Փոքր ջրածիծառ
Փոքր ջրածիծառ
Փոքր ջրածիծառ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ենթակարգ Lari
Ընտանիք Որորներ (Laridae)
Ցեղ Sternula
Տեսակ Փոքր ջրածիծառ (S. albifrons)
Միջազգային անվանում
Sternula albifrons
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Փոքր ջրածիծառ (լատին․՝ Sterna albifrons), ջրածիծառների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Sternula albifrons albifrons

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային և Միջին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Ավստրալիայում և Պոլինեզիայում։ Հայաստանում բնադրում է Արմավիրի և Արարատի (Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածք) մարզերում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ջրավազանների մոտ գնտվող աղուտներում, աղային և կավային տեղամասերում։

Գաղութային տեսակ է։ Հայասատանում չվող է, հանդիպում է ապրիլ-մայիս ամիսներից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։ Բնադրում է հողի վրա։ Ձվադրումը մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերն է։ Դնում են 1-3 ձու։ Զարգացումը տևում է 18-22 օր[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Բնադրավայրերում հանդիպում են առանձին զույգերով, երբեմն 4-6 զույգերից կազմված փոքր գաղութներով, հաճախ՝ կտցարների հետ խառը գուղութներում։ Արարատյան հարթավայրի համար բիոտոպերում ամենուրեք հազվադեպ է։

Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը և անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ։

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի։ Բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար անհրաժեշտ է ցանկապատել բնադրավայրերը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրածիծառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրածիծառ» հոդվածին։