Քայլի Ջեններ
Քայլի Ջեններ (անգլ.՝ Kylie Jenner), օգոստոսի 10, 1997[1][2][3][…], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի հեռուստատեսային դեմք և մոդել։ 2018 թվականին 21 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը[8]։ Նա Քեյթլին Ջենների (նախկինում Բրյուս Ջեններ) և Քրիս Ջենների երկրորդ դուստրն է՝ Քենդալ Ջեններից հետո։ Նա նաև ունի մոր կողմից քույրեր՝ Քիմ, Քորթնի, Քլոյի և եղբայր՝ Ռոբ, հոր կողմից եղբայրներ՝ Բրենդն և Բրոուդի Ջեններներ։
Քայլի Ջեններ անգլ.՝ Kylie Jenner | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1997[1][2][3][…] (27 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սիերա Կանյոն դպրոց և Laurel Springs School? |
Մասնագիտություն | մոդել, գործարար, նորաձևության դիզայներ, անվանի անձ, ինֆլյուենսեր, ձեռնարկատեր և հավաքորդ |
Ծնողներ | հայր՝ Քեյթլին Ջեններ[5][4], մայր՝ Քրիս Ջեններ[5][4] |
Երեխաներ | Stormi Webster?[6] և Aire Webster?[7] |
Կայք | kyliejenner.com |
Ստորագրություն | |
Kylie Jenner Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելՆա 2012 թվականից անցել է ուսման տան պայմաններում[9][10]։ Իր մոդելային գործունեությունը նա սկսել է՝ գովազդելով հագուստի «Crush Your Style» ապրանքանիշը[11] և նկարահանվելով մի շարք ամսագրերում։ Նա նաև մի ընկերության մոդել էր, որի տնօրենն էր իր բարեկամ Նատաշան։
2011 թվականին Քայլին մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ ցուցադրելով Ավրիլ Լավինի «Abbey Dawn» հագուստի ապրանքանիշը։ 2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել է, որ «PacSun» ապրանքանիշը պատրաստվում է համագործակցել Քայլիի և Քենդալլի հետ՝ ստեղծելու համար «Kendall & Kylie» կոչվող հավաքածուն[12]։
2014 թվականի մայիսի վերջին հրատարակվել է քույրերի գիրքը՝ «Rebels: City of Indra» անունով[13]։ Նույն տարվա հունիսի Քայլին և Քենդալը վարել են Կանադայում անցկացված Much Music Video Awards մրցանակաբաշխությունը[14]։
2015 թվականի վերջերին ստեղծել է իր սեփական Kylie Cosmetics կոսմետիկան։ Առաջին հավաքածուն վաճառվել է 30 վայրկյանում։ Դրանից հետո Քայլին սկսել է ընդլայնել իր կոսմետիկայի ճյուղը։ 2018 թվականի կեսերին նրա եկամուտը գնահատվել է 900 մլն դոլար։
Քայլին հաջողությամբ վարում է Instagram-ի իր էջը և 2018 թվականին գլխավորել է Instagram-ի ամենաթանկ աստղերի ցանկը (Instagram Rich List 2018): Նրա Instagram-յան էջի գովազդի համար գովազդատուն պետք է վճարի 1 մլն դոլար[15][16]։
2019 թվականի մայիսի 10-ին հայտնի է դարձել, որ թողարկվելու է Kylie Skin կոսմետիկան, որի շնորհանդեսը կայացել է 2019 թվականի մայիսի 22-ին[17]։
2020 թվականի մայիսին Coty կոսմետիկական ընկերությունը Ջեններից գնել է նրա ընկերության 51 տոկոս բաժնետոմսը՝ 600 մլն դոլարով։ Այն բանից հետո, երբ Coty ընկերությունն աուդիտ է անցկացրել, տեղեկություններ են հրապարակվել, որ Քայլի Ջենները մի քանի տարի գերագնահատել է սեփական բիզնեսի մասշտաբները, և նա իր միջոցների զգալի մասը ստացել է հենց Coty-ի հետ գործարքի շնորհիվ։ Այս տեղեկության հրապարակումից հետո Forbes-ը Ջեններին հանել է միլիարդատերերի շարքից՝ վերահաշվելով նրա ֆինանսական ցուցանիշները[18]։
Անձնական կյանք
