Բոդիլ Բյորն
Բոդիլ Կատարինե Բյորն[3] (նորվ.՝ Bodil Biørn, Բոդիլ Բյորն, հայտնի նաև որպես Մայր Կատարինե, հունվարի 27, 1871[1][2], Կրագերյո, Տելեմարկ, Նորվեգիա - հուլիսի 22, 1960, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի միսիոներուհի, Հայոց ցեղասպանության ականատես։ Մեծ եղեռնի տարիներին Բոդիլը խնամել և անխուսափելի մահից է փրկել հարյուրավոր անօթևան հայ երեխաների և կանանց։
Բոդիլ Բյորն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1871[1][2] |
Ծննդավայր | Կրագերյո, Տելեմարկ, Նորվեգիա |
Մահացել է | հուլիսի 22, 1960 (89 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | բուժքույր և միսիոներուհի |
Bodil Biørn Վիքիպահեստում |
Բոդիլ Բյորնի ու ևս չորս եվրոպացի հումանիստ կանանց կյանքի ու գործունեության մասին է պատմում 2015 թ. նկարահանված «Փրկության քարտեզ» ֆիլմը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1871 թ. հունվարի 27-ին, Նորվեգիայի Կրագերո քաղաքում, հարուստ նավատիրոջ ընտանիքում։1905 թ. Գերմանիայում բուժքույրի մասնագիտությունը ուսանելուց հետո Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվել է Օսմանյան կայսրություն և աշխատում էր որպես միսիոներ բուժքույր Խարբերդ քաղաքում, ավելի ուշ Մուշում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.genocide-museum.am/eng/online_exhibition_4.php
- ↑ 2,0 2,1 Folketelling 1910
- ↑ «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
Գրականություն
խմբագրել- Historien om Bodil Biørn, nettsider på Riksarkivets nettsted
- Med Guds blikk i Armenia, artikkel publisert 2. august 2009 på forskning.no av journalist Mia Kolbjørnsen
Արտաքին հղումներ
խմբագրել- Բոդիլ Բյորն` Հայոց ցեղասպանության ականատես և լուսանկարիչ
- Բոդիլ Բիորն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդիլ Բյորն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդիլ Բյորն» հոդվածին։ |