Բացել գլխավոր ցանկը

Սոթք (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ
(Վերահղված է Զոդից)

Սոթք (Զոդ), գետ Գեղարքունիքի մարզում, Մասրիկի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերից՝ 2670 մ բարձրությունից։ Երկարությունը 21 կմ է, ջրհավաք ավազանը՝ 59,5 կմ²։ Վերին և միջին հոսանքներում հոսում է V-աձև հովտով։ Սնումը խառն է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,28 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Սոթք
Բնութագիր
Երկարություն21 կիլոմետր
Ավազանի մակերես59,5 կմ²
Ջրի ծախս0,28 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԱրևելյան Սևանի լեռներ
 · Գետաբերանի տեղակայումՄասրիկ
Տեղակայում
Հոսող հոսքերԱզիզլու, Կութ և Ոզմունք
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png