Տղամարդիկ (արձանախումբ, Երևան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տղամարդիկ (այլ կիրառումներ)


«Տղամարդիկ» արձանախումբ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։

Տղամարդիկ
Men in Yerevan.jpg
«Տղամարդիկ» արձանախումբ
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 2006
Գտնվում է Ստեփան Զորյան փողոց
Բարձրություն 1,97 մ
Քանդակագործ(ներ) Դավիթ Մինասյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ հոկտեմբերի 13, 2007
Ներկա վիճակ կանգուն


ՀեղինակներԽմբագրել

ՏվյալներԽմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։

ՊատմությունԽմբագրել

Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։ Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։

Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2006 թվականին։ Որպես բնորդ մի քանի անգամ ծառայել է Արամոն, որը շատ նման է հորը՝ Արամի դերակատար Ավետիք Գևորգյանին։

Բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ներկա էին ռեժիսորի ընտանիքի անդամները՝ կինը՝ դերասանուհի Լաուրա Գևորգյանը, որդիները Դավիթ և Տիգրան Քեոսայանները, արձանախմբում պատկերվածներից այդ պահին միակ ողջ դերասանը՝ ծանր հիվանդ Արմեն Այվազյանը, որը դրանից մեկ ամիս անց մահացավ[1]։ Արձանը դիտելու էին եկել բազմաթիվ արվեստագետներ՝ դերասան Հրանտ Թոխատյանը, դրամատուրգ, գրող-երգիծաբան Վահրամ Սահակյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, դերակատարներից Արամի որդին՝ երգիչ Արամոն, նրա կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, այլք[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել