Ավետիք Գևորգյան
հայ դերասան
Ավետիք (Ավրորա, Ավետ) Աշոտի Գևորգյան (դեկտեմբերի 5, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան:
Ավետիք Աշոտի Գևորգյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 22, 1984 (43 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | Տղամարդիկ, Համագյուղացիներ, Երբ գալիս է սեպտեմբերը, Հուսո աստղ և Լեգենդ ծաղրածուի մասին |
Երեխա(ներ) | Արամո |
ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի հայրը, կինոդերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Լաուրա Գևորգյանի եղբայրը:
ԿենսագրությունԽմբագրել
Ավետիք Գևորգյանը ծնվել է Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի կոշիկի տեխնոլոգիայի բաժինը: 1960 թվականից աշխատել է «Նաիրի» կոշիկի ֆաբրիկայում, եղել է ձևավորող, 1971 թվականից միաժամանակ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և նկարահանվել է ֆիլմերում: Եղել է բազմաթիվ հայկական ֆիլմերի տնօրենը[1][2][3]:
Տղամարդիկ արձանախումբը Երևանում, Սուրեն (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգեն (Ազատ Շերենց), Արամ (Ավետիք Գևորգյան) և Սաքո (Արմեն Այվազյան)
ՄահԽմբագրել
1980 թվականին հիվանդացել է ծանր հիվանդությամբ: Մահացել է Երևանում 1984 թվականին:
ՖիլմերԽմբագրել
- «Տղամարդիկ», 1971
- «Համագյուղացիներ», 1974
- «Երբ գալիս է սեպտեմբերը», 1974
- «Հուսո աստղ», 1978
- «Լեգենդ ծաղրածուի մասին», 1979
Ռեժիսորի ասիստենտԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ավետիք Գևորգյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-12-05
- ↑ «Аветик Геворкян»։ kinopod.org։ Վերցված է 2016-12-05
- ↑ «Авет Геворкян (Avet Gevorkyan) - биография - советские актёры - Кино-Театр.РУ»։ www.kino-teatr.ru։ Վերցված է 2016-12-05