Այս վայրերի հստակ սահմանումը Քաշանի հետ գրանցման թեկնածության առաջադրման համար պարզ չէր։ 2012 թ. Իրանը հաջողությամբ առանձին թեկնածության առաջադրեց Թեւի այգին Յունեսկոյի ցանկում գրանցելու համար՝ որպես Պարսկական այգիների համաշխարհային ժառանգության վայր։ Չնայած դրան՝ Պատմական սռնիի թեւը, Սիալքն ու Քաշանը լիովին մնում են Իրանի նախնական ցուցակում։

Բնակչություն խմբագրել

Քաշանը Սպահան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Սպահանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1996 2006 2011 2016
Բնակիչ 45 955[4] 58 468[5] 201 372[3] 248 789[6] 275 325[7] 304 487[8]

Պատմություն խմբագրել

 
Թիմչե-յե Ամին օ Դովլե, Քաշանի շուկան, 19-րդ դ.: Ճարտարապետական այս ոճի շնորհիվ ջերմաստիճանը բնականորեն իջել է, կառավարվել է արեւի լույսը, իսկ ցերեկվա ընթացքում օդափոխվել է շինությունների ներքին մասը:

Քաշանում բնակության ավելի վաղ ապացույցները թվագրվում են Պալեոլիթյան ժամանակաշրջանով, որոնք հայտնաբերվել են Նիասարում, Քաֆթար Խունում եւ Սեֆիդ-Աբում[9]։ Միջին պալեոլիթյան ժամանակաշրջանի երկաթե գործիքներ են գտնվել Նիասարի եւ Քաֆթար Խունի տրավերտինի հանքավավայրում։ Ուշ պալեոլիթյան խմբերը բնակվում էին Սեֆիդ-Աբի աղբյուրի եւ Քաշանի հարավ-արեւմուտքում[10]։

Հնագիտական գտածոները Սիալք Հիլոքսում, որոնք տարածվում են Քաշանի արեւմուտից 6 կմ. հեռու, բացահայտում են, որ այս շրջանը նախապատմական ժամանակաշրջանում քաղաքակրթության սկզբնական աղբյուրներից էր։ Այսպիսով, Քաշանը թվագրվում է Էլամի ժամանակաշրջանով։ Սիալքի զիկկուրատը կառուցումից 7000 տարի անց էլ դեռ կանգուն է Քաշանի արվարձանում։

 
Ամին-օ Դոլվե, Պարսկական թագավորական պատվիրակը՝ Նապոլեոն III-ի պալատում

Սիալք Մահան Փաշայում հայտնաբերված հնագույն մշակույթի գտածոներն այժմ գտնվում են Լուվրում՝ Փարիզում, Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում եւ Իրանի Ազգային թանգարանում։

Որոշ հաշվարկներով, Քաշանը երեք իմաստուն մարդկանց վայրն էր, ովքեր հետեւեցին իրենց դեպի Բեթղեհեմ ուղեկցող աստղին՝ տեսնելու Հիսուսի ծնունդը, ինչպես որ պատմվում է Աստվածաշնչում[11] : Չնայած պատմության պատմական վավերականությանը, Քաշանին նրանց բնակավայր բնութագրելը վկայում է վերջինիս հեղինակության մասին, երբ Աստվածաշնչում պատմությունը գրի առան։

Քաշանը Սեֆյանների համար հանգստավայրերից մեկն էր։ Բաղ-է Ֆինը կամ Ֆինական բաղնիքն Իրանի ամենահայտնի այգիներից մեկն է, որի լողավազանն ու մրգաստանները նախագծվել են Շահ Աբասի համար՝ դրախտի պարսկական դասական պատկերացման համաձայն։ Սեֆյաններին հաջորդած Ղաջարիների արքայատոհմն (Ղաջարիների դինաստիա) էականորեն փոխարինեց եւ վերակառուցեց վերջիններիս շինությունները՝ չնայած որ ծառերն ու մարմարյա ավազանները մնացել են բնականին մոտ։ Այգին կառուցվել է 7000 տարի առաջ։ Այն նաեւ հայտնի է որպես 1852 թ. Միրզա Թաղի խանի սպանության վայր, ով Նասր ալ-Դին շահի դիվանապետն էր։

1778 թ. երկրաշարժը գետնին հավասարեցրեց Քաշանն ու Շահ Աբասի բոլոր կառույցները։ Այժմ Քաշանը բազմաթիվ մեծ տներ ունի, որոնք թվագրվում են 18-19-րդ դարերով եւ պատկերում են Ղաջարների գեղագիտության ամենավառ օրինակները։

 
Քաշան, 17-րդ դ. համայնապատկեր, Ժան Շարդեն

Կլիմա խմբագրել

Քաշանն ունի ցուրտ անապատային կլիմա, ձմռանը ցուրտ է (չնայած՝ ավելի տաք, քան Իրանի այլ քաղաքներում) եւ տաք, երբեմն շատ տոթ է ամռանը։ Քաշանը նշանակալիորեն ավելի տաք է, քան Իրանական բարձրավանդակի այլ քաղաքները՝ շնորհիվ իր ցածր տեղադրվածության։ Կլիման ինչ-որ չափով հիշեցնում է Ղոմի կլիման։

Հիմնական տեսարժան վայրեր խմբագրել

 
Ֆիննական այգի

Քաշանի ճարտարապետական վայրերը ներառում են.

