Գրիգորի Գրիգորյան (ճարտարապետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հայկի Գրիգորյան (օգոստոսի 28, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2019), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1966)[1]։
Գրիգորի Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Գրիգոր Հայկի Գրիգորյան |
Ծնվել է | օգոստոսի 28, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 2, 2019 (82 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1975-1985 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի, 1985-1991 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։ 1993-1999 թվականներին՝ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր ճարտարապետ։ 1968 թվականից դասախոսում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 2003 թվականից)[2][3]։
Ստեղծագործական գործունեություն խմբագրել
Գրիգորյանի նախագծերով Երևանում իրականացվել են «Զվարթնոց» օդանավակայանի հրապարակի վերակառուցումն ու վարչական շենքերը (1993-1998 թվականներ), «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը (1998), Արմեն Աղալյանի հետ՝ Հայ-պետտրանսնախագիծ (1967), Հայպետջրնախագիծ (1969), Կապի նախագծային (1970, այժմ՝ ԱրմենՏել), էլեկտրոնային արդյունաբերության (1971) ինստիտուտները, միջքաղաքային ավտոմատ հեռախոսային կայանը (1971) և այլն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Члены союза»։ uaa.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-03-ին։ Վերցված է 2019-08-03
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «AV Production - Գրիգոր Գրիգորյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին։ Վերցված է 2019-08-03