Սամվել Սևադա

հայ նկարիչ, արվեստների գործիչ, բանաստեղծ, լուսանկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան, սեպտեմբերի 12, 1949(1949-09-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2014)։

Սամվել Սևադա
Ի ծնեՍամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան)
Ծնվել էսեպտեմբերի 12, 1949(1949-09-12) (75 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարիչ և բանաստեղծ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներԱրտ Սևադա
Սամվել Սևադա Վիքիքաղվածքում
 Samvel Sevada Վիքիպահեստում

Կինոռեժիսոր, սցենարիստ Արտ Սևադայի հայրն է։

Կենսագրություն

խմբագրել

1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 թվականին Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է Գեղարվեստի դպրոցը։ 1980 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2009 թվականից՝ ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, ՀՀ Լուսանկարիչների միության պատվավոր անդամ։ 1996 -1998 թթ.` Երևանի գլխավոր նկարիչ[1]։ 1989-2006 թթ. բնակվել է ԱՄՆ-ում, 1990 թվականին ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը։ Սամվել Սևադան Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց` Sevada Art Studio, և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին[2]։
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի՝ դիմանկարների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների։ Դրանք տպագրվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և շատ ուրիշ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում[3]։

  • «Մահվան պես դյութիչ»
  • «Կույսի համաստեղություն»[4]

Ցուցահանդեսներ

խմբագրել

32 անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Էստոնիա, Մոսկվա, Թբիլիսի, Երևան և այլուր[5]։

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ

խմբագրել
  • Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2014)[6]։
  • 1992, Հարավային Ամերիկայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակ (կերպարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար)
  • 1993, Կաթոլիկ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի մրցանակ (մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության համար)
  • 2007, «Թեքեյան» մրցանակ («Նշանավոր հայերի դիմանկարներ» շարքի համար)

Մեջբերումներ Սամվել Սևադայից

խմբագրել

«Լուսանկարչությունն էլ է արվեստ, կերպարվեստ և ոչ մի բանով չի զիջում նկարչությանը։ Կարևորը պատկեր, պատկերի հուզականություն ստանալն է, ինչ նշանակություն ունի վրձնով ես նկարել, թե մի ուրիշ բանով։ Կարևորը ճիշտ վիճակ ստանալն է, ու այս երկուսը մեկը մյուսին օգնում են։ Պոեզիան էլ գալիս է նրանց լրացնելու»։

Այս գիշեր կրկին վերադարձավ
երջանկությունը ինձնից հոգնած,
շշնջաց ականջիս
- ասաց. Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզանից...
Երդվեց ու ասաց. չեմ գնա,
երջանկությունը ինձանից հոգնած։
Գլուխը կրծքիս խոնարհեց,
շոյեց քնքշորեն աչքերս,
- Չեմ գնա, դու քնիր ասաց։
Լուսադեմին վեր թռա
խաբկանքից շնչահեղձ,
անձրևն էր ծեծում լուսամուտս,
երջանկությունը հեռացել էր վաղուց,
հողաթափերը դռանս մոռացած։

Դե~ ինչ, ես մանկուց ընդունել եմ
դաժան օրենքը երազախաբության...[7]

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սամվել Սևադա հոդվածին

Արտաքին հղումներ

խմբագրել