Զիկկուրատ (աքադերեն sigguratu բառից, որը նշանակում է «բարձունք» կամ «լեռան գագաթ»), բազմաստիճան պաշտամունքային կառույց Հին Միջագետքում, որը տիպիկ էր շումերական, ասորական, բաբելոնյան և էլամյան ճարտարապետության համար։ Այլ տիպերի կողքին առաջացել է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի վերջերին, այնուհետև դարձել հին Միջագետքի ամենաբնորոշ շինություններից։

Ուրի զիկկուրատ

Ձևով աստիճանավոր, հոծ զանգվածեղ բուրգ էր` բաղկացած հաջորդաբար փոքրացող, մեկը մյուսին դրված հատած բուրգերից, որոնց փոխադարձ անցումն աստիճանների և թեք հարթակների (պանդուսների) միջոցով էր։ Բուրգն ավարտվում էր տաճարով, որ քաղաքի գլխավոր աստծո «բնակատեղին» էր։ Շինանյութը հում, երբեմն թրծված աղյուսն էր։ Տարբեր գույնի (հիմնականում՝ սև, կարմիր, սպիտակ) հարկերի պատերը մշակվում էին ուղղանկյուն, ոչ խորը խորշերով կամ ելուստներով, իսկ հարթակները՝ կանաչազարդվում։ Չափերով շատ մեծ էին․ էտեմենանկի զիկկուրատի («Բաբելոնի աշտարակ») միայն առաջին հարկն ուներ 33 մ բարձրություն` 90մХ90մ հատակագծային չափերով։ Զիկկուրատի կողքին, որը «վերինն» էր, պարտադիր լինում էր մի այլ տիպի «ներքևի» տաճարը։ Զիկկուրատներ պահպանվել են ժամանակակից Իրաքի (Բորսիպպա, Բաբելոն, Դուր Շարրուքին, բոլորը` մ.թ.ա. 1 հազարամյակից) ու Իրանի (Չողա Զանբիլ հնավայր, մ.թ.ա. 2 հազարամյակ) տարածքներում։

Համեմատաբար լավ է պահպանվել Ուրի զիկկուրատը։

Որոշ աստվածաշնչագետներ Բաբելոնի աշտարակի առասպելը կապում են Միջագետքի բարձր զիկկուրատների հետ[1]։.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Б.Байер, У. Бирштайн и др. История человечества 2002 ISBN 5-17-012785-5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. William W. Hallo. Origins: The Ancient Near Eastern Background of Some Modern Western Institutions. Brill Academic Publishers, 1996. Page 279.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 689