Սվեն Ֆոյն (նորվ.՝ Svend Foyn, հուլիսի 9, 1809(1809-07-09)[1], Տյոնսբերգ, Նորվեգիա[2] - նոյեմբերի 30, 1894(1894-11-30)[1][3], Nøtterøy Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա[4]), նորվեգացի գյուտարար, նավային և կետորսական նավերի մագնատ։ Առաջին հերթին հայտնի է իր հարպունային նետի գյուտով, որը հանդիսանում է համաշխարհային պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը կետորսության տարածման ու ընդարձակման գործում[8]։

Սվեն Ֆոյն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1809(1809-07-09)[1]
ԾննդավայրՏյոնսբերգ, Նորվեգիա[2]
Մահացել էնոյեմբերի 30, 1894(1894-11-30)[1][3] (85 տարեկան)
Մահվան վայրNøtterøy Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա[4]
ԳերեզմանNøtterøy Municipality[5] և Tønsberg old churchyard[1][6]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, գործարար և whaler
ԱմուսինElise Wærenskjold?[7]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Օլաֆի շքանշան
 Svend Foyn Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Սվեն Ֆոյնը ծնվել է 1809 թվականի հուլիսի 9-ին Թյոնսբերգում։ Նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ բավականին քիչ են պահպանվել։ Հայրը Լաուրենտի Ֆոյնն էր, իսկ մայրը՝ Բենտրե Ագերը։ 1839 թվականին Սվեյն Ֆոյնը ամուսնանում է Էլիս Ամալի Թվիդի հետ։ Այդ կնոջից ապագա գյուտարարը ամուսնալուծվում է 1842 թվականին, սակայն մինչև կյանքի մայրամուտն ու վախճանը ջերմ հարաբերությունների մեջ եղավ նրա հետ։ Էլիս Ամալին հետո տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և հայտնի բանաստեղծուհի ու Թեքսաս նահանգի հետազոտող է դառնում։

1849 թվականին Սվեն Ֆոյնը ամուսնանում է Մագդալինա Մարգրեթ Բյուլի հետ, որի հետ ապրեց ցկյանս[9]։

Կարիերա խմբագրել

Սվեն Ֆոյնի կյանքի ամենահայտնի իրադարձությունը, որը թերևս հեղափոխական նշանակություն ունեցավ ամբողջ աշխարհում, համարվում է հարպունային կետորսական թնդանոթի հայտնագործությունը։ Այն բավականին դյուրացրեց կետորսությամբ զբաղվողների վտանգները[10]։ Իր գյուտը Սվեն Ֆոյնը արտոնագրում է 1870 թվականին[11]։ Շուտով նրա հայտագործությունից սկսեցին օգտվել ոչ միայն հայրենի Նորվեգիայի կետորսները, այլև Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ ծովային երկրների կետորսները[12]։

Բացի վերոնշյալ գյուտից, Սվեն Ֆոյնը նաև առաջին կետորսական նավն է վերաձևափոխել շոգեմեքենայով շարժիչի համար, որը ունակ էր բացել ժամում 13 կիլոմետր/ժամ[13] արագության։

Սվեն Ֆոյնին Նորվեգիայի կառավարությունը պարգևատրել է Սուրբ Օլաֆի շքանշանով դեռևս 1853 թվականին։ Իսկ 1893 թվականին նաև Մեծ խաչի շքանշանով է պարգևատրվում հայտնի գյուտարարը։

Բացի գյուտարարի և արդյունաբերողի գործունեությունից, Սվենը հանդես է եկել նաև որպես պիոներ, ով բարձրացրել է աշխատակիցների սոցիալական պայմանները։ 1857-ից 1870 թվականներն ընկած ժամանակահատվածում նրա անձնական միջոցներով իր աշխատակիցների համար կառուցվել է մեծ բնակարանային համալիր։

Սվեն Ֆոյնի կողմից է բացվել Նորվեգիայում առաջին մանկապարտեզը։

 
Սվեն Ֆոյնի հիմնարկության մասնաշենքը՝ կառուցված աշխատակիցների համար

Հիշատակ խմբագրել

Այն տունը, որտեղ անցկացրել է իր մանկությունը գյուտարար ու արդյունաբերող Սվեն Ֆոյնը, այժմ պահպանվում է Նորվեգիայի կառավարության կողմից որպես պատմական հուշարձան։ Սա Թյոնսբերգում միակ պահպանված 18-րդ դարի կառույցն է[14]։

 
Անդերս Սվյորի կողմից քանդակված Սվեն Ֆոյնի հուշարձանը, 1915 թվական, Թյոնսբերգ

Անդերս Սվյորի կողմից քանդակված Սվեն Ֆոյնի հուշարձանը տեղադրվել է 1915 թվականին հայրենի քաղաք Թյոնսբերգում[15][16][17]։

Նրա անունով շատ աշխարհագրական օբյեկտներ են անվանվել Արկտիկայում և Անտարկտիդայում[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Geni(բազմ․) — 2006.
  2. 2,0 2,1 2,2 Digital Archives
  3. 3,0 3,1 3,2 lokalhistoriewiki.no(նորվ.) — 2008.
  4. 4,0 4,1 4,2 Geni(բազմ․) — 2006.
  5. Digital Archives
  6. https://lokalhistoriewiki.no/wiki/T%C3%B8nsberg_gamle_kirkeg%C3%A5rd
  7. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  8. Svend Foyn’s bomb-tipped harpoon fired from a gun forever changed whaling. (Marine Science. Modern Whaling)
  9. Elise Amalie Tvede Wærenskjold (Handbook of Texas)
  10. «Modern Whaling, 1861—1987, (New Bedford Whaling Museum)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «The Harpoon Gun(Arctic Website)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Greenland Whaling — Whales and Whaling(Cool Antarctica)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «Modern Whaling, 1861—1987 (New Bedford Whaling Museum)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. «Svend and Lena Foyn (Go Norway)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. The Discovery of King Karl Land, Spitsberge (Adolf Hoel, The Geographical Review Vol. XXV, No. 3, Pp. 476—478, American Geographical Society, New York. July, 1935)
  16. Store norske leksikon, Aschehoug & Gyldendal
  17. Hvalfanger Svend Foyn f. 1809- d. 1894 (Tønsberg Atrractions)
  18. «Foynøya». Norwegian Polar Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  19. Henriksen, Petter (ed.). «Foynøya». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Gill, Peter (2001) Whales Dolphins & Porpoises (Springfield, MA.: Federal Street Press)
  • Jacobsen, Alf R. Svend Foyn. Fangstmann og nasjonsbygger (Oslo:Aschehoug, 2008)
  • Nielsen, Aage Krarup (1942) En Hvalfangerfaerd: Gennem Troperne til Sydishavet(Kobenhavn: Gyldendalske Boghandel, Nordisk Forlag)
  • Tønnessen, J.N.; And A.O. Johnsen (1982) The History Of Modern Whaling. (translated By R.I. Christophersen. University Of California Press)
  • Henrik Johan Bull (1898) Sydover. Ekspeditionen til Sydishavet i 1893—1895 (British Library, Historical Print Editions) ISBN 978-1-241-41827-4

Արտաքին հղումներ խմբագրել