Փրկության քարտեզ
Փրկության քարտեզ, խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Մեծ եղեռնի 100–ամյակին։
Փրկության քարտեզ անգլ.՝ Map of Salvation | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ժանր | լիամետրաժ ֆիլմ, Խաղարկային կինո և վավերագրական ֆիլմ |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Արամ Շահբազյան |
Տևողություն | 88 րոպե |
Բյուջե | 380 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ՝ եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։
Ֆիլմի նկարահանումները կատարվել են 9 երկրների 29 քաղաքներում։
Ֆիլմի նկարագրությունը
խմբագրելՖիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին։
Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա։
Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են Հայ ազգի կոտորածները։
Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են՝ Կարեն Եպպե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլ (Էստոնիա)։
Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմանդիրները։ Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել։ Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով, տարբեր երկրներից գալով հայոց հող` նվիրվել են նրա ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց։
Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը։ Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզը»[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Փրկության քարտեզ»` ֆիլմ ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին աջակցած կանանց մասին». Կինոաշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Կայացավ խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.