Տրանսնախագիծ
Տրանսնախագիծ, տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ Երևանում։ Գտնվում է Դավիթ Անհաղթ փողոցում։
Տրանսնախագիծ | |
---|---|
Հիմնադրված | 1971 թ. |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Տարածաշրջան | Հայաստան, Երևան |
Նախկին անվանում(ներ) | «Հայպետտրանսնախագիծ» |
Պատմություն
խմբագրելՏրանսպորտային շինարարության հայկական պետական նախագծահետազոտական ինստիտուտը՝ «Հայպետտրանսնախագիծը», հիմնադրվել է 1971 թ. Երևանում։
Ինստիտուտի հիմնական խնդիրներն են եղել Հայաստանի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների ցանցի ընդլայնման նախագծերի մշակումը, ինչպես նաև Երևան քաղաքի տրանսպորտային արդյունավետ համակարգի խնդրի լուծումը՝ արագընթաց ռելսային տրանսպորտի կիրառմամբ։
Տրանսնախագիծ ինստիտուտի շենքը նախագծվել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանի կողմից։
Ներկայումս Տրանսնախագիծ ինստիտուտի շենքում են գտնվում SEF International կազմակերպության գլխամասային գրասենյակը, բեռնափոխադրման կազմակերպություններ և կահույքի խանութ։ Մինչև 2013 թ. գործել է Կռունկ միջնակարգ դպրոց-վարժարանը։
Նախագծեր
խմբագրելԻնստիտուտի նախագծերից են՝
- Երևան-Սևան ավտոճանապարհ,
- Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհ,
- Մեղրի-Քաջարան ավտոճանապարհ,
- Երևան-Արտաշատ ավտոճանապարհ,
- Իջևան-Հրազդան երկաթուղի,
- Մասիս-Նուռնուս երկաթուղի,
- Սևան-Շորժա-Զոդ երկաթուղի,
- Երևանի մետրոպոլիտեն,
- Մեղրաձորի լեռնանցքը և Իջևան ու Դիլիջան քաղաքները շրջանցող թունելներ,
- Երևանի Դավթաշենի կամուրջ,
- Մի շարք այլ կամուրջներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 201)։ |