Ցեղասպանություններ պատմության ընթացքում

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ցեղասպանություն, էթնիկ, ռասայական, կրոնական կամ ազգային խմբի կանխամտածված և համակարգված ոչնչացում ամբողջությամբ կամ մասնակիորեն։ «Գենոցիդ» (անգլ.՝ Genocide ) տերմինն առաջարկվել է Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թվականին և սահմանվել է 1948 թվականին Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածում որպես «հետևյալ գործողություններից ցանկացածը, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը որպես այդպիսին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու, խմբի անդամների սպանությունը, խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս պատճառելը, խմբի կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք նախատեսված են խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, խմբում ծնվածների կանխմանն ուղղված միջոցների ձեռնարկումը, [և] երեխաներին բռնի կերպով խմբից մեկ այլ խումբ տեղափոխելը»[1]։

Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի նախաբանում ասվում է, որ «Ցեղասպանությունը հանցագործություն է ըստ միջազգային իրավունքի, հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին և դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից», և որ «պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»։

Այլ սահմանումներ խմբագրել

Շարունակվում են քննարկումները, թե ինչ է ցեղասպանությունը իրավաբանական տեսանկյունից։ Ըստ սահմանումներից մեկի՝ դա ցանկացած հակամարտություն է, որը միջազգային քրեական դատարանը որոշել է այդ կերպ. Մոհամմեդ Հասան Կակարը[2] պնդում է, որ սահմանումը պետք է ներառի քաղաքական խմբեր կամ նման ձևով հանցագործի կողմից սահմանված որևէ խումբ։ Նա գերադասում է Ֆրենկ Չոկի և Կուրտ Ջոնասոնի սահմանումը, որը սահմանում է ցեղասպանությունը որպես «միակողմանի զանգվածային սպանության ձև, որի դեպքում պետությունը կամ այլ իշխանություն մտադիր է ոչնչացնել հանցագործի կողմից սահմանված խմբին»[3]։

Որոշ գիտնականներ գրականության մեջ լայնորեն ընդգծել են Խորհրդային Միության դերը 1948 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիայի հիման վրա միջազգային սահմանումից քաղաքական խմբերի հեռացման գործում[4], և այն, որ Իոսիֆ Ստալինը, մասնավորապես, կարող էր զգուշանալ երկրում քաղաքական սպանությունների նկատմամբ միջազգային վերահսկողության ուժեղացումից, ինչպիսին է «մեծ զտումը»[5], սակայն դա չի հաստատվում ապացույցներով։ Խորհրդային Միության հայացքները աջակցություն են գտել տարբեր երկրների կողմից և համապատասխանում էին Ռաֆայել Լեմկինի նախնական հայեցակարգին, որն ի սկզբանե առաջադրվել էր Հրեական համաշխարհային վեհաժողովիի կողմից[6]։

Ցեղասպանություններ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ խմբագրել

Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը ցեղասպանության վերլուծությունը օբյեկտիվության և փաստերի վրա հիմնված ժամանակակից հետազոտությունների արդյունք է, մինչդեռ նախկինում զեկույցները հիմնականում ուղղված են եղել սեփական գերազանցությունն ընդգծելուն։ Ֆրենկ Չոկի, Հելեն Ֆեյնի և Կուրտ Ջոնասոնի խոսքերով, եթե գերիշխող խումբը քիչ ընդհանրություններ է ունեցել մարդկանց փոքր խմբի հետ, գերիշխող խմբի համար հեշտ է եղել մյուսին համարել որպես թերմարդ. փոքր խումբը կարող էր ներկայացվել որպես սպառնալիք, որը պետք է վերացվի[7]։

Այն ժամանակ, երբ 20-րդ դարի կեսերին Ռաֆայել Լեմկինը ձևակերպել է ցեղասպանության հայեցակարգը, Եվրոպական տարբեր գաղութային գերտերությունների էքսպանսիան, ինչպիսիք էին Բրիտանական և Իսպանական կայսրությունները, և բնիկ ժողովուրդների տարածքում գաղութների հետագա ստեղծումը հաճախ ուղեկցվում էին Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայում և Ասիայում ապրող բնիկների խմբերի դեմ ցեղասպանական գործողություններով[8]։ Ըստ Լեմկինի՝ գաղութացումն ինքնին «ըստ էության ցեղասպանություն» էր, և նա այդ ցեղասպանությունը դիտարկում էր որպես երկփուլ գործընթաց, որոնցից առաջինը բնիկ բնակչության կենսակերպի ոչնչացումն էր։ Երկրորդ փուլում եկվորները բնիկ խմբին պարտադրել են իրենց ապրելակերպը[9][10]։ Ըստ Դեյվիդ Մեյբերի-Լյուիսի՝ ցեղասպանության կայսերական և գաղութային ձևերն իրականացվել են երկու հիմնական եղանակներով՝ կամ տարածքները կանխամտածված կեպրով մաքրվել են բնիկներից, որպեսզի դրանք օգտագործվեն ռեսուրսների կամ գաղութային բնակավայրերի հիմնադրման նպատակով, կամ բնիկ ժողովուրդներին ներգրավելով գաղութային կամ իմպերիալիստական ռեսուրսների արդյունահանման նախագծերում հարկադիր աշխատանքի համար[11]։ Կոնկրետ իրադարձությունների սահմանումը որպես ցեղասպանություն հաճախ վիճելի է[12]։

