Զրինկա Ցվիտեշիչ (խորվ.՝ Zrinka Cvitešić, հուլիսի 18, 1979(1979-07-18)[1][2], Կառլովաց, Կարլովաչկա), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության խորվաթ ժամանակակից դերասանուհի

Զրինկա Ցվիտեշիչ
Ծնվել էհուլիսի 18, 1979(1979-07-18)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրԿառլովաց, Կարլովաչկա
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
zrinkacvitesic.com/hr/

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականի հուլիսի 18-ին, Խորվաթիայի Կարլովաց քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիան։ 2005 թվականից խաղում է Խորվաթիայի ազգային թատրոնում[3]։ 2013 թվականին Լոնդոնի «Փյունիկ» թատրոնում խաղացել է «Մի անգամ» մյուզիքլում[4], որի համար արժանացել է Լորենս Օլիվիեի անվան մրցանակի[5]։ 2015 թվականին Զրինկա Ցվիտեշիչին ընդգրկել են Սարաևոյի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում[6]։

Անձնական կյանք խմբագրել

2009-ից մինչև 2014 թվականը Զրինկան հանդիպում էր պարկապզուկահար Խրվոյե Ռուպչիչի հետг[7]: 2014 թվականից հանդիպում է խորվաթ ֆուտբոլիստ Նիկո Կրանչարի հետ[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Բրիտ Ռոբերտսոնը, Անայիս Դեմուստիեն, Պիհլա Վիյտալան, Զրինկա Ցվիտեշիչը, Ֆրիդա Պինտոն և Ջեսիկա Չեսթեյնը Հեմփտոնի միջազգային կինոփառատոնում
Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
1999 Rano buđenje Ջևոյկա Կարճամետրաժ
2000 Veliko spremanje Սառա
2001 Երկնային մարմին Բուժքույր
2002 Persona ?
2003 Հեծյալը Լեյլա
2004 Katarza ?
2004 La Femme Musketeer Ելենա
2004 Čuvaj se sinjske ruke Խուճուճ պոռնիկ
2005 Ի՝նչ տղամարդ՝ առանց բեղերի Տատյանա Լավագույն դերասանուհի՝ Պուլայի 53-րդ կինոփառատոնում

Լավագույն դերասանուհի՝ Սարաևոյի 11-րդ կինոփառատոնում

Volim te Դդում աղջիկ
2009 Zagrebačke priče ?
2009 Libertango Սոֆի
2010 Արահետի վրա Լունա Լավագույն դերասանուհու մրցանակ՝ Ալեքսանդրիայի կինոփառատանում
«Ոսկե ասպարեզ» (Golden Arena) մրցանակ՝ Պուլայի կինոփառատոնում
Եվրոպական կինոյի մրցանակի առաջադրում
2010 Torta s čokoladom Յուլիանա
2011 Լիա և Դարիա Իվկա Դոյչ
2011 Bella Biondina Վինկա
2012 Իմ գեղեցիկ երկիրը Դանիցա
2012 Բուսակեր մարդակերը Դոկտոր Լովրիչ
2017 Լոնդոնում մոլորվածը Սուեն Խաղընկերներն են Վուդի Հարելսոնը և Օուեն Ուիլսոնը
2017 Բարեբախտ վթար Թարա

Հեռուստատեսային դերեր խմբագրել

Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
2006–2007 Ples sa zvijezdama (Strictly Come Dancing-ի խորվաթական տարբերակը) Մրցակից Հաղթանակ
2008 Vratiće se rode Միլիցա
2010 Cinema 3 Դավորյանկա Պաունովիչ
2010 Tito (հեռուստասերիալ)
2015 Լոնդոնյան լրտեսը Սառա
2015 Capital (BBC-ի տարբերակ) Մատիա

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Տարին Պարգևը Անվանակարգը Դերը Արդյունքը
2005 Սարաևոյի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Ի՝նչ տղամարդ՝ առանց բեղերի Հաղթանակ
2006 Պուլայի կինոփառատոն Կանացի գլխավոր դերի լավագույն կատարման համար Հաղթանակ[9]
2010 Կանացի գլխավոր դերի լավագույն կատարման համար Ճանապարհին Հաղթանակ
Բեռլինի կինոփառատոն EFP Shooting Star Հաղթանակ[10]
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ Կանացի դերի լավագույն կատարման համար Առաջադրված
2014 Լորենս Օլիվիեի անվան մրցանակ Մյուզիքլի լավագույն դերասանուհի Մի անգամ Հաղթանակ[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Zrinka Cvitešić». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  4. Introducing… Zrinka Cvitešić
  5. International Star You Should Know: Zrinka Cvitesic
  6. Zrinka Cvitešić
  7. Zrinka Cvitešić i Hrvoje Rupčić prekinuli nakon pet godina veze!
  8. Otac Zrinke Cvitešić potvrdio da su Niko Kranjčar i ona par
  9. «53. FESTIVAL IGRANOG FILMA U PULI». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  10. The 60th Berlinale: Films by Martin Scorsese and Roman Polanski to celebrate world premieres in the Competition programme(չաշխատող հղում)
  11. Olivier Winners 2014

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրինկա Ցվիտեշիչ» հոդվածին։