«Տիրամայրը ձկան հետ» (իտալ.՝ Madonna del Pesce), Ռաֆայելի տիրամայրերից, նկարված նկարչի և իր աշակերտներների կողմից 1513-1514 թվականներին, մաներիզմի դարաշրջանի եզրին[2]։

Տիրամայրը ձկան հետ
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1510[1]
բարձրություն215 սանտիմետր[1]
լայնություն158 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իտալիա
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ, transferred on canvas? և փայտե տախտակ
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան[1]
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
Ծանոթագրություններ
 Madonna of the Fish Վիքիպահեստում

Նկարագրություն և մեկնաբանություն խմբագրել

Կտավի կենտրոնում Մարիամ Աստվածածինն է, ով նստած է բարձր գահին, ծնկերին պահում է երեխա Քրիստոսին։ Գահից աջ` առյուծի, իր գլխավոր խորհրդանիշի հետ, կարդինալի հանդերձով Սուրբ Հիերոնիմոսն է։ Հիերոնիմոսը կարդում է Վուլգաթան` Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը։ Մյուս կողմից` Արխանգել Ռաֆաիլը Մարիամին և Քրիստոսին ներկայացնում է երիտասարդ Թովմային, ով ձեռքին ձուկ է պահել։

Կտավի սյուժեն համապատասխանում է Հին Կտակարանի` Թովմայի մասին պատմության սյուժեին, ով ձկան շնորհիվ բուժել էր իր կույր հորը[3]։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ Թովմայի ձուկ բռնելը խորհրդանշական կերպով մեկնաբանում են որպես իր տեսակի մկրտություն։

Գույնի օգտագործումը և արհեստագործական կոմպոզիցիան, որի տեսանելի պարզության հետևում թաքնված է եռանկյունաձև, ուղղանկյուն և անկյունագծային բարդ կառուցվածքը, որը հիշեցնում է Ռաֆայելի «Էլիոդորի արտաքսումը» ֆրեսկոն[2]։

Պատմություն խմբագրել

Կտավը ստեղծվել է Ջերոնիմո դել Դոսեյի պատվերով` Սան Դոմենիկո Մաջորե (Նեապոլ) եկեղեցում սբ. Ռոզալիի կապելլայի համար։

XVII դարում հերցոգ Մեդինա Սիդոնիան, Նեապոլի ապագա վիցե-թագավորը, այն ձեռք է բերել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի (1605-1665) համար։ Որոշ ժամանակ կտավը գտնվել է Մադրիդում գտնվող Ալկասար պալատի մատուռում, իսկ 1645 թվականին եղել է Էսկորիալ վանքում։ 1839 թվականից պահվում է Պրադո թանգարանի հավաքածուների մեջ։

Նախապատրաստական նկարներն այս աշխատանքի համար գտնվում են Ուֆֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա) և Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Էդինբուրգ)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-holy-family-with-raphael-tobias-and-saint/aec8373f-f502-4095-9c8f-d61b8b2fffc1
  2. 2,0 2,1 2,2 Raphael. The Holy Family with Raphael, Tobias and Saint Jerome, or the Virgin with a Fish. — Museo Nacional del Prado.(անգլ.)
  3. «The Madonna Of The Fish». 1912. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել