Քլոյի Ալեքսանդրա Քարդաշյան (հայերեն մամուլում շատ հաճախ օգտագործվում է սխալ՝ Քլոե տարբերակը[4], անգլ.՝ Khloé Alexandra Kardashian, հունիսի 27, 1984(1984-06-27)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ հեռուստատեսային դեմք և մոդել։ 2007 թվականի հոկտեմբերից իր ընտանիքի անդամների հետ հանդես է գալիս «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուում[5], որի հաջողությունից հետո նաև ստեղծվում են «Kourtney and Khloé Take Miami» և «Khloé & Lamar» ռեալիթի շոուները[6][7]։ Նա իր քույրերի՝ Քիմի և Քորթնիի հետ, ունի իր սեփական նորաձևության բրենդները, ինչպես նաև հրատարակել է գրքեր[8]։ 2012 թվականին ամերիկացի հաղորդավար-դերասան Մարիո Լոպեսի հետ վարել է «Իքս Ֆակտոր» նախագծի ամերիկյան տարբերակի երկրորդ եթերաշրջանը։

Քլոյի Քարդաշյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1984(1984-06-27)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկահայ, հոլանդա-ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, իռլանդական ծագումով ամերիկացի և շոտլանդական ծագումով ամերիկացի
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունMarymount High School?, Pacific Hills School? և Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց
ԵրկերՔարդաշյանների ընտանիքը, Khloé & Lamar?, Kourtney and Khloé Take The Hamptons?, Revenge Body with Khloé Kardashian?, The Kardashians? և Kourtney and Kim Take Miami?
Մասնագիտությունդերասանուհի, վիպասան, ձեռնարկատեր, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, ռադիոհաղորդավար, պրոդյուսեր, գրող, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, նորաձևության դիզայներ և անվանի անձ
ԱմուսինԼամար Օդոմ
Ծնողներհայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ
ՀարազատներՔորթնի Քարդաշյան (քույր)
Քիմ Քարդաշյան (քույր)
Ռոբ Քարդաշյան (եղբայր)
Քենդալ Ջեններ (խորթ քույր)
Քայլի Ջեններ (խորթ քույր)
Բրոդի Ջեններ (խորթ եղբայր)
Բրենդոն Ջեններ (խորթ եղբայր)
ԵրեխաներTrue Thompson?
 Khloe Kardashian Վիքիպահեստում

2009 թվականին ամուսնացել է ամերիկացի բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, սակայն նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին։ 2015 թվականի ապրիլին Քլոյին իր քրոջ՝ Քիմի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ այցելել է Հայաստան։

Վաղ կյանք խմբագրել

Քլոյի Քարդաշյանը ծնվել է 1984 թվականի հունիսի 27-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի և հեռուստատեսային դեմք Քրիս Ջենների ընտանիքում[9]։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ[10], իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ[11]։ Քլոյիի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է մարզիկ Բրյուս Ջենների հետ[12]։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քլոյին ունի երկու քույր՝ Քիմը և Քորթնին և մեկ եղբայր՝ Ռոբը[13]։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները[14]։

Կարիերա խմբագրել

Քլոյին 2010 թվականին։
Քլոյին 2011 թվականին։

2007 թվականի հոկտեմբերին E! հեռուստաընկերությունը սկսում է «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հեռարձակումը[15]։ Հեռուստաշոուն դառնում է հաջողված և հետագայում ունենում է բազմաթիվ եթերաշրջաններ։

«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի հաջողությունից հետո E! հեռուստաընկերությունը սկսում է նաև «Kourtney and Khloé Take Miami» շոուն, որի պրեմիերան կայանում է 2009 թվականի օգոստոսին[6]։ Նույն տարում Քլոյին և Քորթնին Մայամիում բացում են իրենց «D-A-S-H» անվանումը կրող հագուստի խանութը[8]։

2010 թվականի նոյեմբերին Քարդաշյան քույրերը թողարկում են իրենց «Kardashian Konfidential» գիրքը[16], իսկ 2011 թվականին իրենց առաջին նովելը, որը կրում է «Dollhouse» անվանումը։ 2011 թվականի փետրվարին Քլոյին և իր ամուսինը՝ Լամար Օդոմը, ներկայացնում են «Unbreakable» օծանելիքի հավաքածուն[17], որի երկրորդ հավաքածուն ներկայացվում է 2012 թվականին[18]։ 2012 թվականի հոկտեմբերին հայտնի է դառնում, որ Քլոյին և Մարիո Լոպեսը վարելու են ամերիկյան «Իքս ֆակտոր» նախագծի երկրորդ եթերաշրջանը[19]։ 2014 թվականի հուլիսին նա նկարահանվում է ռեփեր Ֆրենչ Մոնտանայի «Don't Panic» երգի տեսահոլովակում, որի պրեմիերան կայանում է նույն տարվա օգոստոսի 13-ին[20]։

2015 թվականի ապրիլին Քլոյին, Քիմը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը այցելել են Հայաստան[21]։ Նույն տարվա նոյեմբերին վաճառքի դուրս եկավ Քլոյիի «Strong Looks Better Naked» գիրքը[22]։ 2016 թվականի հունվարից նա FYI հեռուստալիքի եթերում սկսեց վարել «Կոկտելներ Քլոյիի հետ» (անգլ.՝ Kocktails with Khloé) հաղորդումը, որն ունեցավ ընդամենը 14 թողարկում և հեռարձակումը դադարեցվեց նույն տարվա ապրիլին[23][24]։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսնացել է NBA-ի բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, ով այդ ժամանակ խաղում էր Լոս Անջելես Լեյքերսում[25][26]։ Նրանք ամուսնալուծվեցին 2013 թվականի դեկտեմբերին[27]։

2014 թվականին Քլոյին հանդիպել է ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ[28], սակայն նրանք բաժանվել են նույն տարվա սեպտեմբերին[29]։ 2015 թվականի հունիսին մինչև 2016 թվականի փետրվարը նա հանդիպում էր ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենի հետ[30][31]։

Առողջություն խմբագրել

2001 թվականին Քարդաշյանը ավտովթարի ժամանակ ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել։ Ստացավ ուղեղի ուժեղ ցնցում, ինչի հետևանքով երկարաժամկետ հիշողության կորուստ[32] ։ Քարդաշյանը միգրեն ունի, որը նա ուներ վեցերորդ դասարանից սկսած[32]։ Որպես չափահաս նա դարձել է միգրենի դեմ Nurtec ODT դեղագործական ընկերության խոսնակը, որն, ըստ նրա, օգնել է իրեն[32]։ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում՝ բացահայտելով, որ իր մոտ COVID-19 է ախտորոշվել։ Տեսանյութում նա ասում էր. «Ես տառապում եմ միգրենից, բայց սա ամենախենթ գլխացավն էր»[33]։ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Քարդաշյանը Twitter-ի միջոցով հայտարարեց, որ իր և իր երեք տարեկան դստեր՝ Թրուի թեստը դրական է COVID-19-ի համար։ Գրելով Twitter-ում՝ Քարդաշյանն ասել է. «True-ն, և ես դրական արդյունք ենք տվել Covid-ի համար։ Ես ստիպված էի չեղարկել մի քանի պարտավորություններ, և ես ցավում եմ, որ չեմ կարողանա դրանք իրականացնել։ Բարեբախտաբար, ես պատվաստվել եմ, ուստի ամեն ինչ լավ կլինի[34]։ ։ 2022 թվականի հոկտեմբերին Քարդաշյանը բացահայտեց, որ իր դեմքից հեռացրել են «հազվագյուտ» ուռուցք՝ սկզբում ենթադրելով, որ դա թարախաբշտիկ է։ Նա նախկինում վիրահատվել էր մելանոմայի հեռացման համար, երբ նա 19 տարեկան էր[35]։

