Տիմոֆեյ Անդրեևիչ Նեֆ (ռուս.՝ Тимофей Андреевич Нефф, Տիմոլեոն Կարլ ֆոն Նեֆ, գերմ.՝ Carl Timoleon von Neff, հոկտեմբերի 2 (14), 1804[1][2][3], Պյուսի, Püssi City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ[3] - դեկտեմբերի 24 1876 (հունվարի 5 1877)[4][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][3]), պատմական ժանրի նկարիչ և դիմանկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, գաղտնի խորհրդական։

Տիմոֆեյ Նեֆ
Ծնվել էհոկտեմբերի 2 (14), 1804[1][2][3]
ԾննդավայրՊյուսի, Püssi City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ[3]
Վախճանվել էդեկտեմբերի 24 1876 (հունվարի 5 1877)[4][3] (72 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և տարածքների սեփականատեր
Ոճակադեմիզմ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներNikolai Bodarevsky?
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
Պաշտոնպալատական նկարիչ
 Carl Timoleon von Neff Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Տիմոֆեյ Անդրեևիչ Նեֆը ֆրանսիացի տնային դաստիարակչուհու անօրինական որդին է։ Սովորել է Դրեզդենի արվեստի ակադեմիայում՝ Հ. Հարթմանի և Հ. ֆոն Աուեի ղեկավարությամբ[6]։ Իր արվեստը կատարելագործել է Իտալիայում։ 1826 թվականին ժամանելով Սանկտ Պետերբուրգ՝ շուտով հռչակ է ձեռք բերել իր դիմանկարների և այլ աշխատանքների շնորհիվ։

Արժանացել է պալատական նկարչի (1832) և «նշանակված ակադեմիկոսի» կոչումների[7]։

1837 թվականին ճանապարհորդել է Ռուսական կայսրությունում՝ ժողովրդի տեսակներին ու կենցաղին ծանոթանալու համար։

1855 թվականից դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Ձմեռային պալատի փոքր եկեղեցու գեղանկարչական աշխատանքների, այդ թվում նաև «Խորհրդավոր ընթրիքի» համար արժանացել է ակադեմիկոսի կոչման[7]։

Բարձրացվել է ազնվականության աստիճանի (1844, դիպլոմ 1860), շնորհվել են մի շարք շքանշաններ և նվերներ։ «Տիմոֆեյ Անդրեևիչ» անունը նկարիչն ստացել է 1844 թվականին, երբ Նեֆին ազնվականություն է շնորհվել[8]։

Եղել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1846)։ Սուրբ Իսահակի տաճարի պատկերի համար արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչման։ Եղել է Գեղարվեստի ակադեմիայի պատմական նկարչության և դիմանկարչության 2-րդ աստիճանի պրոֆեսոր, Գեղարվեստի ակադեմիայի գիտական խորհրդի անդամ (1855)[7]։ 1864 թվականից դարձել է Կայսերական Էրմիտաժի պատկերասրահի նկարների պահպանող՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆ. Ա. Բրունին[8]։ Արժանացել է 1-ին աստիճանի պրոֆեսորի կոչման (1865)[7]։

1860-ական թվականներին Ա. Վ. Գոլովնինի պատվերով Նեֆը Գուլինկի գյուղի եկեղեցու բեմի հետևում ստեղծել է Քրիստոսի հարության պատկերը, որի յուղաներկով նկարված պատճենը գտնվում էր Սերգիուսի վանքում[9]։ Իր ակադեմիական ոճի համար ստացել է «Ռուսական Ռաֆայել Մենգ» մականունը։

Տիմոֆեյ Նեֆը մահացել է 1876 թվականին։ Թաղված է Սմոլենսկի Լյութերական գերեզմանատանը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. 4,0 4,1 4,2 https://bbld.de/0000000116511671
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. Սոմով Ա. Ի. (1890–1907). «Նեֆ, Տիմոֆեյ Անդրեևիչ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 139
  8. 8,0 8,1 Е. В. Иванова, Н. Ю. Николаева, А. А. Красновский «Большая иллюстрированная энциклопедии живописи». — Москва: ЗАО «ОЛМА Медиа Групп», 2011. — С. 375. — ISBN 978-5-373-03516-3
  9. Куликов Н. Н. Александр Васильевич Головнин, в его заботах о религиозно-нравственном просвещении в родовом селе Гулынки

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Նեֆ» հոդվածին։