Տիյտ Կուուզիկ
Տիյտ (Դիտրիխ Յանովիչ) Կուուզիկ (էստ․՝ Tiit Kuusik, օգոստոսի 29 (սեպտեմբերի 11 (24), 1911, Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 15, 1990, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի խորհրդային երգիչ (բարիտոն)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)։
Տիյտ Կուուզիկ | |
---|---|
Բնօրինակ անուն | էստ․՝ Tiit Kuusik |
Ծնվել է | սեպտեմբերի 11 (24), 1911 Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 15, 1990 (78 տարեկան) Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Պարգևներ |
1938 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիան։ 1940 թվականին և 1944 թվականից՝ Էստոնական օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Լավագույն դերերգերից են Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Ռիգոլետտո (Վերդիի «Ռիգոլետտո»), Ռայա, Ռամբո (Է. Կապպի «Ազատության երգիչը», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952, «Վրիժառության կրակներ»)։ 1947 թվականից՝ Տալլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Լենինի շքանշանի դափնեկիր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Куузик Тийт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 36)։ |