խմբագրել2013 թվականին հանդիպել է ամերիկացի դերասան, պարող, ռեպ երգող Ջեյդեն Սմիթի հետ։ 2014 թվականից մինչև 2017 թվականը հանդիպել է ռեփեր Tyga-ի հետ։ 2017 թվականի ապրիլին Ջեններին առաջին անգամ տեսել են Թրևիս Սքոթի հետ։ 2018 թվականի փետրվարի 1-ին նրանք ունեցել են դուստր՝ Սթորմի Վեբսթերը (անգլ.՝ англ. Stormi Webster): 2019 թվականին Թրևիս Սքոթը և Քայլի Ջենները բաժանվել են։ 2020 թվականի սկզբին TMZ աղբյուրը հայտարարել է մոտ ժամանակներս աստղային զույգի վերամիավորման մասին։ 2021 թվավականի սեպտեմբերի 7-ին Ջենները հայտնել է,որ ինքը և Սքոթը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Երեխան ծնվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, սկզբում անվանվել՝ Wolf Webster, իսկ հետո՝ Aire Webster։
Հարաբերությունները Ջորդին Վուդսի հետ
խմբագրել2012 թվականին Ջեները և Ջորդին Վուդսը հանդիպեցին իրենց ընդհանուր ընկերոջ՝ Ջեյդեն Սմիթի՝ հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի և դերասանուհի Ջադա Փինկեթ Սմիթի որդու միջոցով[19]։ Նրանք երկար տարիներ մտերիմ ընկերներ էին, և Վուդսը հայտնվեց Ջեներների 2017 թվականի ռեալիթի հեռուստաշոուում՝ Քայլիի կյանքը[20] և Ջենների՝ 2018 թվականի հղիության տեսահոլովակում։ 2018 թվականի սեպտեմբերին Kylie Cosmetics-ը թողարկեց Kylie x Jordyn հավաքածուն, որը երկու ընկերների համագործակցությունն էր[21]։Նրանց ընկերությունն ավարտվել է 2019 թվականին Վուդսի դավաճանության պատճառով Թրիստան Թոմփսոնի հետ, ով Ջեների խորթ քրոջ՝ Քլոյի Քարդաշյանի նշանածն էր[22]։ Ջենները դադարեցրեց իր Վուդս անունով հավաքածուն՝ նվազեցնելով գինը՝ մնացած ապրանքները վերացնելու համար[23]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007-այժմ | ս | Քարդաշյանների ընտանիքը | Keeping Up with the Kardashians | մարմնավորել է ինքն իրեն |
2008 | ս | E! Հոլիվուդյան ճշմարիտ պատմությունը | E! True Hollywood Story | կամեո |
2009-2010 | ս | Քորթնին և Քլոյին Մայամիում | Kourtney and Khloé Take Miami | կամեո |
2011-2012 | ս | Քլոյի և Լամար | Khloé & Lamar | կամեո |
2013 | ս | Քորթնին և Քիմը Մայամիում | Kourtney and Kim Take Miami | կամեո |
2017-2017 | ս | Քայլիի կյանքը | Life of Kylie | մարմնավորել է ինքն իրեն |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
Teen Choice Awards | Ռեալիթի շոուի կին աստղ (Քարդաշյանների ընտանիքը) |
Հաղթանակ | ||
Ռեալիթի շոուի կին աստղ (Քարդաշյանների ընտանիքը) |
Առաջադրված | |||
Լավագույն ինսթագրամեր | Առաջադրված | |||
Լավագույն սելֆի | Առաջադրված | |||
2016 | Shorty Awards | Տարվա սնեփչաթ | Առաջադրված | [27] |
2017 | Տարվա աստղ | Առաջադրված | [28] | |
Teen Choice Awards | Լավագույն ինսթագրամեր | Առաջադրված | [29] | |
Լավագույն սնեփչաթ | Առաջադրված | |||
2019 | Համացանցի աստղ | Առաջադրված | [29] |
Բարեգործություն
խմբագրել2017թ Ջենները բացել է eBay հաշիվ, որտեղ նա աճուրդի է հանում հին հագուստները՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համար գումար հավաքելու համար[30]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 https://hedendaagsesieraden.nl/2024/04/06/kylie-jenner/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Introducing Caitlyn Jenner
- ↑ https://www.eonline.com/news/1116955/kylie-jenner-shares-intimate-details-on-stormi-s-birth-ahead-of-her-2nd-birthday
- ↑ https://people.com/parents/kylie-jenner-baby-boy-new-name-aire/
- ↑ https://ria.ru/20190305/1551571175.html
