Ասորեստանի կործանում , Առաջավոր Ասիայի ժողովուրդները՝ հատկապես Ասորեստանի և Ուրարտուի ծայրամասերում բնակվող ժողովուրդները, անմիջական մասնակցություն են ունեցել պատերազմին որպես Մեդիայի կողմնակիցներ։ Այս կապակցությամբ հիմնավոր է դառնում Մովսես Խորենացու մոտ պահված պատմական ավանդությունը՝ Ասորեստանի ավերմանը հայկական թագավոր Պարույր Սկայորդու որդու, ունեցած մասնակցության մասին։

Մովսես Խորենացի

Հնագույն ապացույցներ

խմբագրել

Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» գիքի մեջ պահպանվել է Ասորեստանի անկման նկարագրությունը, որտեղ Կիաքսարը հանդես է գալիս Արբակ անվան, ինչպես Կտեսիասի մոտ է։ Խորենացին սակայն, այդ պատմություննը միահյուսել է նաև տեղեկությունների մեդիացիների հետ դաշն կնքած հայերի՝ Ասորոեստանի կործանմանը ունեցած մասնակցությաn մասին։

Խորենացու խոսքերից և վկայություններից

խմբագրել

«Այս վերջիններից մի մասը եղել է ասորեստանցիների թագավորության ժամանակ, մի մասն էլ Շամիրամի կամ Նինոսից հետո, իսկ մեր Պարույրն եղավ Սարդանապալի ժամանակ»,- կարդում ենք Խորենացու մոտ։ Պատմիչի ասելով, այս Պարույրը «քիչ օգնություն ցույց չի տվել մարացի Վարբկեսին(Կտեսիասի Արբակը, այսինքն՝ Կիաքսարը) վերացնելու Ասորեստանի թագագավորությունը Սարդանապալի օրոք»։

Կիսաառասպելական-կիսապատմական այդ տեղեկություններւ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Նինվեի գրոհի նախօրյակին Կիաքսարին է միանում Արմե-Շուպրիայի ցեղապետը ՝«քաջ նախարար», «որդի Սկայորդոյ Պարոյր»-ը։

Համընկնող տեղեկություններ

խմբագրել

Հերոդոտը հաղորդում է հետևյալը.«Երբ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո Կիքասարը պաշարեց Նինվեն, հետո եկան սկյութների մի մեծ բանակ՝ Պրոտոթիեսի որդու, Մադիոս թագավորի գլխավորությամբ»։ Ակներևաբար Հերոդոտի այս տեղեկության մեջ իրար են խառնվել երկու իրադարձություններ՝ սկյութական թագավորի, Պրոտոթիեսի որդի Մադիոսի կողմից կիմմերների ջախջախումը 654 թվականին, որի մասին վկայութունները պահպանվել են Ստրաբոնի մոտ և ինչպես այլ անձնավորության գլխավորությամբ «սկյութական» զորքերի մասնակցությունը Նինվեի պաշարմանը մ.թ.ա. 612 թվականին, անձնավորթուն, որին շփոթել են այս Մադիոսի հետ։

Գրիքոր Ղափանցյանի ուշադրությունը

խմբագրել

Գրիքոր Ղափանցյանը առաջինը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ հայկական «Պարոյր» անունը ծագում է սկյութական Պարտատուա անունից՝ ասորեստանյան հաղորդմամբ։ Պարտատուան, ժամանակագրական նկատառումներով, չէր կարող լինել Խորենացու նշած Պարույրը, լավագույն դեպքում կարող էր լինել Մադիոսի՝ Պարտատուայի որդին, կրտսեր ժամանակակիցը միայն։ Այսպիսով, տվյալ տեքստում Հերոդոտը վերոհիշյալ Պարտապտուայի հետ, որը հին հայկական ավանդույթներում հայտնի է Պարույր անունով։ Ուստի և Հերոդոտը 612 թվականի իրադարձությունների մասնակից է դարձրել ոչ թե նրան, այլ նրա որդուն՝ սկյութական Մադիոս թագավորին, որը ժամանակով ավելի մոտ էր դրանց։ Նկատառումները թույլ են տալիս ենթադրոելու, որ Կիաքսարին օգնության եկած «սկյութական զորքը» գլխավորել է ոչ թե Մադիոսը, Պրոտոթիեսի որդին, այլ հին հայկական աղբյուրների նշած Պրոտթթիես-Պարույրը։

