Քեյթլին Ջեններ (անգլ.՝ Caitlyn Jenner, ծնված որպես՝ Ուիլյամ Բրյուս Ջեններ անգլ.՝ William Bruce Jenner, հոկտեմբերի 28, 1949(1949-10-28)[2][3][4], Կիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][5]), ամերիկացի հեռուստատեսային դեմք, թեթև աթլետիկայի օլիմպիական չեմպիոն (1976)[7], տրանսգենդեր կին։

Քեյթլին Ջեններ
Անձնական տեղեկություն
Սեռ՝trans woman?[1]
Ամբողջական անուն՝անգլ.՝ William Bruce Jenner
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Caitlyn Marie Jenner
Ազգություն՝հոլանդա-ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, իռլանդական ծագումով ամերիկացի, շոտլանդական ծագումով ամերիկացի և ուելսա-ամերիկացի
Մասնագիտացում՝կինոպրոդյուսեր, դերասան, մարզական մեկնաբան, թեթևատլետ, ավտոարշավորդ, մոդել, գործարար, հեռուստատեսային դերասան և մոտիվացիոն խոսնակ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 28, 1949(1949-10-28)[2][3][4] (74 տարեկան)
Ծննդավայր՝Կիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][5]
Ակումբ՝Graceland Yellowjackets? և Graceland Yellowjackets football?
189 սանտիմետր

Տղամարդու կարգավիճակով, Ջենները հայտնիություն է ձեռք բերել, որպես տեսնամարտիկ՝ 1976 թվականին Մոնրեալի Օլիմպիական խաղերին նվաճելով ոսկե մեդալ, որտեղ էլ գրանցել է աշխարհի ռեկորդ, որը պահպանվել է մինչև 1980 թվականը։ Ավելի ուշ նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստածրագրերում։ Դեռևս պատանեկության տարիներին Ջենները, սեփական պնդմամբ, գտնվել է գենդերային դիսֆորիայի մեջ, վերջինս սկսում է հորմոնների փոխարինման թերապիա, որը դադարեցնում է Քրիս Ջենների հետ ամուսնանալուց հետո։ Նրանց ամուսնությունը տևել է 23 տարի։ 2007 թվականին ամուսիններն իրենց զավակների հետ միասին մասնակցել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուին։

Կնոջ հետ ամուսնալուծվելուց հետո, 2015 թվականին Ջենները հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ տրանսգենդեր կին է[8]։

2015 թվականի հունիսի դրությամբ, Ջենները հայտարարել է իր նոր անվան մասին՝ Քեյթլին, նշելով, որ այսուհետ ինքնանույնականացվելու է որպես իգական սեռի ներկայացուցիչ։ Մի շարք լրատվական աղբյուրների հավաստմամբ, Քեյթլին Ջեններն աշխարհի ամենահայտնի տրանսգենդերն է[փա՞ստ]։ Ինքնանույնականացումից հետո, թվիթերյան իր էջում Ջենները գրառում կատարեց․ «Ես այնքան երջանիկ եմ, որ երկար պայքարից հետո, ապրում եմ իմ իսկական «ես»-ի հետ»[9]։

Սպորտային կարիերա խմբագրել

Պատանեկության տարիներին Ջենները զբաղվում էր ամերիկյան ֆուտբոլով, բայց ծնկի վնասվածքի պատճառով ստիպված էր ուժերը փորձել տասնամարտում[7]։ Գրեյսլենդի համալսարանում Ջենների թեթև ատլետիկայի մարզիչը՝ Լ․ Դ․ Ուելդոնը, առաջինն էր, ով նկատեց վերջինիս մարզական հեռանկարը և խորհուրդ տվեց ավելի լուրջ զբաղվել տասնամարտով[10]։ Ջեններն առաջին անգամ, որպես տասնամարտիկ հանդես է եկել 1970 թվականին Դե-Մոյնեյում կայացած մրցույթի ժամանակ, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը[11]։ 1972 թվականին Մյունխենում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ, Ջենները գրավում է 10֊րդ տեղը տասնամարտում և 2-րդ հորիզոնականն՝ իր հայրենակից Ջեֆ Բենեթից հետո, ոչ եվրոպացի տղամարդկանց շրջանում։ Համալսարանն ավարտելուց հետո, Ջեններն աշխատատանքի է անցնում ապահովագրական ընկերությունում, որտեղ աշխատում էր գիշերները, իսկ մարզվում՝ ցերեկները[12]։ Այն տարիներին, երբ դեռևս օլիմպիական մարզիկները չէին կարող դուրս գալ պրոֆեսիոնալ մրցասպարեզներ, մարզվելու այդպիսի ռեժիմն աննախանդեպ էր։

1974 թվականին Ջենները հաղթում է տասնամարտի տղամարդկանց ազգային առաջնությունում և հայտնվում «Թռեք էնդ ֆիլդ նյուս» ամսագրի օգոստոսյան համարի շապիկին, որը նվիրված էր թեթև ատլետիկային[13][14]։ 1975 թվականին Ջենները ևս մի հաղթանակ է արձանագրում Ֆրանսիայում կայացած ազգային առաջնությունում[15]։

1975 թվականի օգոստոսին Յուջինում (Օրեգոն նահանգ) նա ռեկորդ է սահմանում տասնամարտի տղամարդկանց շրջանում (8524 միավոր), հետևում թողելով սովետական թեթև ատլետիկայի մարզիչ՝ Նիկոլայ Ավիլովի ռեկորդը, որը վերջինս սահամանել էր Մյունխենում։

1976 թվականի հունիսին, նույն Յուջինում Ջենները վերահաստատում է սեփական ռեկորդը (8538 միավոր)[16]։ Համաձայն միավորներ հաշվելու նոր կանոններին, Ջենների՝ Յուջինում սահամանած ռեկորդը , զիջում է Ավիլովի՝ Մյունխենում սահմանած ռեկորդին։ Մեկ ամիս անց Մոնրեալում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ընթացքում, նա վստահաբար վաստակում է ոսկե մեդալ տղամարդկանց շրջանում, այս անգամ նույնպես սահամնելով հերթական նոր ռեկորդ (8618 միավոր), ավելի քան 200 միավորով առաջ ացնելով արծաթե մրցանակակիրից։ Ջենների այդ ձեռքբերումն ավելին էր, քան Ավիլովի գրանցած արդյունքը՝ նոր կանոններով։

Օլիմպիական խաղերի ժամանակ, Մոնրեալում, Ջենները հանդիսատեսի ձեռքից վերցնում է ամերկյան դրոշը և իր հետ շրջում պատվո շրջանի ժամանակ։ Այդպիսով, նա սկիզբ է դնում նոր ավանդույթի, որն առայսօր տարածված է մարզիկների շրջանում[17][18]։

Օլիմպիական խաղերում տարած հաղթանակի շնորհիվ Ջենները 1976 թվականին արժանացավ Ջեյմս Սալիվանի մրցանակի, որպես լավագույն սիրողական մարզիկ տղամարդը ԱՄՆ-ում, ինչպես նաև «Ասսոշեյթեդ պրես» գործակալության[7] կողմից ճանաչվեց տարվա մարզիկ։

Ջենների սահմանած աշխարհի ռեկորդը գերազանցեց բրիտանացի Դեյլի Թոմփսոնը 1980 թվականի մայիսին։ Միացյալ Նահանգներում սահմանած ռեկորդը Ջենները պահել է մինչև 1991 թվականը, մինչ այն պահը, երբ Դեն Օ Բռայանը նոր ռեկորդ սահմանեց։

Կարիերա. կինո և հեռուստատեսություն խմբագրել

1980 թվականին Ջենները նկարահանվում է «Երգը հնարավոր չէ կանգնեցնել» ֆիլմում։ Իր մարմնավորած կերպարի համար, Ջեններն առաջադրվում է «Ոսկե ազնվամորի» մրցանակի՝ «վատագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Ջենները մրցանակը չշահեց (վատագույն էր ճանաչվել Նիլ Դեյմոնդը՝ «Ջազի երգիչ» ֆիլմի համար), բայց այնուամենայնիվ՝ «Երգը հնարավոր չէ կանգնեցնել» ֆիլմը՝ «վատագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց։