  • 40 Դոխթարան ամրոցը,
  •  
    Թաբաթաբաեիների տուն, վաղ 1800-ականներ: Ավանդական պարսկական ճարտարապետության փայլուն օրինակ:
    Աբասի տունը,
  • Աթարհա տունը,
  • Ալ-է Յասին տունը,
  • Աղա Բոզորգ մզկիթը,
  • Ամերի տունը,
  • Քաշանի շուկան,
  • Բորուջերդի տունը,
  • Ֆիննական այգին,
  • Ֆիննական բաղնիքը,
  •  
    Ամինոդոլ իջեւանատուն
     
    Սուլթան Ամիր Ահմադի բաղնիք
    Ղայ-ե ջալալին,
  • Ջալալի ամրոցը,
  • Քաշանի Ջամե մզկիթը,
  • Մանուչերիների տունը,
  • Մենար աշտարակը,
  • Մեյդան մզկիթը,
  • Փիրուզ Նահավանդիի մատուռը (իսլամի երկրորդ խալիֆին սպանողը),
  • Սուլթան Ամիր Ահմադի բաղնիքը,
  • Թաբաթաբեի տունը,
  • Թաբրիզիհա մզկիթը,
  • Թեթե Սիալքը եւ
  • Թիմչէ Ամին-օ դոլվեն։

Այսօր խմբագրել

Չնայած որ զբոսաշրջիկներին գրավիչ շատ վայրեր կան Քաշանում, այն դեռ բարեփոխումների կարիք ունի, քանի որ տարեկան մոտ 1000 զբոսաշրջիկ է այցելում այստեղ։ Կարեւոր քաղաքներից են Ղամսարն ու Աբյանեն, ուր ողջ տարի կտեսնեք զբոսաշրջիկների։ Մոտակա Նիասար քաղաքում կան պատմական նշանակության ձեռակերտ քարանձավ եւ բուխարի։

Քաշանը հայտնի է կարպետների, մետաքսի եւ տեքստիլ այլ արտադրանքներով։ Այստեղ են գործում Իրանի կարպետագործության մեխանիզացված գործարանների մեծամասնությունը։ Այն ունի նաեւ մարմարի եւ պղնձի հանքերի զարգացող արդյունաբերություն եւ արվարձաններով ներառյալ բնակչության թիվը 400000 է։

Կրթություն խմբագրել

Այժմ Քաշանում ուսանում են ավելի քան 10000 ուսանող Քաշանի համալսարանների տարբեր ֆակուլտետներում (կիրառական գիտություններ, ինժեներիա, արվեստ, իրավաբանություն, բժշկական գիտություններ եւ այլն)։ Քաշանի քոլեջներն ու համալսարանները ներառում են.

Մատչելիություն խմբագրել

  • 71-րդ մայրուղի,
  • 7-րդ ֆրիվեյ. գտնվում է քաղաքին մոտ։

Քաշանը ֆրիվեյներով կապված է Սպահանին եւ Նաթանզին՝ հարավում եւ Ղոմին, որը մեքենայով մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում հյուսիսում։ Քաշանն ունի երկաթուղու կայարան, որը երկրի հյուսիսն ու հարավն իրար միացնող երկաթգծի կայարաններից մեկն է։

Քաշանի օդանավակայանը վերաբացվել է 2016 թ. հունիսի 2-ին՝ Մաշհադի միջազգային օդավանակայանից ԱԹԱ ավիաուղիների թռիչքից 20-ամյա դադարից հետո։ Օդանավակայանը մտադիր է թռիչքներ իրականացնել Քիշ կղզի եւ Ղեհշմ (Իրան) եւ Նաջաֆ (Իրաք

Տես նաեւ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Սպահան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. Biglari, F. (2004) The Preliminary Survey of Paleolithic Sites in the Kashan region., In S.M. Shahmirzadi (ed.), The Silversmiths of Sialk (Sialk Reconsideration Project), Report No. 2: 151-168. Archaeological Research Center. Iranian Cultural Heritage Organization,Tehran. (In Persian)
  10. Shidrang, S 2009 A Typo-technological Study of an Upper Paleolithic Collection from Sefid-Ab, Central Iran, In: M. Otte, F. Biglari, and J. Jaubert (eds), Iran Palaeolithic. pp. 47–56, Proceedings of the XV World Congress UISPP, Lisbonne, Vol. 28, BAR International Series 1968
  11. Elgood, Cyril. A Medical History of Persia and the Eastern Caliphate: From the Earliest Times Until the Year A.D. 1932. Cambridge Library Collection - History of Medicine. Cambridge University Press, 2010. 1108015883 p. 34

Արտաքին հղումներ խմբագրել