Մակոտո Կոբայաշի
Մակոտո Կոբայաշի (ճապ.՝ 小林 誠, ապրիլի 7, 1944[1][2], Նագոյա, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում։ 2008 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Տոշիհիդե Մասկավայի հետ, «խախտված սիմետրիայի հայտնաբերման համար, որը կանխատեսել է քվարկերի առնվազն երեք ընտանիքների գոյությունը բնաությունում»։ Այդ տարվա մրցանակի մյուս կեսը ստացել է Յոիչիրո Նամբուն, այլ հայտնագործության համար[7]։
Մակոտո Կոբայաշի 小林 誠 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1944[1][2] (78 տարեկան) Նագոյա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Նագոյայի համալսարան, Կիոտոյի համալսարան և High Energy Accelerator Research Organization? |
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
Անդամակցություն | Ճապոնական ակադեմիա |
Ալմա մատեր | Նագոյայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Գիտական ղեկավար | Սյոիտի Սակատա |
Պարգևներ | |
![]() |
Հանդիսանում է հայտնի «CP-սիմետրիայի խախտում» հոդվածի համահեղինակ (1973)[8], որը նա գրել է Տոշիհիդե Մասկավայի հետ, 2007 թվականի դրությամբ հոդվածը երրորդն էր նրան հղումների թվով բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում[9]։ Այս աշխատությունում դուրս է բերվում Կիբոբոյի-Կոբայաշիի-Մասկավայի մատրիցան, որը բացահայտում է քվարկերի խառնման պարամետրները։
Հոդվածում առաջ քաշված վարկածը հիմնավորել է քվարկերի երրորդ սերնդի գոյությունը, որը հիմնավորվել է փորձով չորս տարի անց b-քվարկի հայտանբերումով։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Նագոյայի համալսարանը, և ապա այնտեղ պաշտպանել է դոկտորական դիսերտացիան 1972 թվականի մարտին։ 1972 թվականից սկսած աշխատել է Կիոտոյի համալսարանում, իսկ 1979 թվականից Բարձր էներգիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիայում։ 2003 թվականից հանդիսանում է Մասնիկների և միջուկի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ 2006 թվականի հունիսիսց անցել է թոշակի։
Ստացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ[10]։
Մակոտո Կոբայաշին երկու անգամ ամուսնացել է և ունի երկու երեխա։ 1975 թվականին ամուսնացել է Սատիկո Էնոմոտոյի հետ, և 1977 թվականին նրանց մոտ ծնվել է Դզյունիտիրո որդին։ Կնոջ մահից հետո 1990 թվականին նա ամուսնացել է Էմիկո Նակայամեյի հետ, նրանց դստեր անունն է Յուկո[11]։
Премии и наградыԽմբագրել
- 1979 — Նիսինայի հիշատակի մրցանակ
- 1985 — Ճապոնական գիտությունների ակադեմիայի մրցանակ
- 1985 — Սակուրայի մրցանակ
- 1994 — Ասախի մրցանակ
- 1995 — «Թյունիթի» թերթի մրցանակ
- 2007 — Մասնիկների ֆիզիկայի բնագավառում մրցանակ
- 2008 — Մշակույթի շքանշան
- 2008 — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2008/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ 5,0 5,1 https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- ↑ Kobayashi M., Maskawa T. (1973)։ «CP Violation in the Renormalizable Theory of Weak Interaction»։ Progress of Theoretical Physics 49 (2): 652–657։ doi:10.1143/PTP.49.652։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2017-11-05
- ↑ Top Cited Articles of All Time (2007 edition)
- ↑ КЕК-ի մամլո հաղորդագրություն Archived 2008-10-09 at the Wayback Machine.
- ↑ «Մակոտո Կոբայաշիի ինքնաաենսագրություն»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-03-ին։ Վերցված է 2019-09-07
Արտաքին հղումներԽմբագրել
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- Մ. Կոբայաշի: «CP-խախտումը և բույրերի խառնումը»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 179, թողարկում 12, դեկտեմբեր 2009