Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (էստ․՝ Eesti Muusika- ja Teatriakadeemia), բարձրագույն երաժշտա-մանկավարժական ուսումնական հաստատություն և երաժշտագիտության, բանահյուսության, գեղագիտության, երաժշտության մանկավարժության գիտական կենտրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Հիմնադրվել է 1919 թվականին։
Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա էստ․՝ Eesti Muusika- ja Teatriakadeemia | |
---|---|
Տեսակ | երաժշտական ակադեմիա, Կոնսերվատորիա և համալսարան |
Հիմնադրված է | նոյեմբերի 17, 1918 |
Երկիր | Էստոնիա |
Կայք | eamt.ee |
Estonian Academy of Music and Theatre Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՏալլինի բարձրագույն երաժշտական դպրոցը (էստոներեն` Tallinna Kõrgem Muusikakool) հիմնադրվել 1919 թվականի սեպտեմբերի 28-ին որպես մասնավոր ուսումնական հաստատություն։ 1923 թվականին վերանվանվել է Տալլինի կոնսերվատորիա։ 1925 թվականին տվել է առաջին շրջանավարտները։ Ազգայնացվել է 1935 թվականին։
1940 թվականին Խորհրդային միության կողմից Էստոնիայի անեքսիայով` երաժշտական կրթությունը իրականացվել է համաձայն Խորհրդային գաղափարների, որի հետևանքով վերացվել է եկեղեցական երաժշտության ուսումնասիրությունը որպես մասնագիտություն, սկսվել է քաղաքական առարկաների ուսուցանումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից կոնսերվատորիայի խորհրդային ղեկավարությունը տարհանվել է և կոնսերվատորիա է վերադարձել նախկին ուսուցչական խումբը՝ Յուհան Աավիկի գլխավորությամբ։ Կոնսերվատորիան շրջանավարտներ է տվել նույնիսկ 1944 թվականին, չնայած այն հանգամանքին, որ 1944 թվականի մարտի 9-ին օդային հարձակման հետևանքով քանդվել է կոնսերվատորիայի շենքը։
1944 թվականին կոնսերվատորիայում դասընթացներն անցել են արդեն իսկ խորհրդային ղեկավարության ներքո։ Հատկապես դժվար գաղափարական ճնշում կոնսերվատորիայի վրա եղել է 1950 թվականին՝ Էստոնիայի կոմունիստական կուսակցության 8-րդ պլենումից հետո։ Ձերբակալվել են երեք պրոֆեսորներ՝ Ռիխո Պյատսը, Ալֆրեդ Կարինդին և Տուուդուր Վետիկը։ 1950-ականների կեսերից իրավիճակը կոնսերվատորիայում սկսել է կարգավորվել։ 1957 թվականին բացվել է դրամատիկական ֆակուլտետը, 1970-ականներին վերաբացվել է 1950 թվականին փակված երգեհոնային դասարանը։ 1989 թվականին վերականգնվել է Տալլինի կոնսերվատորիայի նախկին անունը, 1993 թվականին այն վերանվանվել է Էստոնիայի երաժշտության ակադեմիա։
1999 թվականին ակադեմիան տեղափոխվել է նոր շենք։ 1997 թվականից Տարտուում գործում է ակադեմիայի մասնաճյուղը։
Ակադեմիայի ղեկավարներ
խմբագրել- Միխկել Լյուդվիգ (1919-1923)
- Յան Տամմ (1923-1933)
- Յուհան Աավիկ (1933-1940)
- Պիխո Պյատս (1940.)
- Քսենյա Այզենշտադտ (1940-1941)
- Վլադիմիր Ալումյաէ (1941), (1964-1970)
- Յուհան Աավիկ (1941-1944)
- Վլադիմիր Ալումյաէ (1944-1948)
- Բրունո Լուկ (1948-1951)
- Գևորգ Օտս (1951-1952)
- Էուգեն Կապ (1952-1964)
- Վիկտոր Գուրև (1970-1982)
- Վենո Լաուլ (1982-1992)
- Պեէպ Լասման (1992 թվականից)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա» հոդվածին։ |