Ցեղասպանություններ Առաջին աշխարհամարտից մինչև Երկրորդ աշխարհամարտ խմբագրել

1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, մարդկության դեմ հանցագործությունների հայեցակարգն առաջին անգամ դիտարկվել է միջազգային հարաբերությունների բնագավառում, երբ Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցները նամակ են ուղարկել Օսմանյան կայսրության կառավարությանը, որը մտնում էր Կենտրոնական տերությունների կազմի մեջ, և բողոքել են կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունների դեմ, որոնց թվում էին Հայոց ցեղասպանությունը, ասորիների ցեղասպանությունը, հույների ցեղասպանությունը և Լիբանանի լեռան Մեծ սովը[13]։ Հոլոքոստը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 6 միլիոն եվրոպական հրեաների ցեղասպանությունը նացիստների կողմից, առավել ուսումնասիրված[14] ցեղասպանությունն է և համարվում է ցեղասպանության նախատիպ[15], կոմպարատիվիստ գիտնականների համար ամենավիճելի հարցերից է Հոլոքոստի եզակիության հարցը, որը 1980-ական թվականներին Արևմտյան Գերմանիայում հանգեցրել է Historikerstreit-ին[16] և այն հարցը, թե գոյություն ունեն արդյոք պատմական զուգահեռներ, որոնք քննադատները համարում են տրիվիալ[17]։

Ցեղասպանության ուսումնասիրությունը՝ որպես Հոլոքոստի ուսումնասիրության կողմնակի ակադեմիական ոլորտ, որի ուսումնասիրողները ցեղասպանությունը կապել են Հոլոքոստի հետ և կարծում էին, որ Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության սահմանումը չափազանց լայն էր[15]։ 1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ուիթաքեր զեկույցում անդրադարձ է կատարվել 100 000-ից մինչև 250 000 հրեաների զանգվածային սպանություններին 2000-ից ավելի կոտորածներում, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ Սպիտակ ահաբեկչության շրջանակներում որպես ցեղասպանության ակտ, դրանում նաև առաջարկվել է դիտարկել էկոցիդը, էթնոցիդը և մշակութային ցեղասպանությունը[18]։

Ցեղասպանություններ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Ցեղասպանության մասին կոնվենցիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին։ Այն բանից հետո, երբ անհրաժեշտ քսան երկրները դարձել են կոնվենցիայի մասնակից, այն ուժի մեջ է մտել որպես միջազգային իրավունք 1951 թվականի հունվարի 12-ին[19], սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից միայն երկուսն են եղել պայմանագրի մասնակիցներ, ինչը հանգեցրել է նրան, որ կոնվենցիան ազդեցիկ ուժ չի ունեցել ավելի քան չորս տասնամյակ[20]։ Սառը պատերազմի դարաշրջանում զանգվածային վայրագություններ են կատարվել ինչպես հակակոմունիստական/կապիտալիստական[21][22], այնպես էլ կոմունիստական վարչակարգերի կողմից[23], նրանց թվում են 1965-1966 թվականներին Ինդոնեզիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունները և Կամբոջայի ցեղասպանությունը[24]։

Ռուանդայի ցեղասպանությունը լրացուցիչ խթան է հաղորդել 1990-ականներին ցեղասպանության հետազոտություններին[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide». Office of the United Nations High Commissioner for Human Rights. 1951 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 11-ին. Note: «ethnical», although unusual, is found in several dictionaries.
  2. Mohammed Hassan Kakar Afghanistan: The Soviet Invasion and the Afghan Response, 1979–1982 University of California press 1995 The Regents of the University of California.
  3. Chalk, Jonassohn
  4. Staub, 1989, էջ 8
  5. Gellately, Kiernan, էջ 267
  6. Schabas, 2009, էջ 160
  7. Jones, 2006, էջ 3
  8. Jones, 2010, էջ 139
  9. Moses, 2004, էջ 27
  10. Forge, 2012, էջ 77
  11. Maybury-Lewis, 2002
  12. Hitchcock, Koperski, էջեր 577–582
  13. Schabas, 2000, էջեր 16–17
  14. Jongman, 1996
  15. 15,0 15,1 Moses, 2010, էջ 21
  16. Stone, 2010, էջեր 206–207
  17. Rosenbaum, 2001, "Foreword"
  18. Bartrop, Jacobs, էջ 1106
  19. Akande, Higgins, էջ 64
  20. Hoffman, 2010, էջ 260
  21. Farid, 2005
  22. Bellamy, 2012, "The Cold War Struggle (1): Capitalist Atrocities"
  23. Bellamy, 2012, "The Cold War Struggle (2): Communist Atrocities"
  24. Fein, 1993
  25. Bloxham, Moses, էջ 2

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել