Նագոյայի համալսարան
Նագոյայի համալսարան (ճապ.` 名古屋大学, նագոյա դայգակու), Ճապոնիայի ազգային համալսարաններից մեկը։ Տեղակայված է Նագոյա քաղաքի արևելյան մասում, համարվում է երկրում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Համալսարանն իր արմատներով հասնում է 1871 թվական, երբ գործում էր որպես ժամանակավոր բժշկական դպրոց։ 1939 թվականին հաստատությունը դարձավ Նագոյայի կայսերական համալսարան, 1947 թվականին վերանվանվեց Նագոյայի համալսարան, 2004 թվականից դարձավ ազգային համալսարանների համակարգի մաս։
Նագոյայի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, ազգային համալսարան և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | 1939 |
Անդամակցություն | ArXiv[1], ORCID[2], Association of Pacific Rim Universities?[3] և Open Education Global?[4] |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Նագոյա և Այչի |
Կայք | nagoya-u.ac.jp(ճապոներեն), en.nagoya-u.ac.jp(անգլ.) և cn.nagoya-u.ac.jp(չին.) |
Nagoya University Վիքիպահեստում |
Ուսանողների զգալի մասը Տոկայի տարածաշրջանից են, չնայած ուսանողների մեծ մասը Ճապոնիայի այլ շրջաններից են։ Արտասահմանյան ուսանողների մեծ մասը հիմնականում Չինաստանից են` 47 % և Կորեայից` 9,5 % (2009 թվականի մայիսի 1-ի տվյալներով)։ Համալսարանում 30-ից ավելի ուսանողներ կան Թայվանից, Ինդոնեզիայից, Վիետնամից, Մալայզիայից, Կամբոջայից և Ուզբեկստանից։
Շրջանավարտներ խմբագրել
Համալսարանի շրջանավարտների շրջանում կան մի շարք նոբելյան մրցանակակիրներ` Ռյոձի Նեյորին (քիմիա, 2001 թ), Մակոտո Կոբայասին (ֆիզիկա, 2008 թ), Տոսիխիդե Մասկավա (ֆիզիկա, 2008 թ), Օսամու Սիմոմուրա (քիմիա, 2008 թ), Իսամու Ակասակի (ֆիզիկա, 2014 թ), Խիրոսի Ամանո (ֆիզիկա, 2014 թ)[5][6]։
Ֆակուլտետներ խմբագրել
- Իրավաբանական
- Բժշկական
- Ինժեներական
- Գրականագիտական
- Գիտական
- Գյուղատնտեսական
- Տնտեսագիտական
- Կրթական
- Տեղեկատվական մշակույթի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Our Members / Tier 3
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ http://admissions.g30.nagoya-u.ac.jp/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագոյայի համալսարան» հոդվածին։ |