Լենե Նյուսթրյոմ

նորվեգացի երաժիշտ

Լենե Նյուսթրյոմ (նորվ.՝ Lene Grawford Nystrøm Rasted, հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[1][2], Ռամես, Re, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի կոմպոզիտոր և երգչուհի, Aqua խմբի վոկալիստուհի[3]։

Լենե Նյուսթրյոմ
Lene Nystrøm.jpg
Ծնվել էհոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[1][2] (47 տարեկան)
Ռամես, Re, Վեստֆոլ, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող, մոդել, կոմպոզիտոր, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԼեյբլPolydor Records
ԱնդամակցությունAqua?
ԱմուսինSøren Rasted?
ՊարգևներJury Honorary Award in Spellemannprisen?
Lene Nystrøm Rasted Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

16 տարեկանում Լենեն ծառայել է Նորվեգական գվարդիայում։ Ավելի ուշ աշխատել է որպես ոսկերչի օգնական, անցել է թիկնապահական դասընթացներ և որոշ ժամանակ աշխատել է այդ մասնագիտությամբ[4]։ Աշխատել է նաև որպես բարմեն և մոդել։

1994 թվականին Լենե Նյուսթրյոմը, Ռենե Դիֆի, Սյորեմ Ռաստեդի և Կլաուս Նորենի հետ համատեղ ձևովորել են Joyspeed խումբը, որը անմիջապես վերանվանվեց որպես Aqua: Լենեն 2001 թվականի օգոստոսի 25-ին ամուսնացել է Սյորենի հետ, և ամուսնությունից սկսած ապրում է Դանիայում։ 2004 թվականի նոյեմբերի 6-ին Լենին ծննդաբերում է աղջիկ՝ Ինդին, իսկ 2 տարի անց՝ 2006 թվականին, տղա՝ Բիլլը։

2003 թվականին Լենե Նյուսթրյոմը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը՝ Play With Me: Չնայած այն հանգամանքին, որ իր ամենահայտնի սինգլը՝ It’s Your Duty-ն, տարբեր չարթերում բարձ հորիզոնականներ է զբաղեցրել, ալբոմն անհաջողություն է ունեցել Սկանդինավիայում, որտեղ վաճառվելու համար նախատեսված էր։ Ոչ շարունակական սոլո-ելույթներից հետո, Լենեն որոշեց, որ պետք է թողնի երգչուհի իր կարիերան։ Ավելի ուշ նա սկսեց երգեր գրել այնպիսի կատարողների և խմբերի համար, որոնցից է Girls Aloud բրիտանական փոփ-խումբը։

2009 թվականից նկարահանվել է ֆիլմերում։ Մասնակցել է դանիական հեռուստատեսության «Voice» շոուին որպես մարզիչ։

ՍկավառակագրությունԽմբագրել

LPԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

Այլ երգերԽմբագրել

  • Queen for a Day (Luciana Caporaso & Mike Mangini) — 3.28 [It’s Your Duty B-Side]
  • As Good As It Gets
  • Pole Position
  • Two Directions / Come on Down (1992) (Լենեի առաջին ձայնագրությունը)
  • Hvor Små Vi Er (2005) (Benefic Single featuring Lene)
  • I Love New York (2005) (Lazyboy song featuring Lene)

ՎիդեոներԽմբագրել

  • It’s Your Duty
  • Pretty Young Thing

ՖիլմագրությունԽմբագրել

  • 2009 — Լունուն և Լեոն (անգլ.՝ Lulu & Leon) (сериал)
  • 2009 — Փրկիր մեզ կեղծավորությւոնից (նորվ.՝ Fri os fra det onde[5])
  • 2009 — Դավաճանություն (նորվ.՝ Svik, անգլ.՝ Betrayal)
  • 2010 — Վարգ Վեում 7 — Նամակներ պատին (նորվ.՝ Varg Veum - Skriften på veggen)
  • 2011 — Շրջանավարտների հանդիպում (նորվ.՝ Klassefesten, անգլ.՝ The Reunion)
  • 2011 — Վարգ Վեում 8 — Սր ոչխար (նորվ.՝ Varg Veum - Svarte Får)
  • 2011 — Վարգ Վեում 9 — Մահվան կապանքներ (նորվ.՝ Varg Veum - Dødens drabanter)
  • 2011 — Վարգ Վեում 10 — Գիշերը բոլոր գայերը գոր են (նորվ.՝ Varg Veum – I mørket er alle ulver grå)
  • 2012 — Վարգ Վեում 11 — Լավ է նրանց համար, ովքեր արդեն մահացած են (նորվ.՝ Varg Veum – De døde har det godt)
  • 2012 — Վարգ Վեում 12 — Սառը սրտեր (նորվ.՝ Varg Veum – Kalde hjerter)

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Լենե Նյուսթրյոմը գրել է No Good Advice և You Freak Me Out երգերը բրիտանական Girls Aloud խմբի համար, որոնք ընդգրկվել են խմբի Sound of the Underground ալբոմում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Lene Grawford Nystrom»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2009-07-02 
  4. AQUA PLANET
  5. «Her er Aqua-Lene i sentrum av dansk filmkrangel»։ Dagbladet։ 25. mars 2009 

Արտաքին հղումներԽմբագրել