Իսպանական ոսկեդար (իսպ.՝ Siglo de Oro [ˈsiɣlo ðe ˈoɾo], "Golden Century"), Իսպանիայում արվեստների ու գրականության ծաղկման ժամանակաշրջան՝ կապված Հաբսբուրգների արքայատոհմի իսպանական ճյուղի իշխանության հզորացման հետ։ Քաղաքական տեսանկյունից El Siglo de Oro-ն սկսվել 1556 թվականից՝ Ֆիլիպ Երկրորդի գահ բարձրանալու տարվանից և ավարտվել 1659 թվականին՝ Պիրենեյան դաշնագրի կնքումով[1][2]։ Մի շարք ուսումնասիրողներ իսպանական ոսկեդարի սկիզբ համարում են 1492 թվականը, երբ ավարտվեց Reconquista-ն, տեղի ունեցավ Քրիստափոր Կոլումբոսի նշանավոր ծովային ճանապարհորդությունը դեպի Նոր աշխարհ, լույս տեսավ Անտոնիո դե Նեբրիխայի Կաստիլյան լեզվի քերականություն) գիրքը, իսկ ավարտը՝ 1681 թվականը՝ ոսկեդարի վերջին մեծ գրող Պեդրո Կալդերոն դե լա Բարկայի մահվան տարեթիվը։

,,Մենիններ,,, Վելասկես
,,Տոլեդո,,, Էլ Գրեկո
,,Սուրբ Կույսի ծնունդը,,, Սուրբարան
Կառլոս Հինգերորդի պալատը Գրանադայում
Էսկորիալի ճակատամասը /Մադրիդ/
Էսկորիալի գրադարանը

Պատմություն խմբագրել

Հաբսբուրգները ինչպես Ավստրիայում, այնպես էլ Իսպանիայում եղել են արվեստների մեծ հովանավորներ:Մասնավորապես՝ Իսպանիայում նրանց մեկենասությամբ ստեղծվել են արվեստի տարբեր բնագավառների բազմաթիվ շքեղ նմուշներ։ Ֆիլիպ Երկրորդի կառուցած վանական հսկա համալիրը՝ Էսկորիալը El Escorial, եվրոպացի նշանավոր շատ ու շատ ճարտարապետների ու նկարիչների ուշադրությունն է գրավել։ Եվրոպայի պատմության ընթացքում անենաազդեցիկ նկարիչներից մեկը՝ Դիեգո Վելասկեսը (Diego Velázquez), ով դեռ իր կենդանության օրոք մեծ պատիվների, խորին հարգանքի էր արժանացել, սերտ հարաբերություններ էր պահպանում Ֆիլիպ Չորրորդ թագավորի և նրա գլխավոր նախարարի՝ Օլիվարեսի դուքսի հետ։ Նեծ վարպետությամբ և յուրահատուկ ոճով նրա ստեղծած գեղանկարչական աշխատանքները մինչև օրս էլ պահպանում են իրնց գեղարվեստական բարձր արժեքը։ Ոսկեդարի մեկ այլ ականավոր նկարիչ՝ Էլ Գրեկոն (El Greco), իտալական վերածննդի շունչն ու ոգին է ներմուծել Իսպանիա, ստեղծել իսպանական գեղանկարչական ինքնատիպ ոճ։ Իսպանական ոսկեդարի անվանի ներկայացուցիչներից են նաև մեծաքանքար գեղանկարիչներ Սուրբարանը, Մուրիլիոն...

Իսպանական երաժշտության բազմաթիվ լավագույն գործեր նույնպես ստեղծվել են ոսկեդարյան տարիներին։ Երգահաններ Թոմաս Լուիս դե Վիկտորյան (Tomás Luis de Victoria), Քրիստոբալ դե Մորալեսը (Cristóbal de Morales), Ֆրանսիսկո Գերերոն (Francisco Guerrero), Լուիս դե Միլանը (Luis de Milán), Ալոնսո Լոբոն (Alonso Lobo), Խուան Բերմուդոն, Ֆրանսիսկո դե Սալինասը մեծապես նպաստել են իսպանական վերածննդի երաժշտությանը, ինչպես և՝ ընդհանրապես կոնտրապունկտային ու բազմաձայնային երաժշտությանը կերպ ու ձև տալուն։ Նրանց ազդեցությունը ձգվել է մինչև բարոկկո ոճի դարաշրջանը, նպաստել նաև երաժշտության մեջ հեղափոխություն իրականացնելու գործին։

Ոսկեդարի տարիներին ծաղկում է ապրել նաև գեղարվեստական գրականությունը, ստեղծվել են իսպանական և համաշխարհային գրականության այնպիսի գլուխգործոց, ինչպիսին է Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպը, համաշխարհային գրականության պատմության մեջ ամենաբեղմնավոր գրողներից մեկը համարվող թատրերագիր Լոպե դե Վեգայի մոտավորապես հազարի հասնող թատերգությունները, որոնցից չորս հարյուրը հասել են մինչև մեր օրերը։ Գրականության ասպարեզում ոսկեդարյան խոշոր նվաճումներից են համարվում նաև «Տորմեսցի Լասարիլիոն» վեպը, Կալդերոնի թատերգությունները։

Իսպանական ոսկեդարի ուղենշային ձեռքբերումների թվում հիշատավում են նար տնտեսագիտության բնագավառի այնպիսի խոշոր նորամուծություններ, ինչպիսիք են գնողունակության գերակայության և ազատ տնռեսական շուկայի տեսությունները, որ մշակվել ու ձևակերպվել են Սալամանկայի դպրոցի գիտնականների կողմից։ Այս ամենին հարկ է հավելել և Ֆրանսիսկո դե Վիտորիայի կողմից միջազգային իրավունքի հիմունքնրի մշակումը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական ոսկեդար» հոդվածին։