Ջենների հեռռուստատեսային կարիերան ավելի հաջող է ընթացել։ Նկարահանվել է մի քանի հեռուստաֆիլմերում, ինչպես նաև՝ CHiPs և Learn To Read հեռուստասերիալներում։ Վերջինս մասնակցել է նաև մի շարք հեռուստախաղերում և ռեալիթի-շոուներում։ 2007 թվականից սկսած, Ջենները կնոջ՝ Քրիսի հետ մասնակցում է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի նկարահանումներին։ Շոուում Ջեններից ու Քրիսից բացի, նկարահանվել են նաև Ջենների հոգեզավակները՝ Քորթնին, Քիմը, Քլոյին և Ռոբը, ինչպես նաև հարազատ երեխաները՝ Քայլին և Քենդալը։ Հաղորդման 2-րդ եթերաշրջանը մոտ 1,6 միլլիոն հեռուստադիտող ունեցավ[19]։ 2015 թվականի հոկտեմբերին «Glamour» ամսագիրը Ջեններին ճանաչեց տարվա կանանցից մեկը[20]։

Տրանսգենդերայնություն խմբագրել

2015 թվականի ապրիլի վերջին, 65-ամյա Ջենները հարցազրույց տվեց, որի ժամանակ էլ փաստացիորեն քամինգ–աութ իրականացրեց որպես տրանսգենդեր կին[21]։ Այդ ժամանակահատվածում Ջենները դեռ կրում էր Բրյուս անունը։ Վերջինս պատմել է, որ պատանեկության տարիներից տառապել է տրանսգեդերային անհավասարությամբ և երկար տարիներ կնոջ շորեր էր հագնում (քրոսդրեսինգ), այնուհետև 1980-ականններին սկսում է հորմոնային փոխարինող թերապիա, որոշ ժամանակ անց դադարեցնում է, երբ արդեն հանդիպում է ապագա կնոջը՝ Քրիսին[22][23]։ 2015 թվականի հունիսին Ջենները հրապարակայնորեն հայտարարեց, որ այլևս նա կկրի Քեյթլին անունը և կդասվի իգական սեռին[8]։ Նրա տրանսգենդերային փոփոխությունների հիման վրա նկարահանվել է 8 սերիանոց փաստավավերագրական ֆիլմ՝ «Ես Քեյթն եմ» (I Am Cait) անվանումով, որը ցուցադրվում էր E! հեռուստաալիքով։ Կինոքննադատների կողմից ֆիլմը դրական արձագանքներ է ստացել և ներկայացվել է «Stunning and Brave»֊ի սերիայում։ Սեռի փոփոխման շրջանակում, Քեյթլինը մի շարք կոսմետոլոգիական և վիրաբուժական պրոցեդուրաներ է անցել ու չի հերքում նաև վիրաբուժական սեռի շտկում անելու փաստը։ Ջենները կարծում է, որ կյանքը՝ կանացի մարմնում, դա առաջին հերթին ինքնազգացողության հարց է, ինչպես նաև ապրելու ոճ[24]։

Անձնական կյանք խմբագրել

Քեյթլինը քրիստոնյա է, հավատարիմ է պահպանողական քաղաքական տեսակետներին և սատարում է ԱՄՆ֊ի Հանրապետական կուսակցությանը[25][26]։ Ջենները, դեռևս լինելով արական սեռի ներկայացուցիչ, ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին կինը՝ Քրիսթի Սքոթն էր (1972֊1981 թվականներին[27][28][29], ամուսնության ընթացքում ծնվել է որդին՝ Բյորտը և դուստրը՝ Կասանդրան։ Ամուսնալուծությունից անմիջապես հետո, Քրիսթի Ջեններն ամուսնանում է 30-ամյա դերասանուհի՝ Լինդա Թոմփսոնի հետ, ով անցյալում Էլվիս Փրեսլիի ընկերուհին է եղել[30][31][32]։ Զույգը ամուսնության ընթացքում ունեցել է երկու որդի՝ Բրենդոնին և Բորդին։ Ջենները և Թոմփսոնը ամուսնալուծվել են 1980-ականների սկզբին։ Ջենների 3-րդ կինը դարձավ՝ Քրիս Քարդաշյանը, 1991 թվականի օգոստոսին[33][34]։ 1995 և 1997 թվականներին զույգը երկու աղջիկ է ունենում՝ Քենդալին և Քայլիին։ 2015 թվականին Քրիսը և Ջեններն ավարտում են ամունալուծության գործընթացը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vanity Fair / G. Carter, R. JonesCondé Nast, 1913. — ISSN 0733-8899
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sportscentury Biography - One defining momentESPN.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 https://www.famousbirthdays.com/people/bruce-jenner.html
  6. 6,0 6,1 Caitlyn Jenner gives emotional Ashe Courage Award acceptance speechCBC, 2016.
  7. 7,0 7,1 7,2 Holst, Don; Popp, Marcia S. (2004 թ․ դեկտեմբերի 8). American Men of Olympic Track and Field: Interviews with Athletes and Coaches. McFarland & Company. էջեր 53–62. ISBN 978-0-7864-1930-2. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  8. 8,0 8,1 Leibovitz, Annie (2015 թ․ հունիսի 1). «Introducing Caitlyn Jenner». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  9. Зовите меня Кейтлин История олимпийского чемпиона Брюса Дженнера, который стала самой известной транссексуалкой в мире: The Vanity Fair
  10. Jenner, Bruce (1999 թ․ ապրիլի 1). Finding the Champion Within: A Step-by-Step Plan for Reaching Your Full Potential. Simon and Schuster. էջ 45. ISBN 978-0-684-87037-3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  11. Murry R. Nelson, ed. (2013 թ․ մայիսի 23). American Sports: A History of Icons, Idols, and Ideas: A History of Icons, Idols, and Ideas. ABC-CLIO. էջ 611. ISBN 978-0-313-39753-0. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  12. Dooley, Sean; Dawson, Margaret; Zak, Lana; Ng, Christina; Effron, Lauren; Keneally, Meghan (April 24, 2015). «Bruce Jenner’s Journey Through the Years». ABC News
  13. «1974 Covers (18-issue year)» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Track & Field News. Retrieved April 25, 2015.
  14. «USA Outdoor Track & Field Hall of Fame». USA Track & Field. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  15. «French Championships». gbrathletics.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  16. Richard Hymans (2008). «The History of the United States Olympic trials — Track and Field» Արխիվացված 2018-11-23 Wayback Machine. USA Track and Field
  17. Caple, Jim. «Revisiting Bruce Jenner's historic Olympic moment». ESPN. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  18. Murry R. Nelson, American Sports: A History of Icons, Idols, and Ideas (2013, ISBN 0313397538), page 612.
  19. Frankel, Daniel (2008 թ․ հուլիսի 17). «'Kardashians' gets third season». Variety.(չաշխատող հղում)
  20. McBee, Thomas Page (1015 թ․ հոկտեմբերի 29). «Caitlyn Jenner, Olympic Hero and Trans Champion: "Maybe This Is Why God Put Me on Earth"». Glamour.
  21. «Bruce Jenner: 'I'm a Woman'» (անգլերեն). abcnews.go.com. 24 апреля 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  22. Dooley, Sean; Dawson, Margaret; Zak, Lana; Ng, Christina; Effron, Lauren; Keneally, Meghan. «Bruce Jenner: 'I'm a Woman'». 20/20/ABC News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  23. Allen, Nick. «Bruce Jenner 'started transgender journey in 1980s'». The Daily Telegraph.
  24. Diane Sawyer, (April 24, 2015). «Bruce Jenner — The Interview» Արխիվացված 2015-04-25 Wayback Machine. ABC News.
  25. Silverstein, Jason (2015 թ․ ապրիլի 25). «Bruce Jenner admits to being Republican during '20/20' interview, shocking some on social media». Daily News. New York.
  26. Schwarz, Hunter (2015 թ․ ապրիլի 24). «Bruce Jenner said he's Republican. Only 21 percent of LGBT Americans are». The Washington Post. ISSN 0190-8286.
  27. Jenner, Chrystie (1981 թ․ հունվարի 12). «An Olympic Hero's Ex-Wife Finds Out Who She Is in the Wreckage of Her Marriage». Vol. 15, no. 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  28. Ottum, Bob (1980 թ․ նոյեմբերի 3). «Hey, Mister Fantasy Man». Sports Illustrated (SI Vault). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  29. «Burton William Jenner, Born 9/6/1978 in California». California Birth Index. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  30. «Notes on People; Bruce Jenner Married 'Hee Haw' Entertainer; Hawaiian Wedding». The New York Times. 1981 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  31. Saad, Nardine (2013 թ․ մարտի 5). «Brody Jenner joins 'Keeping Up With the Kardashians'». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  32. «After Five Years, Bruce Jenner and Second Wife Linda Find Happiness Is Not Working Out». People. Vol. 25, no. 6. 1986 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  33. «Jenner-Kardashian». The Day. New London, Connecticut. 1991 թ․ ապրիլի 23. էջ A2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  34. Bacardi, Francesca (2014 թ․ դեկտեմբերի 18). «Kris Jenner and Bruce Jenner's Divorce Finalized». E!. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթլին Ջեններ» հոդվածին։