Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա

Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (էստ․՝ Eesti Muusika- ja Teatriakadeemia), բարձրագույն երաժշտա-մանկավարժական ուսումնական հաստատություն և երաժշտագիտության, բանահյուսության, գեղագիտության, երաժշտության մանկավարժության գիտական կենտրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Հիմնադրվել է 1919 թվականին։

Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
էստ․՝ Eesti Muusika- ja Teatriakadeemia
Տեսակերաժշտական ակադեմիա, Կոնսերվատորիա և համալսարան
Հիմնադրված էնոյեմբերի 17, 1918
Երկիր Էստոնիա
Կայքeamt.ee
 Estonian Academy of Music and Theatre Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Տալլինի բարձրագույն երաժշտական դպրոցը (էստոներեն` Tallinna Kõrgem Muusikakool) հիմնադրվել 1919 թվականի սեպտեմբերի 28-ին որպես մասնավոր ուսումնական հաստատություն։ 1923 թվականին վերանվանվել է Տալլինի կոնսերվատորիա։ 1925 թվականին տվել է առաջին շրջանավարտները։ Ազգայնացվել է 1935 թվականին։

1940 թվականին Խորհրդային միության կողմից Էստոնիայի անեքսիայով` երաժշտական կրթությունը իրականացվել է համաձայն Խորհրդային գաղափարների, որի հետևանքով վերացվել է եկեղեցական երաժշտության ուսումնասիրությունը որպես մասնագիտություն, սկսվել է քաղաքական առարկաների ուսուցանումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից կոնսերվատորիայի խորհրդային ղեկավարությունը տարհանվել է և կոնսերվատորիա է վերադարձել նախկին ուսուցչական խումբը՝ Յուհան Աավիկի գլխավորությամբ։ Կոնսերվատորիան շրջանավարտներ է տվել նույնիսկ 1944 թվականին, չնայած այն հանգամանքին, որ 1944 թվականի մարտի 9-ին օդային հարձակման հետևանքով քանդվել է կոնսերվատորիայի շենքը։

1944 թվականին կոնսերվատորիայում դասընթացներն անցել են արդեն իսկ խորհրդային ղեկավարության ներքո։ Հատկապես դժվար գաղափարական ճնշում կոնսերվատորիայի վրա եղել է 1950 թվականին՝ Էստոնիայի կոմունիստական կուսակցության 8-րդ պլենումից հետո։ Ձերբակալվել են երեք պրոֆեսորներ՝ Ռիխո Պյատսը, Ալֆրեդ Կարինդին և Տուուդուր Վետիկը։ 1950-ականների կեսերից իրավիճակը կոնսերվատորիայում սկսել է կարգավորվել։ 1957 թվականին բացվել է դրամատիկական ֆակուլտետը, 1970-ականներին վերաբացվել է 1950 թվականին փակված երգեհոնային դասարանը։ 1989 թվականին վերականգնվել է Տալլինի կոնսերվատորիայի նախկին անունը, 1993 թվականին այն վերանվանվել է Էստոնիայի երաժշտության ակադեմիա։

1999 թվականին ակադեմիան տեղափոխվել է նոր շենք։ 1997 թվականից Տարտուում գործում է ակադեմիայի մասնաճյուղը։

Ակադեմիայի ղեկավարներ խմբագրել

  • Միխկել Լյուդվիգ (1919-1923)
  • Յան Տամմ (1923-1933)
  • Յուհան Աավիկ (1933-1940)
  • Պիխո Պյատս (1940.)
  • Քսենյա Այզենշտադտ (1940-1941)
  • Վլադիմիր Ալումյաէ (1941), (1964-1970)
  • Յուհան Աավիկ (1941-1944)
  • Վլադիմիր Ալումյաէ (1944-1948)
  • Բրունո Լուկ (1948-1951)
  • Գևորգ Օտս (1951-1952)
  • Էուգեն Կապ (1952-1964)
  • Վիկտոր Գուրև (1970-1982)
  • Վենո Լաուլ (1982-1992)
  • Պեէպ Լասման (1992 թվականից)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա» հոդվածին։