Բացել գլխավոր ցանկը


Սուրբ Իսահակի տաճար (պաշտոնական անվանումը՝ Սուրբ Իսակիոս Դալմատացու տաճար), ուղղափառ խոշոր տաճար Սանկտ Պետերբուրգում: Գտնվում է Սուրբ Իսահակի հրապարակում: Ունի թանգարանի կարգավիճակ: Գրանցվելով 1991 թվականին՝ քաղաքի կրոնական համայնքը հնարավորություն է ստացել այստեղ կատարել քրիստոնեական պատարագ: Ներկայումս տաճարում պատարագներ անց են կացվում ամեն օր, բացառությամբ չորեքշաբթի օրվա: Նվիրված է Իսակիոս Դալմատացուն, որը Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին է դասվել Պետրոս I-ի հրամանով: Շատ պատմաբաններ այս հանգամանքը կապում են Պետրոսի ծննդյան հետ, քանի որ ցարը ծնվել է սրբի հիշատակման օրը՝ մայիսի 30-ին:

Սուրբ Իսահակի տաճար
եկեղեցի

Սուրբ Իսահակի տաճարը երեկոյան

ՏեղադրությունՍանկտ Պետերբուրգ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿրոնադավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող եկեղեցի, թանգարան
Ճարտարապետ(ներ)Օգյուստ Ռիկար Մոնֆերրան
Ճարտարապ. ոճուշ կլասիցիզմ
Կառուցման սկիզբ1819 թվական
Կառուցման ավարտ1858 թվական

Կառուցվել է 1818—1858 թվականներին ճարտարապետ Օգյուստ Ռիկար Մոնֆերանի կողմից: Տաճարի կառուցումը ղեկավարել է ցար Նիկոլայ I-ի կողմից: Շինարարական խումբը ղեկավարել է Կառլ Օպպերմանը:

Տաճարի պաշտոնական օծումը տեղի է ունեցել 1858 թվականի մայիսի 30-ին (հին տոմարով հունիսի 11-ին) Սանկտ Պետերբուրգի, Նովգորոդի, Էլստլյանդիայի և Ֆինլանդիայի պատրիարք Գրիգորի Պոստնիկովի կողմից:

Մոնֆերանի տաճարը, իր հաշվով, չորրորդն է, որը կառուցվել է Սանկտ Պետերբուրգում՝ ի պատիվ Իսակիոս Դալմատացուն:

Տաճարի ընդհանուր բարձրությունը կազմում է 101,5 մ[1], իսկ ներքին հրապարակը ավելի քան 4000 մ²:

Սուրբ Իսահակի տաճարի գծագիրըԽմբագրել

  1 — Արևմտյան սյունասրահը
2 — Հյուսիսային սյունասրահը
3 — Արևելյան սյունասրահը
4 — Հարավային սյունասրահը
5 — Եկեղեցաբեմ
6 — Սբ. Եկատերինայի եկեղեցական ընթերասեղանը
7 — Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցական ընթերասեղանը
8 — Գլխավոր պատկերապատը
9 — Թագավորական դարպասներ
10 — Ներգմբեթային քանդակազարդ սյուները

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Н. Нагорский Исаакиевский собор. — СПб.: П-2, 2004. — С. 1. — ISBN 5-93893-160-6