- ↑ Passalaqua, Holly (2015 թ․ հուլիսի 21). «Kylie Jenner Graduates High School—Check Out Her Tweets!». E! News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Rothman, Michael (2015 թ․ հուլիսի 24). «Inside Kylie Jenner's High School Graduation». ABC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Keltner de Valle, Jane. «Growing-up Kardashian; Kendall and Kylie Jenner». Teen Vogue. Advance Publications. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «PacSun Launches Premier "Kendall & Kylie" Collection Nationwide». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Kaufman, Amy (2014 թ․ հուլիսի 1). «For Maya Sloan, ghostwriting Jenners' YA book just part of fiction fun». Los Angeles Times. Tribune Publishing. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Kendall and Kylie Jenner are your co-hosts for the 2014 MMVAs!». Muchmusic.com. Bell Media. 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Instagram Rich List 2018 - Hopper HQ» (անգլերեն). Hopper Instagram Scheduler. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Названы самые «дорогие» звезды Instagram». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Kylie Jenner Adds Another Business to Mega-Successful Empire» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ ««Годами раздувала масштаб своего бизнеса»: Forbes лишил Кайли Дженнер статуса миллиардера» (ռուսերեն). www.forbes.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «How Did Kylie Jenner & Jordyn Woods Meet? Another Famous Family Was Involved». Bustle (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Otterson, Joe (2017 թ․ ապրիլի 10). «Kylie Jenner Spinoff Series 'Life of Kylie' Gets Greenlight at E!». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Nast, Condé (2018 թ․ սեպտեմբերի 15). «The Highly Anticipated Kylie Cosmetics x Jordyn Woods Makeup Collection Is Finally Here». Allure (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ https://www.facebook.com/peoplemag. «Jordyn Woods Is Done Apologizing for Tristan Thompson Scandal: 'She Said What She Had to Say'». Peoplemag (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն)|last=
- ↑ «Kylie Jenner Just Cut the Price of Her Jordyn Woods-Named Lip Kit Amid the Cheating Drama». ELLE (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 21. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Complete list of Teen Choice 2013 Awards winners». Los Angeles Times. Tribune Publishing. 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Nordyke, Kimberly (2014 թ․ օգոստոսի 10). «Teen Choice Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Johnson, Zach (2015 թ․ հուլիսի 8). «Teen Choice Awards 2015 Nominees: Wave 2 Revealed!». E! Online. NBCUniversal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «8TH ANNUAL INFLUENCER NOMINEES». Shortyawards. Shortyawards. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «THE NINTH ANNUAL SHORTY AWARDS INFLUENCER NOMINEES». Shortyawards. Shortyawards. 2017 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 29,0 29,1 «Teen Choice Awards 2017: 'Riverdale,' Fifth Harmony Shut Out Competition». variety. variety.com. 2017 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Cosmopolitan (magazine)» (անգլերեն). 2023 թ․ հուլիսի 15.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-12-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլի Ջեններ» հոդվածին։ |