Տոշիհիդե Մասկավա (ճապ.՝ 益川 敏英, փետրվարի 7, 1940(1940-02-07)[1][2][3][…], Նագոյա, Ճապոնիա - հուլիսի 23, 2021(2021-07-23)[4][5], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան, աշխատել է Տոկիոյի համալսարանում։ 2008 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Մակոտո Կոբայաշիի հետ, «խախտված սիմետրիայի հայտնաբերման համար, որը կանխատեսել է քվարկերի առնվազն երեք ընտանիքների գոյությունը բնաությունում»։ Այդ տարվա մրցանակի մյուս կեսը ստացել է Յոիչիրո Նամբուն, այլ հայտնագործության համար[10]։

Տոշիհիդե Մասկավա
益川 敏英
Masukawa.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1940(1940-02-07)[1][2][3][…]
Նագոյա, Ճապոնիա
Մահացել էհուլիսի 23, 2021(2021-07-23)[4][5] (81 տարեկան)
Կիոտո, Ճապոնիա
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Տոկիոյի համալսարան, Kyoto Sangyo University?, Նագոյայի համալսարան, Կիոտոյի համալսարան և Kobayashi-Maskawa Institute for the Origin of Particles and the Universe?
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա և Science Council of Japan?
Ալմա մատերՆագոյայի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինճապոներեն
Գիտական ղեկավարՍյոիտի Սակատա
Պարգևներ
Commons-logo.svg Toshihide Masukawa Վիքիպահեստում

1962 թվականին ավարտել է Նագոյայի համալսարանը, իսկ 1967 թվականին նույն համալսարանում ստացել է դոկտորի կոչում։ Այս պահին հանդիսանում է Կիոտոյի և մասնավոր Կիյոտո Սանգյո համալսարանների պրոֆեսոր։

Հանդիսանում է հայտնի «CP-սիմետրիայի խախտում» հոդվածի համահեղինակ (1973)[11], որը նա գրել է Մակոտո Կոբայաշիի հետ, 2007 թվականի դրությամբ հոդվածը երրորդն էր նրան հղումների թվով բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում[12]։ Այս աշխատությունում դուրս է բերվում Կիբոբոյի-Կոբայաշիի-Մասկավայի մատրիցան, որը բացահայտում է քվարկերի խառնման պարամետրները։

Հոդվածում առաջ քաշված վարկածը հիմնավորել է քվարկերի երրորդ սերնդի գոյությունը, որը հիմնավորվել է փորձով չորս տարի անց b-քվարկի հայտանբերումով։

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել