Ձիթատու մշակաբույսեր ձեթ ստանալու նպատակով մշակվող բույսեր։

Պատկանում են՝

Դաշտային բույսերից իրենց սերմերում ձեթ են պարունակում բամբակենին, կանեփը, կենաֆը, եգիպտացորենը, ծառատեսակներից՝ ձիթենին, եղրիզենին, ընկուզենին, նշենին և այլն։ Բուսական յուղը գոյանում է սերմերում (արևածաղիկ, գաթի ծաղիկ), տերևներում (դաղձ), ծաղիկներում (վարդ), տերևներում ու ցողուններում (խորդենի), կոճղարմատներում (հիրիկ

Ձիթատու մշակաբույսերի քուսպը լավագույն խտացրած կեր է։ Մշակվող մշակաբույսերի սերմերում բուսական յուղը (բացարձակ չոր նյութի հաշվով) կազմում է.

  • արևածաղիկինը՝ 29-57,
  • տզկանեփինը՝ 47-58,
  • քունջութինը՝ 48-63,
  • գաթի ծաղկինը՝ 25-32,
  • կտավատինը՝ 30-47,
  • սոյայինը՝ 15-24,
  • գետնանշինը՝ 41-56,
  • պերիլայինը՝ 26- 49,
  • մանանեխինը՝ 30-47,
  • սորուկինը՝ 25-46,
  • հացահատիկինը՝ 33-49%:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 704