Տայյուան, քաղաք Չինաստանում, Հուանհեի վտակ Ֆինհե գետի ափին, Շանսի նահանգի վարչական կենտրոնն է։ 1,02 միլիոն բնակչություն 1978։ Տրանսպորտային հանգույց է, երկրի ինդուստրիալ կարևոր կենտրոններից։ Զարգացած է սև մետալուրգիան և ծանր մեքենաշինությունը, քիմիական, տեքստիլ, կաշվի և սննդի արդյունաբերությունը։ Տայյուանի շրջակայքում արդյունահանվում է ածուխ։ Հիշատակվում է մ․ թ․ ա․ 11—8 դարեր։ ճարտարապետական հուշարձաններից են Ցգինցիի տաճարային համալիրը (6—17-րդ դարեր), կենտրոնում՝ Շենմունդյան փայտե տաճարը 1023—31։ Տայյուանի մոտ, Տյանլունշան լեռան վրա, գտնվում է քարանձավային տաճար (6-րդ դար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 559 CC-BY-SA-icon-80x15.png