Քաղաքական նշանաբան, հակիրճ, սեղմ (հաճախ ասացվածքային արտահայտություն (նշանաբան), որն արտացոլում է որոշակի ժամանակահատվածում քաղաքական որևէ ուժի կողմից (շարժում, պետություն, կուսակցություն) առաջ քաշված քաղաքական, գաղափարախոսական սկզբունքները՝ որպես նրա գործունեության հիմք[1][2]։

Տարբեր երկրների և պետությունների հայտնի քաղաքական նշանաբաններ խմբագրել

Խորհրդային նշանաբաններ խմբագրել

  • «Ով չի աշխատում, նա չի ուտում» (վերաձևակերպված է Պողոս առաքյալից)
  • «Ողջ իշխանությունը՝ Խորհուրդներին»
  • «Կուսակցությունը մեր դարաշրջանի խելքն է, պատիվը և խիղճը» (Լենին)
  • «Սովորել, սովորել, սովորել» (Լենին)
  • «Կադրերն են որոշում ամեն բան» (Ստալին)
  • «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի»
  • «Ամեն ինչ հանուն ճակատի, ամեն ինչ հանուն հաղթանակի»
  • «Մահ ֆաշիստ զավթիչներին»
  • «Հնգամյակը՝ չորս տարում»
  • «Կուսակցության ծրագրերը ազգի ծրագրերն են»
  • «Հասնել և առաջ անցնել» (Նիկիտա Խրուշչով, 1957)
  • «Տնտեսությունը պետք է խնայող լինի» (Լեոնիդ Բրեժնև)
  • «Հավատարիմ ենք Լենինի պատգամներին»
  • «Խաղաղություն աշխարհին»
  • «Խաղաղություն, աշխատանք, մայիս»
  • «ԽՄԿԿ-ի n-րդ համագումարի որոշումները կյանքի՛ կոչել»
  • «Փա՛ռք ԽՄԿԿ-ին»
  • «Ազգը և կուսակցությունը մի ամբողջություն են, և դրանում է մեր ուժն ու հաջողությունը»
  • «Ամեն ինչ հանուն մարդու բարօրության, ամեն ինչ հանուն մարդու»
  • «Ազատություն Անժելա Դեվիսին»
  • «Ձեռքերդ քաշի՛ր Վիետնամից»
  • «Ձեռքերդ քաշի՛ր Մանոլիս Գլեզոսից»
  • «Ազատությու՛ն Լուիս Կորվալանին»
  • «Ո՛չ նեյտրոնային ռազմամթերքին»
  • «Հոնդուրասը չի՞ անհանգստացնում»
  • «Մենք կհասնենք կոմունիստական աշխատանքի հաղթանակին»
  • «Արվեստը պատկանում է ժողովրդին»
  • «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն»

Հետխորհրդային ռուսական նշանաբաններ խմբագրել

ԽՍՀՄ-ի անկման շրջան խմբագրել

  • «Հանուն մեր և ձեր ազատության» (ծագել է Լեհաստանում 1795 թվականին, օգտագործվել է 1830-1831 թվականների ապստամբության ժամանակ)
  • «Կուսակցություն, թու՛յլ տուր կառավարել» (նախադասություն ՈւՀԱ-ում խմբի ելույթից, 1989)
  • «Ֆաշիզմը չի՛ անցնի» (օգտագործվել է Օգոստոսյան խռովության ժամանակ, 1991)

Իշխանամետ խմբագրել

  • «Քվեարկիր, այլապես կպարտվես»
  • «Այո-այո-ոչ-այո»
  • «Պուտինի ծրագիրը Ռուսաստանի հաղթանակն է»
  • «Հայրենիք, ազատություն, Պուտին»

Ընդդիմադիր խմբագրել

  • «Ելցինի հրոսակախմբին՝ դատարա՛ն»
  • «Չքվեարկես, չես պարտվի»
  • «Հրաժարակա՛ն Պուտինի կառավարությանը»
  • «Մեզ ուրի՛շ Ռուսաստան է պետք»
  • «Ռուսաստանն առանց Պուտինի»
  • «Պուտինի ծրագիրը Ռուսաստանի դժբախտությունն է» (վերաձևակերպում՝ «Պուտինի ծրագիրը Ռուսաստանի հաղթանակն է»)
  • «Քանի դեռ միասնական ենք, անհաղթելի ենք»
  • «Դու՛րս արի փողոց, քե՛զ վերադարձու քաղաքը»
  • «Ֆաշիզմը սպանում է, իշխանությունը՝ քողարկում»
  • «Աշխարհը երփներանգ է, և ոչ՝ շագանակագույն»
  • «Եղի՛ր Խնձորի հետ․ դա Արդար է
  • Միասնական Ռուսաստանը՝ աղբարկղը
  • «Պու, Գնա՛» («Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի անվան վերաձևակերպումը՝ Пу, Уходи!)
  • «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» (Դյումայի Երեք հրացանակիրներ-ի կարգախոսը)
  • «Մենք ենք այստեղ իշխանությունը»
  • «Սա մե՛ր քաղաքն է»
  • «Զավթել և կիսել»
  • «Ոստիկանությո՛ւն, միացի՛ր ժողովրդին, մի՛ ծառայիր հրեշներին»
  • «Մենք ուզու՞մ ենք նավթ խմել» (Նավալնիի ելույթից)
  • «Ռուսաստանը կլինի՛ ազատ»

Ազգայնական խմբագրել

Նշանաբաններ և կարգախոսներ խմբագրել

Քաղաքական նշանաբանը պետք է տարբերել կարգախոսից (ռուս.՝ речовка): Կարգախոսը ռիթմիկ հանգավորված տեքստ է, որը կատարվում է որոշակի գործողության տակտով՝ զգացմունքներ և մտքեր արտահայտելու համար։ Ամենից շատ տարածում ունեն սպորտային կարգախոսները, որոնք կատարվում են մրցույթների ժամանակ երկրպագուների կողմից։ Քաղաքական կարգախոսները, նշանաբանների նման, նախատեսված են քաղաքական և գաղափարախոսական դիրքորոշումները հակիրճ և պատկերավոր կերպով արտահայտելու համար[3]։

Կարգախոսները առավելագույն տարածում ստանում են քաղաքական պայքարի սրման ժամանակ։ Օրինակ՝ Չիլիում 20-րդ դարի 70-ական թվականների սկզբին տարածված էր «El pueblo unido jamas sera vencido!» (Քանի դեռ միասին ենք, անհաղթ ենք) կարգախոսը, որը խորհրդանշում էր նախագահ Սալվադոր Ալյենդեյին ցույց տված աջակցությունը։ Շատ հաճախ կարգախոսներում ծաղրի են ենթարկվում քաղաքական հակառակորդները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. S.A., Priberam Informática,. «Significado / definição de SLÔGANE no Dicionário Priberam da Língua Portuguesa». www.priberam.pt. Consultado em 18 de janeiro de 2017
  2. Ciberdúvidas/ISCTE-IUL. «Apita o comboio - Lusofonias - Ciberdúvidas da Língua Portuguesa». ciberduvidas.iscte-iul.pt. Consultado em 18 de janeiro de 2017
  3. «Slogan». Consultado em 26 de junho de 2015