Տիհանա Լազովիչ (խորվաթերեն՝ Tihana Lazović, 1990, Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ժամանակակից խորվաթ դերասանուհի[1]. լայն ճանաչման է արժանացել հատկապես ZvizdanԲարձրացած արև») ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ[2]։

Տիհանա Լազովիչ
Ծնվել է1990
ԾննդավայրԶադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԿրթությունԶագրեբի դրամական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա
Մասնագիտությունդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1990 թվականին, Խորվաթիայի Զադար քաղաքում։ Հայրը՝ Միլիենկո Լազովիչը, եղել է «Զադար», «Ռիեկա», Պուլայի «Իստրա» ֆուտբոլային թիմերի դարպասապահը, մայրը՝ Գորդանան, իտալերենի ու անգլերենի դասախոս է, պրոֆեսոր, ավագ քույրը՝ Տայանան, երաժիշտ, դաշնամուրի դասատու[3]։ Տիհանան արտիստական իր կարիերան սկսել է որպես դաշնակահարուհի, հանդես է եկել Tihana i tatini sinovi երաժշտախմբի կազմում[4]։ Սակայն հետագայում ավարտել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիան և իրեն նվիրել թատրոնին ու կինոյին։

Դերասանական իր ոչ մեծ կարիերայի ընթացքում նա արդեն հասցրել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակներ նվաճել։ Առաջին անգամ Պուլայի կինոփառատոնի «Ոսկե ասպարեզ» մրցանակի է արժանացել Լուկաս Նոլայի «Սսկվի՛ր» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար, «Լավագույն դեբյուտանտ» անվանակարգում, երկրորդ «Ոսկե ասպարեզ»-ն ստացել է որպես լավագույն դերասանուհի՝ Դալիբոր Մատանիչի Zvizdan կինոնկարի գլխավոր հերոսուհու դերը բարձր արվեստով, տպավորիչ կերպով կատարելու համար։ Zvizdan-ը մասնակցել է նաև Եվրոպայում ամենահեղինակավորը համարվող Կաննի կինոփառատոնի մրցույթին և շահել փառատոնի ժյուրիի մրցանակը Un Certain Regard անվանակարգում[5]։

Տիհանա Լազովիչը ներկա է գտնվել նաև Բեռլինի 2016 թվականի կինոփառատոնում՝ որպես ամենամյա European Shooting Stars նախագծի մասնակից, նախագիծ, որը Եվրոպայի ամենախոստումնալից երիտասարդ դերասաններին խրախուսելու նպատակ է հետապնդում։ Նախկինում նման պատվի արժանացել էին խորվաթ կինոդերասանուհիներ Զրինկա Ցվիտեշիչն ու Մարիա Շկարիչիչը, որոնք European Shooting Starsնախագծի շրջանակներում մասնակցել էին համապատասխանաբար 2010 և 2011 թվականների բեռլինիալեներին[6]։

Տիհանան տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել նաև մի շարք թատերական ներկայացումներում, Novine հեռուստասերիալում (2016)։

ՖիլմագրությունԽմբագրել

ԿինոԽմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Բնագրի վերնագիրը Դերը Նշումներ
2013 Քահանայի երեխաները Svećenikova djeca Փողհարող աղջիկ
2013 Սսկվի՛ր Šuti Բեբա
2015 Բարձրացած արև Zvizdan Ելենա/Նատաշա/Մարիա
2016 Մյուս կողմից S one strane Յադրանկա
2018 Ալեքսի Aleksi Ալեքսի
2019 Վերջին սերբը Խորվաթիայում Posljednji Srbin u Hrvatskoj Վեսնա

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարին Բնագրի վերնագիրը Դերը Նշումներ
2014 Stipe u gostima Դորա 1 դրվագ
2015 Crno-bijeli svijet Նատա 1 դրվագ
2016–2020 Novine Տենա Լատինովիչ (ժուռնալիստ)
2018 Jutro će promeniti sve Ինես
2020 Tajkun Քսենիա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել