Տիրան Մարության

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիրան Հարությունի Մարության (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1911[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 2007(2007-11-08))), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1961

Տիրան Մարության
Ծնվել էնոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1911[1]
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 8, 2007(2007-11-08) (95 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1937)[1]
Պարգևներ
 Tiran Marutyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը (19371939 թվականից աշխատել է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում (1952 թվականից՝ գլխավոր ճարտարապետ)։

Հեղինակ է Սևանի (վերերկրյա մասի), Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Երևանի, Տաթևի ու Բուի (Գանա, Աֆրիկա, վերջին երկուսը՝ Ռ․ Ա․ Յագուբովի և Ս․ Բ․ Պետրոսյանի հետ), Շամբի, Սպանդարյանի, Զարամագի I, II (Հյուսիսային Օսեթիա), նաև գյուղական շուրջ 10 ՀԷԿ-երի համալիրների ճարտարապետական մասի։

Մարությանի նախագծերով ստեղծվել են 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ և ակումբներ, աղբյուր-հուշարձաններ, ուսումնական մանկական և առողջական հաստատություններ, բնակելի տներ (Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասը, Մոսկովյան և Դեմիրճյան փողոցներում), մեծ թվով գյուղական և ավանային բնակավայրեր՝ Լուսավան (այժմ՝ Չարենցավան), Լուսակերտ, Արզնի (այժմ՝ Առողջաբան N1), Գագարին, Գառնի և այլն։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 354.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Մարության» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 354