Տես նաև խմբագրել

Հանրային պատկեր խմբագրել

Քարդաշյանը քննադատությունների և բացասական մեկնաբանությունների է արժանացել նրա մարմնի պատճառով, քանի որ Keep Up with the Kardashians-ի պրեմիերան տեղի ունեցավ 2007 թվականին։ Նա ասաց «ես դուրս եկա հեռուստացույց, և լրատվամիջոցները սկսեցին դա ասել իմ մասին։ Ես գիտեի, որ նման չեմ իմ քույրերին և չունեի այդ ձևերը, բայց ես չէի կարծում, որ դա սխալ է»[36]։ Քարդաշյանի կազմվածքը, հատկապես նրա դեմքը, վերջին տարիներին զգալի ուշադրություն է գրավել լրատվամիջոցների և հանրության կողմից։ Նա պարբերաբար մեկնաբանություններ է ստացել հանրության կողմից՝ ասելով, որ նա «անճանաչելի» տեսք ունի[37]։ Քարդաշյանը, սակայն, հերքել է, որ վիրահատվել է՝ նշելով, որ երբ նիհարել է, դեմքի ճարպը կորցրել է, ինչպես նաև գնահատում է իր դիմահարդարին։ Նա նաև բաց է եղել լուսանկարների խմբագրման Facetune հավելվածի օգտագործման համար և հայտարարել է, որ «Facetune-ն ամենալավ բանն է, դա կյանքը փոխում է» 2016 թվականի փետրվարին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. «Մեր պարտքն է չլռել. Քլոե Քարդաշյանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը». Թերթ.am. 2016 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  5. Kimberly Nordyke (2007 թ․ նոյեմբերի 13). «'Kardashians' earns its keep». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  6. 6,0 6,1 «From The Futon Critic (April 21, 2009)». Thefutoncritic.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «E! Shows What Marriage Is Really Like When A Two-Time NBA Champion and A Sassy Diva Come Together on "Khloe & Lamar," Premiering Sunday, April 10 at 10:00PM ET/PT». The Futon Critic. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  8. 8,0 8,1 «Kourtney And Khloe Kardashian Open New Dash Boutique In Miami». ThaIndian.com. 2009 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. «Khloe Alexandra Kardashian, Born 06/27/1984 in California». California Birth Index. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «Kim Kardashian's anger as Turkish Cosmo puts her on the cover as Armenia marks Genocide Remembrance Day». Daily Mail. Daily Mail and General Trust. 2011 թ․ ապրիլի 12. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Kim Kardashian (2008 թ․ հունիսի 11). «Monuments And Momentous Times In Monte Carlo». KimKardashian.Celebuzz.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  12. Stephanie Hallett (2012 թ․ փետրվարի 18). «Kris Jenner, Bruce Jenner's Marriage: 10 Things You Didn't Know». The Huffington Post. AOL. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  13. Nick Sagimbeni (2013 թ․ հունվարի 9). «Kourtney, Kim, Khloe, Robert, Kylie and Kendall Kardashian». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  14. Jeff Mayish (2013 թ․ մայիսի 1). «Ex-nanny to the Kardashians reveals Kris Jenner's temper and an O. J. Simpson trial kidnap scare». Daily News. Mortimer Zuckerman. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  15. Kimberly Nordyke (2007 թ․ նոյեմբերի 13). «'Kardashians' earns its keep». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «Kim, Khloe and Kourtney to Write a Book: Kardashian Konfidential». UsMagazine.com.
  17. "Khloe and Lamar Make Scents of their 'Unbreakable' Bond with a New Fragrance" Արխիվացված 2011-02-08 Wayback Machine April 4, 2011, People Magazine, retrieved June 6, 2011
  18. A Kardashian Christmas! Khloe and Lamar cash in on the holiday season with 'blissful' new perfume Unbreakable Joy
  19. Khloé Kardashian, Mario Lopez 'sign X Factor hosting deals'
  20. «VIDEO: FRENCH MONTANA – 'DON'T PANIC'». Rap-Up. 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  21. «Քիմ Քարդաշյան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանյութ)». a1plus.am.
  22. «Inside Khloe Kardashian's Book Strong Looks Better Naked: Her Sweet Note to Lamar Odom, Anger Over Caitlyn Jenner & More». E! Online UK.
  23. «FYI(TM) Moves Premiere of Primetime Talk Show "Kocktails with Khloe" to Wednesday, January 20 at 10PM ET». The Futon Critic.
  24. «Khloe Kardashian's Talk Show Kocktails With Khloe Is Canceled After 14 Episodes». E!.
  25. «Khloe Kardashian Is Married!». People.com.
  26. Khloe Kardashian's Honeymoon Plans Still Up in the Air Արխիվացված 2009-10-10 Wayback Machine people.com, October 8, 2009
  27. Fox News (2013 թ․ դեկտեմբերի 13). «Khloe Kardashian filing for divorce from Lamar Odom, reports say». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  28. Clark, Sandra. «French Montana Had Arm Around Khloe Kardashian On PDA-Filled Date». Hollywood Life. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  29. «Khloe Reportedly Dumped French Because He Was Texting Her BFF! - Radar Online». radaronline.com.
  30. «Khloe Kardashian looks amazing for date night with boyfriend James Harden». Mirror.
  31. «Khloe Kardashian and James Harden Break Up: Find Out What Went Wrong». Mike Vulpo.
  32. 32,0 32,1 32,2 «"Khloe Kardashian Says Her 'Migraines Really Spiked' After Giving Birth To Daughter True"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
  33. "Khloé Kardashian Tests Positive for COVID in KUWTK Sneak Peek: 'It Was Really Bad'"
  34. "Hi guys I wanted to let you know True and I tested positive for Covid. I've had to cancel several commitments and I…"
  35. "Khloe Kardashian has 'rare' tumour removed from face"
  36. News, A. B. C. «Khloe Kardashian Reflects on Being Called 'The Fat Sister'». ABC News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  37. «Khloe Kardashian answers fans' questions on the changes to her look». Cosmopolitan (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունիսի 27. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել