Արամ Շահբազյան
Արամ Վաղարշակի Շահբազյան (1971, ապրիլի 29, Գետամեջ, Կոտայքի մարզ), հայ կինոռեժիսոր։
Արամ Շահբազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Գետամեջ, Կոտայքի մարզ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1994) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Գործունեության տարիներ | 1995 թվականից |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 2932970 |
Կենսագրություն
խմբագրելԱրամ Շահբազյանը ծնվել է 1971 թվականին, Հայաստանի Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում։ 1994 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 1996-1997 թվականներին ռեժիսուրա է ուսանել Փարիզի «La Femis» ազգային կինոդպրոցում։ Եղել է «Ար» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, ռեժիսոր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, ռեժիսորի օգնական՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ եղել է բազմաթիվ վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր։
Աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում։ 2005 թվականին Շահբազյանի «Ակներ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է Մոսկովյան XXVII ՄԿՓ-ի «Հեռանկարներ» բաժնում։ 2004-2005 թվականներին երևանյան «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին[1][2]։
Ֆիլմեր
խմբագրել- «Հաշվետվություն ընթրիքի ժամանակ», 1995
- «Լավաշ», 1998
- «Ներսը և դուրսը», 1999
- «Աղապատանք», 2000
- «Ջավախք, մոռացված հայրենիք», 2001
- «Որդան կարմիր», 2002
- «Քյարիզ», 2005
- «Ապոն կանչեց», 2006
- «Մի վախեցիր», 2007
- «Երևանյան ռեգթայմ», 2008
- «Տաքսի «Էլի լավ ա»», 2008
- «Գնացք», 2014[3]
- «Մոսկվիչ, իմ սեր», 2015
- Փրկության քարտեզ, 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արամ Շահբազյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Արամ Շահբազյանի մասին imdb.com կայքում
- ↑ «ԳՆԱՑՔ. Արամ Շահբազյանի ֆիլմը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.