 
Ուրարտական ռազմակառք

Արդեն տեսանելի համընկումներ

խմբագրել

Մովսես Խորենացու տեղեկության համաձայն, մարական թագավոր Վարբակ-Կիաքսարը, «զքաջն մեր նախարար յանգուցանէ զՊարոյր թավաւրութեան շուք և ձև նմա խոստանալով»։ Ապա պատմիչն ավելացնում, թե մեդական թագավորը «զթագավորութիւն ի Սարդանապալլայ յինքն առեալ՝ տիրէ Ասորեստանի և Նինուէի»։ Այնուհետև Մովսես Խորենացին թվարկում է հայ առաքելական առաջին թագավորների անունները և այդ ցուցակը նա սկսում է Պարույրից. «Իսկ մեր առաջին ի Վարբակայ Մարէ պսակեալ Պարոյր, որդի Սկայորդւոյ»,- կարդում ենք պատմիչի գրքում։

Վերը բերված տեղեկություններն ու նկատառումները իրավունք են տալիս ենթադրելու, որ Նինվեի ավերումից և ասորեստանյան կործանումից հետո Կիաքսարը Պարույրին ճանաչում է Արմե-Շուպրիա երկրի թագավոր։

 
Հերոդոտ

Նորաստեղծ թագավությունը

խմբագրել

Այսպիսով, Ասորեստանի անկման ժամանակաշրջանում, Հայաստանում կառավարում էր «որդի Սկայորդոյ» Պարույրը, որը մեդական Վարբակ-Կիաքսար թագավորի ցույց տված օգնության համար նրա կողմից ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Նորաստեղծ թագավորության առաջին տարիների լուսաբանման համար մեխ հետաքրքրություն է ներկայացնում բաբելոնյան այսպես կոչված «Գեդդի ժամանակագրության» տեքստի վերջավորությունը, որի ցավոք սիտի, շատ վնասված տեղեր ունի։

«Գեդդի ժամանակագրությունը»

խմբագրել

Արդեն գոյություն ունեցող հայկական պետական կազմավորումը

խմբագրել

Մ.թ.ա. 609 թվականի տակ այդ «ժամանակագրությունը» հաղորդում է թե Նաբոպալասարը օգնության է գնում Խառանի կայազորին, որը պաշարվել էր ասորեացիների դաշնակից եգիպտացիների կողմից։ Ասորեստանի թագավոր Աշշուրաբալլիտ Բ-ն հավանաբար վախենալով մեդական և բաբելոնական օգնական ուժերի շրջափակումից, նախօրոք թողնում է պաշարված Խառանը և հեռանում դեպի Իզալայի շրջանը, որպեսզի այնտեղից շրջանցիկ ճանապարհով վերադառնա Կարքիմիշ։ Նահանջող ասորեստանյան թագավորը Իզալա երկրում թշնամուն ճակատամարտ է տալիս, որի մասին հաղորդում է «Գեդդի ժամանակագրությունը»։ « Նաբոպալասարը,- կարդում ենք այստեղ,- շարվեց դեպի հյուսիս, (Ի)ծալա երկիրը, նա բարձրացավ և շատ քաղաքներ...երկրներ նա այրեց կրակով»։ Այնուհետև վնասվածքներով լեցուն տեքստում հնարավոր է կարդալ «Հենց այդ ժամանակ բաբելական զորքը հասավ մինչև Ուրաշտու քաղաքի գավառը», այսինքն մինչև Ասորեստանի ծայր հյուսիսային սահմանները, որոնք հավանաբար հասնում էին մինչև Արևմտյան Տիգրիս գետը։

Ամենայն հավանականությամբ բաբելացիները այստեղ ջախջախել են ասորիների վերջին ուժերը, որից հետո «Ակկադի թագավորը վերադարձավ իր երկիրը»։ Իզալա նահանգից բացվում եէր ճանապարհ դեպի Ուրարտուի նախկին տարածքների այն հատվածը, որն այժմ գրավված էր Արմե-Շուպրիա հայկական օետական կազմավորման կողմից։ Ըստ երևույթին, հետապնդելով ասորեստանյան թագավոր Աշշուրուբալիստ Բ-ին, բաբելացիներև 608 թվականին ներխուժում են «ուրարտական գավառը»։ Մեզ հասած ուղղակի և անուղղակի տվյալները վկայում են, որ Ասորեստանի վերջնական ջածջախման տարիներին Արմե-Շուպրիա տարածքում արդեն գոյություն ուներ հին հայկական պետական կազմավորում։ Հավանորեն, ինչպես հետագայում Բեհիստունի արձանագրության բաբելական տեքստում, Ուրարտուի տակ նկատի են ունեեցել Արմինիան, տվյալ տեքստում էլ Ուրաշտու անվան տակ, հանդես է գալիս Արմե-Շուպրիան իբրև հնագույն հայկական թագավորություն։

Սակայն շատ հիշատակվում են Բեհիստունի արձանագրության կերտման ժամանակի միջև ընկած է մոտ մի դար ժամանակաշրջան։ Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել Արմեի փոխարկումը Արմինայի, որն արդեն գրավում էր ոչ միայն Արմե-Շուպրիան, այլև հայկական լեռնաշխարհի շատ ավելի լայն տարածություններ։

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել