Keep Calm and Carry On (հայերեն՝ Պահպանեք հանգստություն և շարունակեք նույն ոգով), 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, Մեծ Բրիտանիայում արտադրված քարոզչական պաստառ։

Պատմություն խմբագրել

Սկզբում պաստառը թողարկվել է 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության նախարարության (անգլ.՝ Ministry of Information) կողմից։ Տպագրվել է 2,5 միլիոն օրինակ, որոնցից մինչ օրս պահպանվել է երկու տասնյակից ավելի քիչ, սակայն այն ժամանակ պաստառը լայն տարածում չէր ստացել[1]։

Կան նաև այս շարքի 2 այլ պաստառ՝ «Freedom Is In Peril. Defend It With All Your Might» (հայերեն՝ Ազատությունը վտանգի տակ է։ Պաշտպանեք այն ամբողջ ուժով) (400 000 տպաքանակ) և «Your Courage, Your Cheerfulness, Your Resolution Will Bring Us Victory» (հայերեն՝ Ձեր խիզախությունը, ձեր առույգությունը, ձեր վճռականությունը մեզ հաղթանակ կբերեն) (800 000 տպաքանակ)։

Ժամանակակից մշակույթում խմբագրել

2000 թվականին պաստառի կրկնօրինակը գտնվել է «Barter Books» գործածված գրքերի խանութում։ Քանի որ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության, նմանատիպ աշխատանքների իրավունքն ավարտվում է 50 տարվա ընթացքում, պատկերը համարվում է հանրության սեփականություն։ Այն թույլատրում է տպագրել պաստառի անսահմանափակ թվով օրինակներ, ինչպես նաև արտադրել հարակից այլ հուշանվերներ[2]։ Պաստառի հանրաճանաչության շնորհիվ ստեղծվեցին ձևափոխված գրություններով բազմաթիվ ծաղրանմանություններ և լոգոտիպեր։

2009 թվականին թողարկվեց «Stereophonics» խմբի ալբոմը, որն անվանվել էր ի պատիվ պաստառի[3]։

2011 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ «Keep Calm and Carry On Ltd.» ընկերությունը կարգախոսը գրանցել է որպես ապրանքային նշան և պահանջել դադարեցնել կողմնակի ընկերությունների արտադրած հուշանվերների վաճառքը։ Ավելի ուշ ընկերությունը գրանցումը չեղյալ համարելու դիմում է ներկայացրել այն պատճառով, որ նախադասությունը որպես ապրանքային նշան օգտագործելու համար չափից շատ է հայտնի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The greatest motivational poster ever?». BBC News. 02-04-2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «What crisis?». Guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Stereophonics Keep Calm and Carry On Review». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Battle rages over 'Keep Calm and Carry On' souvenirs». The Telegraph. 2011 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Keep Calm and Carry On» հոդվածին։