«Քաղաքն արթնանում է» (իտալ.՝ La città che sale), իտալացի նկարիչ, քանդակագործ, ֆուտուրիզմի ներկայացուցիչ, ֆուտուրիզմի գլխավոր գաղափարական տեսաբան Ումբերտո Բոչոնիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1910 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 199,3 × 301 սմ։

Քաղաքն արթնանում է
տեսակգեղանկար
նկարիչՈւմբերտո Բոչոնի[1]
տարի1910[1]
բարձրություն301 սանտիմետր
լայնություն199,3 սանտիմետր
ուղղությունֆուտուրիզմ[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 The City Rises Վիքիպահեստում

Այսօր «Քաղաքն արթնանում է» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ

Պատմություն խմբագրել

«Քաղաքն արթնանում է» ստեղծագործությունը համարվում է հեղինակի առաջին հայտնի նկարը ֆուտուրիզմի ոճում[4]։ Սկզբից նկարը կոչվել է «Աշխատանք» (իտալ.՝ Il lavoro)․ այն ցուցադրվել է 1911 թվականին Միլանում՝ Ազատ արվեստի ցուցահանդեսին (իտալ.՝ Mostra d’arte libera)։ Նկարը տարբերվում է հեղինակի արվարձաններին նվիրված շարքից։ Այստեղ Ումբերտո Բոչոնիի նախկին ռեալիստական ոճը վերափոխվել է ավելի դինամիկ արվեստի։

1912 թվականին կտավը ձեռք է բերում երաժիշտ Ֆերրուչչո Բուզոնին։ Հետագայում նկարը դառնում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի մաս[5]։

Նկարագիր խմբագրել

Նկարի վերևի հատվածում հեղինակը նկարել է կառուցվող շենքեր, ծխնելույզներ։ Կենտրոնական, ավելի մեծ տարածք զբաղեցնող հատվածում նկարված են մարդիկ և ձիեր, որոնք ձուլվել են դինամիկ շարժման մեջ[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 http://www.moma.org/collection/browse_results.php?object_id=79865
  3. «Art Through Time: A Global View - The City Rises». www.learner.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Heard Hamilton, George. (1993) Painting and Sculpture in Europe 1880—1940. 6th edition. New Haven: Yale University Press, p. 281. 0300056494
  5. «MoMA page». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. «Umberto Boccioni Արխիվացված 2020-10-17 Wayback Machine»
  7. «Art through Time: A Global View — The City Rises Արխիվացված 2018-05-14 Wayback Machine»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքն արթնանում է» հոդվածին։